Նորություններ

Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ է ձևավորվել

Հանրային խորհրդում ստեղծվել է Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված են ՀԽ անդամներ Կարինե Դանիելյանը, Բաբկեն Պիպոյանը, Վազգեն Սաֆարյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Լարիսա Ալավերդյանը, Լևոն Գրիգորյանը, Վարդան Համբարձումյանը, Կարեն Զադոյանը, Արսեն Ղազարյանը և Կորյուն Առաքելյանը: Աշխատանքային խմբի համակարգող է ընտրվել Վազգեն Սաֆարյանը:

Աշխատանքային խմբի անդամներն առաջիկա օրերին խմբում կներգրավեն նաև ոլորտի փորձագետների և կսկսեն աշխատանքային քննարկումների շարք՝ համակողմանիորեն ուսումնասիրելու խնդրի վերաբերյալ բոլոր կողմերի տեսակետները և հետազոտությունների արդյունքները:

Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 4-ին Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդը փակ նիստ էր անցկացրել, որին մասնակցել էին ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնյաներ, բնապահպաններ, երկրաբաններ, ջրային ռեսուրսների, առողջապահության և հարակից այլ ոլորտների մասնագետներ։
Որոշվել էր նաև Հանրային խորհրդում ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն ոլորտի մասնագետներ, և խնդիրը համակողմանիորեն ուսումնասիրելուց, բոլոր կողմերի ներկայացրած փաստերն ու հետազոտությունների արդյունքները վերլուծելուց հետո կձևավորվեր Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ Հանրային խորհրդի դիրքորոշումը։

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close