Նորություններ
Անասնաբուծության զարգացման թեմայով հանդիպում Հանրային խորհրդում
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը հանդիպում ունեցավ ղազախական «Անասնաբուծության դեպարտամենտ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալբերտ Աստվածատրյանի հետ:
Քննարկվեց տոհմային անասնաբուծության հայ-ղազախական LIST ծրագիրը, որին նախատեսվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Ագրարային համալսարանի և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի մասնակցությունը, որտեղ իրականացվելու է պիլոտային ծրագիր:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում հրավիրել ՀԽ արտահերթ նիստ նշված ծրագիրը քննարկելու համար, որին կմասնակցեն ինչպես պետության ներկայացուցիչներ, այնպես էլ ոլորտի փորձագետներ, կրթական հաստատությունների և LIST ծրագրի ներկայացուցիչներ: