Նորություններ

Գիտելիքահեն ռազմարդյունաբերության թեմայով հերթական քննարկումը Հանրային խորհրդում

Հունվարի 29-ին Հանրային խորհրդում տեղի ունեցավ գիտելիքահեն ռազմարդյունաբերության թեմայով հերթական քննարկումը, որին մասնակցում էին՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Հաբեթ Մադոյանը, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ներկայացուցիչ Հայկ Սարգսյանը, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, Հանրային խորհրդի անդամ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, Հանրային խորհրդի անդամներ Վազգեն Սաֆարյանը, Գեղամ Օհանյանը, Արմեն Բալդրյանը, Գագիկ Մակարյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱԹՍ-երի և գիտատեխնիկական հիմքով այլ զինատեսակների հայրենական արտադրության առկա հնարավորությունները, ինչպես նաև հնարավոր խոչընդոտները։ Այս համատեքստում մասնակիցների կողմից կարևորվեց պետական բյուջեով կրթության և գիտության համար նախատեսվող ծախսերի էական ավելացումը, պետություն, գիտական հիմնարկներ և տնտեսվարողներ կապերի սինխրոնացումը և պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում առավել ինտենսիվ դարձնել քննարկումները և հանդիպումները՝ ոլորտի զարգացման վերաբերյալ կարծիքներն ու մոտեցումներն ամփոփելու և վարչապետին ներկայացվելիք ռազմավարական փաստաթղթի մշակումը սկսելու համար։

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close