Հանրային խորհուրդը կազմված է 36 անդամներից և 12 ոլորտային հանձնաժողովներից:
Այդ 36-ից` 12 անդամները նշանակվել են ՀՀ նախագահի հրամանգրով եւ ձեռնամուխ են եղել 12 ոլորտային հանձնաժողովների ձևավորմանը: 1200 հասարակական կազմակերպություններ այդ հանձնաժողովներ են գործուղել իրենց շուրջ 1950 ներկայացուցիչների: Հանձնաժողովների նիստերում ընտրվել են նախագահներ, որոնք և դարձել են Հանրային Խորհրդի մյուս 12 անդամները: Եվս 12 անդամներ ընտրվել են արդեն Հանրային Խորհրդի 24 անդամների կողմից:

Արձագանքելով հասարակությանը հուզող խնդիրներին` յուրաքանչյուր հանձնաժողով ակտիվորեն աշխատում է, կազմակերպում նիստեր, ձևավորում աշխատանքային խմբեր` տվյալ ոլորտին առնչվող հարցերը քննարկելու նպատակով: Հանրային Խորհրդում հասարակական հիմունքներով աշխատում են 130 ակադեմիկոսներ, դոկտորներ և պրոֆեսորներ, 329 գիտությունների թեկնածուներ, 422-ը ներկայացնում են մարզերը: Հանձնաժողովների անդամների 32.7%-ը կանայք են: