Հանրային խորհրդի նպատակներն են`

  • ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների շահերի ներկայացումը պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում,
  • պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ծառացած խնդիրների վերհանումը, քննարկումը, առաջարկությունների ներկայացումը թե պետական մարմիններին և թե հասարակությանը,
  • քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստող ավանդույթների ձևավորումը,
  • ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների օրինական շահերի, իրավունքների ու ազատությունների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման աջակցումը:

ՀՀ Հանրայի խորհուրդը իրավասու է իրականացնել ՀՀ օրենքների և այլ նորմատիվ ակտերի փորձաքննություններ, հանրային հնչեղություն ունեցող խնդիրների, օրենքների և որոշումների վերաբերյալ անցկացնել խորհրդակցություններ և լսումներ` ներգավելով քաղաքացիներին, հասարակական միավորումների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Լինելով ապաքաղաքանացված մարմին` Հանրային խորհուրդը հիմնվում է ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների, սփյուռքի ներկայացուցիչների կամավոր մասնակցության սկզբունքի վրա: