Նորություններ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը նվիրված հանդիպում Հանրային խորհրդում
Այսօր Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը հանդիպում է ունեցել «Աստրոմափս» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Եդիգարյանի և փոխտնօրեն Սամվել Եդիգարյանի հետ:
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա իրավիճակը, համակարգային խնդիրները և երկակի նշանակության ապրանքների արտադրության, ապրանքների նախագծման և արտադրության ծրագրերի իրականացման հնարավորությունները: