ԱԻԴԱ ԹՈՓՈԻԶՅԱՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1948 թ. Բեյրութում:
1957-1967 թթ. սովորել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցում:
1971 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը:
1985-1988 թթ. ուսանել և գերազանց դիպլոմով ավարտել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեին առընթեր (ք. Մոսկվա) Հասարակական գիտությունների ակադեմիան:
Աշխատանքային գործունեություն
1975-1977 թթ.՝ Հայաստանի Լենինյան կոմերիտմիության Կենտրոնական կոմիտեի դպրոցի և բուհի գծով քարտուղար, երկրորդ քարտուղար, 1972-1975 թթ.՝ ՀԼԿԵՄ Մյասնիկյանի շրջկոմի քարտուղար:
1980-1990 թթ. եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1983-1985 թթ.` Հայաստանի Լենինյան կոմերիտմիության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար:
1985-1988 թթ.՝ ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի երկրորդ քարտուղար:
1988-1991 թթ.՝ ՀԽՍՀ ժողովրդական կրթության նախարարի տեղակալ:
1991-2013 թթ.՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի պրոֆեսոր:
1998-2004 թթ.՝ ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար:
2013 թվականից.՝ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ:
2010 թ.-ից մինչ օրս Կանանց հանրապետական խորհրդի նախագահն է:
1996 թվականին հիմնադրել է «Կին ընտրողների լիգա» հասարակական կազմակերպությունը:
1991-2013 թթ. եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի գիտական խորհրդի անդամ:
2013՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտ. խորհրդի անդամ:
Ակտիվ մասնակցել է ՀՀ հանրակրթության օրենսդրական դաշտի ստեղծման, հանրակրթական դպրոցների կառավարման, բովանդակային և ֆինանսական բարեփոխումների գործընթացին:
3 մենագրության, 2 ուսումնամեթոդական ձեռնարկի, 80-ից ավելի հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են տեղական և արտասահմանյան մամուլում:
Պարգևներ`
1981 թ.՝ «ՍՍՀՄ ժողովուրդների բարեկամություն» շքանշան
1982 թ.՝ ՍՍՀՄ «Լուսավորության գերազանցիկ» կրծքանշան
1988 թ.՝ «Փառապանծ աշխատանքի համար» մեդալ
2002 թ.՝ ՀՀ վարչապետի շնորհակալագիր, պատվոգիր
2010 թ.՝ ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալ
2014 թ՝. Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ
2016 թ.՝ Ազգային ժողովի պատվոգիր
2018 թ.՝ ՀՀ վաստակավոր մանկավարժի մեդալ
2019 թ. փետրվարի 14-ին ընտրվել է Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ: