Անգնահատելի է նաև նրա հասարակական դերը…
Խորը ցավով տեղեկացանք մեծ պատմաբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանի մահվան մասին:
Բաբկեն Հարությունյանն այն եզակի գիտնականներից է, որոնց ներդրումը հայ ժողովրդի կյանքում լուրջ հետագիծ է թողնում՝ դառնալով երիտասարդ գիտնականների համար յուրօրինակ ուղենիշ ու գաղափարախոսություն: Այդ առումով նա մեծ, հայրենանվեր ուսուցիչ էր, որից սովորելու շատ բան ունեն գալիք սերունդները:
Անգնահատելի է նաև նրա հասարակական դերը: Որպես Հանրային խորհրդի անդամ՝ նա մշտապես հանդես էր գալիս հասարակությանը հուզող հարցերի օբյեկտիվ ու անաչառ մեկնաբանությամբ, բարձրաձայնում դրանք համարձակորեն` մատնանշելով նաև լուծումներ:
Ցավակցություն ենք հայտնում մեծ գիտնականի հարազատներին, ընկերներին, ողջ գիտական մտավորականությանը:
ՀՀ Հանրային խորհուրդ
27 փետրվարի, 2013 թ.