Նորություններ

Առողջապահության նախարարը պատասխանել է Հանրային խորհրդի անդամների հարցերին

ՀՀ Հանրային խորհրդի` մայիսի 22-ի առցանց նիստին մասնակցել է նաև ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մոտ 2.5 ժամ տևած հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է հանրության շրջանում տարածված, ինչպես նաև Հանրային խորհրդի անդամներին հուզող տասնյակ հարցերի: Քննարկման հիմնական թեման էր «ՀՀ առողջապահական քաղաքականությունը՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում»: Նախարարի խոսքում առանձապես կարևոր էին մի շարք դիտարկումներ ՀՀ-ում համավարակի տարածման տեմպերի, կանխարգելման ուղղությամբ արվող միջոցառումների, վիճակագրական տվյալների, արտակարգ դրության վերահսկողության և այլ հարցերի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ունենալ  ևս մեկ՝ ավելի նեղ մասնագիտական և փորձագիտական կազմով քննարկում, որտեղ մասնավորապես ներգրավված կլինի ՀՀ Հանրային խորհրդի Առողջապահության հարցերի հանձնաժողովը, որը ղեկավարում է սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Լևոն Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.facebook.com/%D5%80%D5%80-%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4-Public-Council-of-RA-279009952167101/

«ՀՀ առողջապահական քաղաքականությունը կորոնավիրուսային համավարակի պայմաններում».Հանդիպում Ա. Թորոսյանի հետ

Gepostet von ՀՀ Հանրային խորհուրդ/ Public Council of RA am Freitag, 22. Mai 2020

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close