Նորություններ

Արկադի Տեր-Թադևոսյանը տոնում է ծննդյան 81-ամյակը

Հայաստանի և Արցախի կայացման, ազատագրական պայքարի և բանակաշինության գործում մեծագույն ավանդ են բերել անհատներ, ովքեր իրենց գործունեությամբ մինչև իսկ պատմության ընթացքը փոփոխելու չափ նշանակալի հետք են թողել:

Հանրային խորհրդի անդամ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն այսօր տոնում է ծննդյան 81-ամյակը: Ռազմական գործում ունեցած նշանակալի հաջողությունների համար գեներալն արժանացել է պետական պարգևների, սակայն ոչ պակաս արժեքավոր է մի քանի սերունդների խոնարհումն ու ակնածանքը նրա անձի և հայրենիքի հանդեպ ունեցած նվիրումի առաջ:

ՀԽ նախագահի, բոլոր անդամների և գործընկերների անունից մեծագույն հպարտությամբ շնորհավորում ենք Հանրային խորհրդի անդամ, հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին ծննդյան օրվա առիթով և մաղթում առողջություն ու արևշատություն՝ ապագա ձեռքբերումներում ևս սեփական փորձը ներդնելու և հաջողությունները կիսելու կարևորագույն շրջափուլերում:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close