Քաղաքացիների ընդունելության կարգ

ՀՀ Հանրային խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ խորհրդի քարտուղարությունը պարբերաբար իրականացնում է քաղաքացիների ընդունելություն՝ նրանց հուզող հարցերը լսելու, հետագայում դրանց հիմա վրա փորձագիտական հետազոտություններ իրականացնելու և խորհրդատվական փաստաթղթեր մշակելու համար: Հարկ ենք համարում ընդգծել, որ համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հովածի 2-րդ կետի՝ խորհուրդն իրականացնում է հանրային հնչեղության հարցերի, ինչպես նաև հանրության բարձրացրած հիմնահարցերի վերլուծություններ և տալիս եզրակացություն, ուսումնասիրում է հասարակության տարբեր շերտերի հետաքրքրություններն ու բացահայտում շահերի միջև առկա հակասությունները և այլն: Հետևապես, Հանրային խորհրդի գրասենյակը Սահմանադրությամբ, օրենքով և այլ իրավական ակտերով լիազորված է քննության առնել բացառապես այն հարցերը, առաջարկներն ու խնդիրները, որոնք.

  • Ունեն հանրային հնչեղություն,
  • Կարող են ազդեցություն ունենալ հանրային այս կամ այն խմբի կամ խմբերի վրա,
  • Կարող են կարևորվել պետական և հանրային քաղաքականությունների մշակման համատեքստում,
  • Չեն առնչվում անձնական մակարդակում առկա խնդիրներին, հոգսերին և մտահոգություններին:

Քաղաքացիների ընդունելությունն իրականացնում են ՀԽ անդամները, հանձնաժողովների անդամները, աշխատակազմի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում՝ խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Հանդիպմանը կարող են մասնակցել ներկայացուցիչներ ՀԽ աշխատակազմից:

Առաջիկայում այս էջում կտեղադրվի մասնրամասն տեղեկատվություն քաղաքացիների ընդունելության հերթական օրվա և ժամի վերաբերյալ: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ զանգահարելով ՀԽ գրասենյակ +37410515619 հեռախոսահամարով և տրամադրելով հակիրճ տեղեկատվություն քննարկվելիք թեմայի վերաբերյալ կամ նշված տեղեկատվությունը հասցեագրել քարտուղարությանը՝ նամակ ուղղելով publiccouncil@gov.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Back to top button
Close