Հանրային խորհրդի 2018 թ․ գործունեության հաշվետվություն

15.06.2019

 

 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ․ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018

 

 

 

 

 

 

 

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Նախաբան․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․3-5

ՀԽ 2018 թ․ 1-ին եռամսյակի գործունեություն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 6-14

ՀԽ 2018 թ․ 2-րդ եռամսյակի գործունեություն ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․15-23

ՀԽ 2018 թ․ 3-րդ եռամսյակի գործունեություն ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․23-26

ՀԽ 2018 թ․ 4-րդ եռամսյակի գործունեություն ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․26-35

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 ՆԱԽԱԲԱՆ

Հանրային խորհուրդը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածին համապատասխան, Կառավարության խորհրդակցական մարմին է: Հանրային խորհրդի գործունեությունը հիմնված է կամավորության սկզբունքի վրա:

Հանրային խորհրդի խնդիրներն են`

1) քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելը,
2) պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, այդ թվում` քաղաքացիական հասարակության զարգացման քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ,
3) Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը,
4) հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը,
5)սոցիալական գործընկերների (արհմիության, գործատուների, Կառավարության) միջև սոցիալական երկխոսությանն աջակցելը,
6) ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի և սփյուռքի հայության ջանքերի համախմբմանն իր գործառույթների շրջանակներում աջակցելը:

2018 թ․ մարտի 7-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով՝
1. ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության խնդիրները և գործառույթները.
2. սահմանվել են Հանրային խորհրդի կառուցվածքը, կազմավորման և գործունեության կարգը.
3. նախատեսվել են Հանրային խորհրդի անդամին ներկայացվող պահանջները.
4. սահմանվել է, որ Հանրային խորհրդին կից գործում են 15 ոլորտային մշտական հանձնաժողովներ.
5. կարգավորվել են Հանրային խորհրդի անդամի գործունեության դադարեցման և դադարման հիմքերի հետ կապված հարցերը.
6. նախատեսվել են Հանրային խորհրդի գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ:

Հանրային խորհրդի կազմը 2018 թ․հունվար-սեպտեմբեր ամիսներին

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
ՅՈՒՐԻ ՋԱՎԱԴՅԱՆ
ԼԻԼԻԹ ԱՍԱՏՐՅԱՆ
ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ
ԳԱԳԻԿ ՄԱՆԱՍՅԱՆ
ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆ
ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ
ԱՐՄԵՆ ԲԱԼԴՐՅԱՆ
ԿԱՌԼՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ
ԳՐԻԳՈՐ ԲԱԴԻՐՅԱՆ
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ
ԱՆԱՀԻՏ ԱՂՈՅԱՆ
ՆԱԹԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԱՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ
ԿՈՐՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ
ՀԱՅՐԱՊԵՏ ԳԱԼՍՏՅԱՆ
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՏԱՃԱՏՅԱՆ
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱՆԵԼԿԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ
ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆ

 

 

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ 2018 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին

Մինչև 2018 թ․ սեպտեմբեր ամսին մեկնարկած նոր Հանրային խորհրդի ձևավորումը, Հանրային խորհրդում գործել է 12 ոլորտային հանձնաժողով, որոնք են՝


1. Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով, նախագահ՝ Արտուշ Ղուկասյան
2. Պետաիրավական հարցերի հանձնաժողով, նախագահ՝ Գրիգոր Բադիրյան
3. Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողով, նախագահ՝ Հովհաննես Հովհաննիսյան
4. Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողով, նախագահ՝ վազգեն Սաֆարյան
5. Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, նախագահ՝ Յուրի Ջավադյան
6. Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողով, նախագահ՝ Հայրապետ Գալստյան
7. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով, նախագահ՝ Կորյուն Առաքելյան
8. Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողով, նախագահ՝ Կառլոս Ղազարյան
9. Ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողով, նախագահ՝ Արշակ Սադոյան
10. Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով, նախագահ՝ Սուրեն Զոլյան
11. Ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողով, նախագահ՝ Անահիտ Աղոյան
12. Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողով, նախագահ՝ Ռուբեն Սաֆրաստյան

Հանձնաժողովների կազմում ընգրկված են եղել շուրջ 2 հազար անդամներ, որոնք ներկայացնում են ավելի քան 1200 հասարակական կազմակերպություններ, միություններ, ասոցիացիաներ և հիմնադրամներ:

 

ՀԽ 2018 թ․ 1-ին եռամսյակի գործունեություն


Հունվար

1․
Հունվարի 8-ին Հանրային խորհուրդը կառավարությունից ստացել է «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ 5-օրյա ժամկետում կազմակերպել է քննարկում և ներկայացրել համապատասխան առաջարկություններ։

2․
Հունվարի 10-ին Հանրային խորհուրդը գրություն է ստացել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից՝ ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ․ արդիականացման ծրագրի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով։ Կազմակերպել է քննարկում, որի արդյունքում ներկայացվել են համապատասխան առաջարկություններ։

3․
2018 թ․ հունվարի 17-ին ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը նախագահ Վազգեն Սաֆարյանի ղեկավարությամբ ամփոփիչ ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելով 2017 թ. ընթացքում հանձնաժողովում բարձրացված հանրային առավել մեծ նշանակության հարցերը: Ամփոփիչ ասուլիսին մասնակցել են նաև հանձնաժողովում ընդգրկված ենթահանձնաժողովների նախագահները:
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը հաշվետու ժամանակահատվածում ունեցել է 18 ոլորտային ենթահանձնաժողով և ակտիվ քննարկումներ է ծավալել հետևյալ հարցերի և ոլորտների վերաբերյալ՝ հարկային քաղաքականություն և հարկային նոր օրենսգիրք, պետություն-մասնավոր հատված համագործակցություն, արդյունաբերություն, մասնավորապես հանքարդյունաբերություն, տնտեսության զարգացում և ներդրումներ, զբոսաշրջություն, քաղավիացիայի զարգացում, մետրոպոլիտենի զարգացում, քաղաքային տրանսպորտ, ֆինանսական քաղաքականություն և այլն։

4․
2018 թ․ հունվարի 18-ին Հանրային խորհուրդը քննարկել է վերջին շրջանում որոշ ապրանքատեսակների գների բարձրացման հարցը։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչություն պետ Արման Մանասերյանը, ՏՄՊՊՀ վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Դավիթ Փինաչյանը:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը բարձրացրել է այն հիմնական հարցերը, որոնք հետաքրքրում են հանրությանը՝ ո՞ր ապրանքատեսակներն են թանկացել և որքան, որո՞նք են գների բարձրացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները (հարկային բեռի ավելացում Հարկային նոր օրենսգրքի ընդունման, ԵՏՄ նոր մաքսատուրերքի, համաշխարհային գների տատանումների, տնտեսվարողների կողմից չարաշահումների հետևանքով, ստվերից դուրս գալու պայքարի արդյունքում գների հնարավոր փոփոխությունները այլն), ինչպե՞ս են այդ փոփոխություններն ազդում բիզնեսի, գյուղատնտեսության և այլ ոլորտների զարգացման վրա, կա՞ն արդյոք հնարավորություններ այդ պատճառների վրա ազդելու և դրանց հետևանքները մեղմելու համար, ստեղծված պայմաններում տեղական արտադրությունը զարգացնելու ի՞նչ ճանապարհներ կան, կարճաժամկետ հատվածում ի՞նչ ծրագրեր կարելի է իրականացնել, որոնք կմեղմեն հատկապես խոցելի խմբերի սոցիալական բեռը:
Պատկան մարմինների ներկայացուցիչները պարզաբանումներ են ներկայացրել բարձրացված խնդիրների վերաբերյալ, անդրադարձել ներքին ու արտաքին գործոններին։ Մասնավորապես քննարկման առարկա են դարձել Հարկային նոր օրենսգրքից բխող փոփոխությունները։ Անդրադարձ է եղել գյուղատնտեսության վրա հնարավոր ազդեցություններին, կարևորվել ոլորտի վրա հնարավոր հետևանքները չեզոքացնող կամ գոնե մեղմող միջոցառումների իրականացումը:
Հանրային խորհուրդը կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը նաև հետևանք է երկարաժամկետ հատվածում որոշակի սխալների և բացթողումների և նշել, որ պետությունն իր վրա պետք է վերցնի կարգավորիչ դեր, մշակի մեխանիզմներ ազդելու տնտեսության վրա, սակայն այդ մեխանիզմները պետք է համահունչ լինեն նաև շուկայական ազատ մրցակցության սկզբունքին և միջազգային պարտավորություններին: Հանրային խորհրդի անդամները ևս մեկ անգամ շեշտել են փոքր և միջին բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, տեղական արտադրությունը զարգացնելու անհրաժեշտությունը:
Որոշվել է կազմակերպել նեղ մասնագիտական քննարկում՝ հրավիրելով տնտեսագետների, ոլորտի մասնագետների և համատեղ մշակել իրավիճակի գնահատման, կարճաժամկետ ու երկարաժամկետ առումով լուծումներ նախատեսող կոնկրետ առաջարկների փաթեթ և ներկայացնել ՀՀ կառավարություն:


Փետրվար

5․
Հանրային խորհուրդը 2018 թ․փետրվարի 8-ին հյուրընկալել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է ՀԽ գործունեությունը, աշխարհի տարբեր երկրներում նմանատիպ խորհուրդների դերը, ինչպես նաև այն ոլորտները, որոնք Հանրային խորհրդի գործունեության համար եղել ու մնում են առանցքային՝ կրթություն և գիտություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն և այլն:
Խորհրդի ղեկավարը կարևորել է երկրում դրական և վստահության մթնոլորտ ձևավորելու հարցը՝ նշելով, որ այդ առումով կարևոր է նախագահի անելիքը։ Հանդիպմանը քննարկվել են նաև համահայկական կառույցների ձևավորման ու հայության ներուժի համախմբման հարցերը, երկրում սահմանադրական փոփոխությունների և խորհրդարանական համակարգի ներդրումը։
Հանրային խորհրդի անդամները լսել են ամենատարբեր հարցերի շուրջ Արմեն Սարգսյանի տեսակետները՝ սկսած Հայաստանի դիվանագիտական կորպուսի, երկրի արդյունավետ կառավարման և ռազմավարական մոտեցումների անհրաժեշտության, քաղաքական պայքարի, ընտրական գործընթացների խնդիրներից, վերջացրած որակյալ կրթություն ստանալու, տնտեսական, բնապահպանական, սահմանադրականության բարձրացման, մտավորականության դերի գնահատման և այլ խնդիրներով:
6․
Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանի կողմից մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության» և «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» նախագծերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:
7․
«Քարակերտի քարաձուլման գործարան» ՓԲԸ-ն դիմել է Հանրային խորհուրդ, որպեսզի խորհրդի համապատասխան հանձնաժողովում քննարկվի քարաձուլարանի վերագործարկման հնարավորության հարցը: Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում հարցն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որն այցելել է գործարան, տեղում ծանոթացել գործարանի ներկա իրավիճակին և առկա ռեսուրսներին: Աշխատանքային խումբը ղեկավարել է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի փորձագետ Գագիկ Դորունցը:
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀԽ ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել են Քարակերտի քարաձուլարանի վերագործարկման հարցը և Տավուշի մարզում ինդուստրիալ էկոլոգիական պարկի ձևավորման և գործունեության ծրագիրը։

Հաշվի առնելով շահագրգիռ քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունները՝ որոշվել է կազմել տեղեկանք Քարակերտի քարաձուլարանի վերագործարկման անհրաժեշտության մասին և ներկայացնել ՀՀ կառավարություն: Տավուշի մարզում ինդուստրիալ էկոլոգիական պարկի ձևավորման և գործունեության ծրագիրը ներկայացվել է ՀՀ նախագահին։

8․
Փետրվարի 23-ին «Նաիրիտ» գործարանի մի խումբ նախկին աշխատակիցներ հանդիպել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ: Աշխատակիցները բարձրացրել են գործարանի վերագործարկման անհրաժեշտության հարցը՝ դժգոհելով, որ ՀՀ կառավարության գործունեությունից։ Նաև հայտնել են, որ կան գործարանը վերագործարկել ցանկացող շահագրգիռ անձիք, սակայն ՀՀ կառավարությունը ընդառաջ չի գնում և չի աջակցում, որպեսզի վերջիններս աուդիտ իրականացնեն և անցնեն հետագա քայլերին:

Հանրային խորհրդի ղեկավարը Վազգեն Սաֆարյանին հանձնարարել է ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում կազմակերպել քննարկում ներդրում անել ցանկացող անձանց հետ, լսել նրանց առաջարկները և պարզել, թե որքանով են դրանք իրատեսական:

Մարտ

2018 թ․ մարտի 7-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքը։

9․
Մարտի 1-ին Հանրային խորհուրդը վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ստացել է դիմում ՌԴ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀԽ ներկայացուցիչներ գործուղելու վերաբերյալ։ Հանրային խորհուրդն առաջադրել է ՀԽ Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամներ Արմինե Խզմալյանի և Լուսինե Թունյանի թեկնածությունները։ Վերջիններս մեկնել են դիտորդական առաքելություն իրականացնելու։

10․
Մարտի 2-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել ՀԽ փոքր խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերը վերաբերել են «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի նախագծին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպմանը:
Խորհրդի անդամները քննարկել են օրենքի նախագծի դրույթները, ՀԽ նոր կանոնադրության մշակման հարցը, որով կկանոնակարգի նոր ձևավորվելիք Հանրային խորհրդի և ՀՀ կառավարության հետագա համագործակցությունը:
Որոշվել է Հանրապետության ղեկավարի հետ հանդիպման ամփոփել ՀԽ 9 տարիների գործունեությունը և քննարկել Հայաստանի առջև ծառացած խնդիրների ու հասարակությանը հուզող հարցերի որոշակի շրջանակ, որը կհստակեցվի ՀԽ փոքր խորհրդի ևս մեկ նիստի ընթացքում:
11․
Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովը 2018 թ․ մարտի 3-ին գումարել է նիստ՝ ամփոփելու 2009-2017 թթ. կատարած աշխատանքները:
Հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը գործընկերներին հակիրճ ներկայացրել է 2009-2017 թթ․ տարիների ընթացքում կատարած աշխատանքները, ձեռբերումները և այն հարցերը, որոնք առայժմ լուծում չեն ստացել:
Ամփոփելով ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի աշխատանքներին ու դրանց արդյունավետությանը՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ հանձնաժողովի կողմից պետական մարմիններ ներկայացրած առաջարկներն ամբողջությամբ կամ մասամբ ընդունվել են մոտ 40-50 տոկոսով, իսկ քաղաքացիների ներկայացրած դիմում բողոքները հանձնաժողովի միջոցով դրական լուծում են ստացել մոտ մեկ երրորդով:
Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ՔՀԿ-ների առջև ծառացած առանցքային խնդիրներին, մասնավորապես ՀՀ կառավարության կողմից ՀԿ սեկտորին ֆինանսական աջակցության տրամադրման հետևողական քաղաքականության, հստակ և թափանցիկ ընթացակարգերի, ինչպես նաև դրա արդյունավետության գնահատման չափանիշների բացակայությանը, ինչը վերաբերում է նաև միջազգային կառույցների կողմից պետական մարմիններին տրվող դրամաշնորհների գործընթացներին:
Կարևորվել է պետություն-երրորդ սեկտոր սոցիալական գործընկերության մեխանիզմների ձևավորման և զարգացման անհրաժեշտությունը, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները՝ այդ առումով ընդգծելով հատկապես քաղաքացիների անիրազեկությունը, փաստաբանական ծառայությունների ոչ մատչելիությունը հանրության լայն շերտերին, պաշտոնյաների ոչ պատշաճ գործելակերպն ու անսրտացավ վերաբերմունքը, քաղհասարակության ինստիտուտների հետ աշխատելու մշակույթի ոչ բավարար մակարդակը և այլն:
12.

Մարտի 12-ին Հանրային խորհուրդը առաջարկություններ է ներկայացրել ՀՀ նախագահին «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝ հիմնվելով 2017 թ․ դեկտեմբերին խորհրդում կայացած քննարկումների վրա։

13․

Մարտի 12-ին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Սուրեն Զոլյանն ու հանձնաժողովի անդամ Էդուարդ Պոլատովը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի հետ քննարկել են Հանրային խորհրդին կից ազգային փոքրամասնությունների հարցերով պալատի ստեղծման հարցը: Քննարկմանը մասնակցել է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կնյազ Հասանովը:
Վազգեն Մանուկյանն ասել է, որ ազգային փոքրամասնություններին առնչվող ցանկացած հարց պետք է մանրամասն քննարկվի, համաձայնեցվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ և բավարարի նրանց պահանջները:
Արդարադատության փոխնախարարը պարզաբանել է, որ Հանրային խորհրդին կից ազգային փոքրամասնությունների հարցերով պալատը պետք է իրականացնի նույն գործառույթները, ինչ նախկինում՝ ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհուրդը, սակայն ավելի բարձր կարգավիճակով, քանի որ պալատի գործունեությունը կարգավորվելու է նաև «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքով:
Վազգեն Մանուկյանը ևս մեկ անգամ ընդգծել է նախագծի վերաբերյալ խնդրահարույց դրույթները պարզաբանելու և ազգային փոքրամասնությունների առաջարկներն ու տեսակետները քննարկելու անհրաժեշտությունը:

14․
Մարտի 13-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների, մասնավորապես «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից շահագործվող Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Կանաչների միության ղեկավար Հակոբ Սանասարյանն ու միության անդամներ, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ՀԽ հանքահումքային արտադրության և տնտեսական ներքին կոոպերացիայի հարցերի, ՀԽ երկրաբանական հետազոտությունների և ընդերքի ռացիոնալ օգտագործման հարցերի ենթահանձնաժողովների նախագահներն ու ենթահանձնաժողովների անդամներ:
Աշխատանքային քննարկումը ծավալվել է հանքարդյունաբերության ոլորտում օրենսդրական, տնտեսական, բնապահպանական և այլ հարցերի շուրջ: Ոլորտի խնդիրներն առավել արդյունավետ ու հասցեական քննարկելու նպատակով հստակեցվել են ուղղություններն ու հարցերը, և որոշվել է առաջիկայում կազմակերպել առավել լայն քննարկումներ, որոնց կմասնակցեն շահագրգիռ և պատասխանատու բոլոր կողմերը:

15․
Մարտի 13-ին Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվել են «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը:
Քննարկմանը մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ Գալստյանը, «Արմենիկում»-ի գլխավոր տնօրեն Լևոն Գևորգյանը և կենտրոնի մի խումբ աշխատակիցներ, ՀՀ առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի պրոֆեսոր Հրաչյա Հովհաննիսյանը, Ս. Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, Կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը, Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի այրվածքների բաժնի վարիչ Կարինե Բաբայանը, ուռուցքաբան, իմունաբան, բ.գ. դոկտոր Զառա Տեր-Պողոսյանը:
Մանրամասն քննարկելով «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետությունը, դրական ազդեցությունը մի շարք հիվանդությունների բուժման և բարելավման գործում, դեղամիջոցի արտերկրում գրանցած հաջողությունները և զարգացման հնարավորությունները՝ Հանրային խորհուրդը գտել է, որ կառավարությունը պետք է քննարկի դեղամիջոցի զարգացման հնարավորությունները և վերանայի կլինիկական կենտրոնի ֆինանսավորումը դադարեցնելու մտադրությունը։
Հանրային խորհուրդը քննարկման արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ տեղեկանք է ներկայացրել ՀՀ նախագահին:

16․

Մարտի 17-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում տեղի է ունեցել քննարկում պտղի սեռի խտրականության վերաբերյալ, որին մասնակցել է Հանրային խորհրդի ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ Անահիտ Աղոյանը։

17․

Մարտի 20-ին ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել է Հանրային խորհրդի ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ Անահիտ Աղոյանը։

18․

Մարտի 20-ին Հանրային խորհուրդը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից հրավեր է ստացել ներկայացուցիչ առաջադրելու «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկման նպատակով ստեղծված աշխատանքայի խմբում։ Առաջադրվել է Հանրային խորհրդի ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ Անահիտ Աղոյանի թեկնածությունը։

19․

Մարտի 23-ին Հանրային խորհուրդն ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել ՀՀ
նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպմանը, խորհրդի անդամներից բացի, ներկա են եղել ՀԽ ոլորտային հանձնաժողովների, ենթահանձնաժողովների ներկայացուցիչներ:

Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է անցած տարիներին ՀԽ գործունեությունը: Հանդիպման մասնակիցները Հանրապետության նախագահին ներկայացրել են իրենց մտահոգություններն ու տարբեր ոլորտներում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Հանրային խորհրդի գրեթե տասը տարվա գործունեությանը, նշել է, որ այս տարիների ընթացքում Հայաստանի հասարակական կյանքում չի եղել գեթ մեկ հարց, որի շուրջ Հանրային խորհուրդը կարծիք և առաջարկություններ հայտնած չլինի։ Ընդգծվել է, որ խորհուրդն իր նախաձեռնություններով բազմաթիվ հարցեր է քննարկել, բազմաթիվ լուծումներ է առաջարկել, իսկ ամենակարևորը՝ ձևակերպել է խնդիրները։

20․
Մարտ ամսին Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը մի քանի քննարկումներ է կազմակերպել Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի կառուցման հարցի վերաբերյալ։ Քննարկման արդունքների հիման վրա հանձնաժողովը նամակ է հղել ՀՀ Կառավարություն, Քաղաքաշինության Կոմիտե, ՀՀ տրանսպորտի նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Երևանի քաղաքապետարան՝ առաջարկելով ուսումնասիրել մետրոյի նոր կայարանի կառուցման հնարավորությունը և ներկայացնելով հանձնաժողովի առաջարկությունները։

 

 

 

 

 

 

ՀԽ 2018 թ․ 2-րդ եռամսյակի գործունեություն

 

Ապրիլ

21․
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը ապրիլի 6-ին շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, հանձնաժողովի անդամներ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի խորհրդական, «Նաիրիտի» նախկին տնօրեն Լևոն Շահվերդյանը, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը, գործարանի մի խումբ նախկին աշխատակիցներ, պրոֆեսորներ, ոլորտի փորձագետներ:
Քննարկվել են գործարանի ներկա իրավիճակի պատճառները։ Քննարկման մասնակից փորձագետները ներկայացրել են հիմնավորումներ «Նաիրիտի» վերագործարկման անհրաժեշտության և հնարավորությունների վերաբերյալ, պատրաստակամություն հայտնել աջակցելու խնդրի բարձրացմանն ու համապատասխան միջոցառումների իրականացմանը: Առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի գործարանի առկա ռեսուրսները և իրատեսական լուծումներ կառաջարկի:
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ Վազգեն Սաֆարյանը հայտնել է, որ քննարկման արդյունքների հիման վրա կպատրաստվի փաստաթուղթ, որը կներկայացվի ՀՀ կառավարություն:

22․
Ապրիլի 21-ին Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Հայաստանում տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք հանրության շրջանում առաջ են բերել ինչպես ոգևորություն, այնպես էլ լուրջ մտահոգություններ:
Հանրային ընդվզման հիմքում առկա են օբյեկտիվ պատճառներ: Սակայն տարիներ շարունակ օբյեկտիվ դժգոհությունն ուղեկցվել է նաև շահարկումներով, ինչն էլ իր հերթին է նպաստել այսօրվա իրավիճակի ստեղծմանը:
Հարկ է արձանագրել, որ ստեղծված իրավիճակը, ցույցերին ու երթերին մեծ թվով երիտասարդների մասնակցությունը կարող են դրական փոփոխություններ բերել մեր երկրում՝ նպաստելով կուսակցական համակարգի բարեփոխմանը և պառլամենտարիզմի գործուն մեխանիզմների ստեղծմանը, հանրային դժգոհության խորքային պատճառների վեր հանմանն ու դրանց լուծման ուղղությամբ իրատեսական ծրագրերի մշակմանը, քաղաքական ու հասարակական նոր մշակույթի ձևավորմանը, երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը և այլն:
Սակայն հանրային ընդվզումը կարող է նաև բացասական լուրջ հետևանքներ առաջացնել, եթե դրա հիմքում դրվի վերջնագրերի և երկխոսությունը մերժելու սկզբունքը:
Հանրային խորհուրդը գտնում է, որ երկրի Նախագահը, Ազգային ժողովը, Կառավարությունը, քաղաքական և հասարակական բոլոր ուժերը օր առաջ պետք է նախաձեռնեն երկխոսություն: Այդ կարծիքն այս օրերին գերակշռող է, և Հանրային խորհուրդը կոչ է անում շարժման կազմակերպիչներին ևս մեկ անգամ քննարկել երկխոսության առաջարկը, որն արել է նաև Հանրապետության վարչապետը:
Երկխոսության մերժման դեպքում իրավիճակը կարող է ընթանալ անկանխատեսելի և վտանգավոր ճանապարհով:
Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի ապագայի հանդեպ անձնական պատասխանատվություն կրում ենք հավասարապես բոլորս, իսկ այսօրվա իրավիճակը պահանջում է պատասխանատվության առավել հստակ գիտակցում:
Առանց նախապայմանների երկխոսությունը քաղաքական ու քաղաքացիական կամքի արտահայտություն է և չունի այլընտրանք»:
ՀՀ Հանրային խորհուրդ
21.04.2018

23․

Ապրիլի 25-ին ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

«Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ֆանտաստիկ էր, և անկեղծ ասած՝ ինձ համար էլ էր անսպասելի: Ակնհայտ էր, որ Հայաստանում ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն, բայց անսպասելի էր, որ այս պահին և այս ձևով:
Առաջին փուլը, որը վերջացավ Սերժ Սարգսյանի հրաժարականով, տվեց բավականին դրական արդյունքներ. միջազգային կարծիքը՝ մի կողմից, որը կարևոր է, բայց ինձ համար վճռական նշանակություն ունի այն, ինչ կատարվում է Հայաստանում. քաղաքականության մեջ մտավ երիտասարդների մի մեծ շերտ, որը քաղաքական մեծ փորձ չունի, բայց ունի երազանքներ, էներգիա և ցանկություն երկիրը տեսնելու իր պատկերացրած ձևով:
Այս պահին խոսքը գնում է այն մասին, թե ինչպես օգտագործել կուտակված էներգիան և ձեռք բերված փորձը:
Ինչքանով կարողանում եմ դատել, ժողովրդական ցուցարարների կողմը հստակ ձևակերպել է իր պահանջը, որի հիմքում ընկած է Ազգային ժողովը լուծարումը և նոր խորհրդարանի ձևավորումը: Կարեն Կարապետյանը նույնպես հայտարարեց, որ իշխանությունները համաձայն են քննարկել խորհրդարանը լուծարելու, անգամ անհապաղ լուծարելու հարցը, բայց դա պետք է որոշում դառնա բանակցությունների միջոցով:
Բնական է, որ իրավիճակի այլ լուծումներ էլ կան, բայց դրանց մասին խոսելն արդեն անիմաստ է, պետք է քննարկել այս տարբերակները, որոնց ճանապարհային քարտեզը ես տեսնում եմ հետևյալ կերպ.
1. Ազգային ժողովը ձևավորում է Ազգային համաձայնության կառավարություն:
2. Ազգային ժողովն անհապաղ (20-30 օրվա ընթացքում) մշակում է նոր ընտրական օրենքի նախագիծ, ընդ որում նախագիծը հիմնականում մշակում է ընդդիմությունը, և եթե օրենքի նախագիծը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը և միջազգային օրենքներին, ապա Ազգային ժողովը պարտավորվում է այն ընդունել:
3. Տեղի են ունենում նոր խորհրդարանական ընտրություններ: Բայց այստեղ մի կարևոր հարց կա. ընդհանրապես գոյություն ունի միջազգային նորմ, որը պարտադիր չէ, բայց ավանդույթի ուժ ունի, ըստ որի ընտրական օրենքը կարելի է փոխել միայն ընտրություններից առնվազն 6 ամիս առաջ: Կարելի է այդ նորմը բանի տեղ չդնել և խորհրդարանական ընտրություններն անցկացնել անմիջապես, բայց այդ 6 ամսի պահանջն ունի ներքին տրամաբանություն. երբ խաղի կանոնները փոխվում են, կուսակցություններին տրվում է ժամանակ, որպեսզի կարողանան նոր խաղի կանոններով առաջնորդվել, և ես կարծում եմ՝ դա ճիշտ է: Այս պահին նոր ընտրություններ անցկացնելը կնշանակի ձևավորել մի խորհրդարան, որտեղ ներկայացված չէ հասարակության ամբողջ պալիտրան: Իսկ հասարակության պալիտրան այս օրերի ընթացքում արագորեն փոխվում է, և գոնե 6 ամիս ժամանակ է պետք, որպեսզի այն ձևավորվի կուսակցաշինության միջոցով և ոչ թե հեղափոխական տրամադրություններով: Ես նույնիսկ գտնում եմ, որ ազգային համաձայնության կառավարությունը պետք է գործի գոնե մեկ տարի:
4. Այս բոլոր հարցերի վերաբերյալ ստորագրվում է համաձայնագիր Ազգային ժողովի խմբակցությունների միջև:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան
25.04.2018
ժամը 16:30

 

 


Մայիս

24․
Մայիսի 14-ին Հանրային խորհուրդը ՀՀ արդարադատության նախարարությունից ստացել է դիմում «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» նախածի վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու նպատակով։ Հանրային խորհուրդը քննարկել է նախագիծը և ներկայացրել իր դիրքորոշումը։

25․

Հանրային խորհուրդը 2018 թ․ մայիսի 16-ին գումարել է խորհրդի նիստ, որի օրակարգի միակ հարցը վերաբերել է հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունների ընթացքին ու արդյունքներին, հնարավոր զարգացումներին, ընձեռած հնարավորություններին ու վտանգներին:
Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրն իր տեսակետն է հայտնել տեղի ունեցած իրադարձությունների և դրա արդյունքում ստեղծված նոր իրողությունների վերաբերյալ՝ արձանագրելով փոփոխությունների դրական և մտահոգիչ կողմերը, միաժամանակ ընդգծելով կուտակված լիցքերը ճիշտ օգտագործելու, հասարակության սպասելիքներն արդարացնելու և երկիրը ճիշտ ուղով առաջ տանելու անհրաժեշտությունը։ Հանրային խորհուրդը գլխավոր ձեռքբերում է համարել հատկապես այն, որ ժողովրդի մոտ վերականգնվել է հույսը ապագայի նկատմամբ:
Հանրային խորհրդի անդամները միաժամանակ կարծիք են հայտնել, որ ստեղծված աննախադեպ իրավիճակում չափազանց կարևոր է հասարակության մեջ այլակարծության ապահովումը, ամենատարբեր տեսակետներ ունեցող շերտերի նկատմամբ հարգանքը և ատելության ու անհանդուրժողականության դրսևորումների բացառումը։
Ամփոփելով քննարկումը՝ Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտել դիմել նոր կառավարությանը, որպեսզի կառավարության ծրագիրը կազմելիս հաշվի առնվեն Հանրային խորհրդի կողմից այս տարիների ընթացքում ՀՀ կառավարություն ներկայացված բազմաթիվ ծրագրերն ու առաջարկները, որոնց մի մասը ժամանակին ընդունվել է, մի մասը՝ ոչ:

26․
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը 2018 թ․ մայիսի 18-ին նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ. մայիսի 16-ի ՀԽ նիստում որոշում է կայացվել վարչապետի ուշադրությունը հրավիրել այն առաջարկությունների վրա, որոնք Հանրային խորհուրդն այս տասը տարիների ընթացքում ներկայացրել է ՀՀ կառավարություն, և որոնց մի մասն ամբողջությամբ կամ մասամբ ընդունվել է ու կյանքի կոչվել, մի մասը մնացել է չիրագործված:
Մանուկյանը նշել է, որ բոլոր այդ առաջարկները գտնվում են ՀՀ կառավարությունում, և կարելի է դրանք ներառել առաջիկայում ՀՀ Ազգային ժողով ներկայացվելիք նոր կառավարության ծրագրում:
ՀԽ նախագահը կառավարության ղեկավարին է ուղարկել նաև սեղմ առաջարկներ Հանրային խորհրդի որոշ հանձնաժողովների կողմից, որոնք նպատակահարմար են գտել դրանք ներկայացնել վարչապետին քննարկման նպատակով:
Այս ամենից բացի, Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր անձնական նկատառումները Հայաստանում այսօր, իր կարծիքով, ամենախնդրահարույց վիճակում գտնվող 3 ոլորտների՝ կրթության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության վերաբերյալ:
Խորհրդի ղեկավարն անդրադարձել է նաև Չինաստանի հետ հարաբերություններին։ Նա նշել է, ոչ Հայաստանը չի օգտագործում այն հսկայական հնարավորություններն ու շուկան, որն ընձեռում է Չինաստանը: Նա կարծիք է հայտնել, որ վարչապետի առաջիկա արտերկրյա այցերից մեկը պետք է լինի Չինաստան:
Հաշվի առնելով ՀՀ Հանրային խորհրդի սերտ հարաբերերությունները Չինաստանի նույնանման կառույցի հետ՝ ՀԽ ղեկավարը հարկ է համարել վարչապետին ուղարկել նաև 2016 թվականին Հանրային խորհրդի պատվիրակության՝ Չինաստան կատարած այցի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որը ժամանակին ներկայացվել է Հանրապետության նախագահին:

27․
Մայիսի 18-ին ՀՀ ազգային ժողովի նախագահը դիմել է Հանրային խորհուրդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի կազմում թեկնածու առաջադրելու նպատակով: Քննարկումների արդյունքում Հանրային խորհուրդն առաջադրել է ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը։ Վերջինիս թեկնածությունը հիմնավորվել է նրանով, որ Հովհաննիսյանը հանդիսացել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների» շրջանակում Հանրային խորհրդում ստեղծված աշխատանքային խմբի համակարգող և այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել՝ համագործակցելով պետական ու մասնավոր սեկտորի, հատկապես ՀՀ արդարադատության նախարարության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ: Բացի այդ, Հովհաննիսյանը նախկինում նույնպես ընդգրկված է եղել Մրցութային խորհրդի կազմում և առանցքային դերակատարություն ու ակտիվ մասնակցություն է ունեցել խորհրդի աշխատանքներին, մասնակցել ՄԽ բոլոր նիստերին և հինգ աշխատանքային հանդիպումներին, թեստերի շտեմարանի համար մշակել հարյուրից ավելի բաղադրիչներ: ՀՀ օրենսդրության և միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա կազմվել են Հանձնաժողովի թեկնածուների թեստավորումն անցկացնելու համար հարցարաններ ու թեստերի շտեմարան: Մշակվել են հարցազրույցի անցկացման կարգը, գնահատման սկզբունքներն ու բաղադրիչները:

Հունիս
28․
Հունիսի 4-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս․ Քրմոյանից Հանրային խորհուրդը ստացել է դիմում «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կազմում» ՀԽ ներկայացուցիչ առաջադրելու նպատակով։ ՀԽ-ն առաջադրել է խորհրդի անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանի թեկնածությունը։

29․

Հունիսի 5-ին Հանրային խորհուրդը քննարկել է ՀՀ կառավարության ծրագիրը: Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետները ծրագրի վերաբերյալ՝ մատնանշելով ինչպես դրական, այնպես էլ մտահոգիչ կողմեր:


30․
Հունիս ամսին ՀՀ կառավարության ծրագիրը քննարկվել է նաև ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում։ Դրական են գնահատվել նորարարական քաղաքականության և արդյունաբերության զարգացմա շեշտադրումները։ Հանձնաժողովն իր առաջարկություններն ու դիտողությունները ներկայացրել է ՀՀ վարչապետին

31․

Հունիսի 21-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ՝ քննարկելու խորհրդի հետագա գործունեության հարցերն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը։
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ ըստ «Հանրային խորհրդի մասին» օրենքի՝ ՀՀ կառավարությունն առաջիկա օրերին պետք է սկսի նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթաց։
Մանուկյանը գործընկերներին ներկայացրել է նաև այդ գործընթացի հետ կապված խնդիրները և դրանց վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արված իր առաջարկները։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև այն հարցերը, որոնք Հանրային խորհուրդը պատրաստվում է բարձրացնել վարչապետի հետ առաջիկայում կայանալիք հանդիպմանը։

32

Հունիսի 28-ին Հանրային խորհուրդը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահից ստացել է դիմում՝ մասնակցելու Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքից բխող՝ էրոտիկ, սարսափ, բռնություն պարունակող հաղորդումների վտանգավորության վերաբերյալ թեմայով քննարկանը, որին մասնակցել են ՀԽ անդամներ Կորյուն Առաքելյանը և Աստղիկ Գևորգյանը։

33․
Հունիս ամսին ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, ի պատասխան Արդարադատության նախարարությունից ստացված գրության, առաջարկություններ և լրացումներ է ներկայացրել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Հակակոռուպցիոն ցանցի գնահատման 4-րդ փուլի շրջանակներում Հայաստանի վերաբերյալ կազմված «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայստանում» զեկույցի նախագծի վերաբերյալ: Դրանք ուղեկցող գրությամբ ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն։ ՀԽ կողմից ներկայացված դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացվել են նաև 2018թ մարտի 11-16-ը Երևանում կայացած «Հայաստան. մշտադրտարկման 4-րդ փուլ» խորագրով ՏՀԶԿ փորձագետների մասնակցությամբ քննարկումների ընթացքում։

34․

2-րդ եռամսյակում ՀԽ Գյուղատնտեսական և բնապահպանության հարցերի հանձնաժողովը ՀՀ Գյուղատնտեսության և ՀՀ Բնապահպանության նախարարությունների հետ աշխատանքներ է ծավալել սահմանային շրջաններում մշակաբույսերի բերքատվության բարձրացման նպատակով նորատունկ ինտենսիվ այգիներում հակակարկտային ցանցերի տեղադրման ծախսերի սուբսիդավորման ուղղությամբ։

35․

ՀԽ Գյուղատնտեսական և բնապահպանության հարցերի հանձնաժողովն առաջարկել է Բնապահպանության նախարարությանը պարտադրելու Սևանա լճի ափամերձ օբյեկտներին փոքր ծավալի մաքրման կայաններ տեղադրել։
36․
ՀԽ Գյուղատնտեսական և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը ՀՀ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հետ քննարկել է Արաքս գետի հակահեղեղային միջոցառումների կազմակերպման հարցը: Առաջարկվել է հանձնաժողովների անդամների և մարզպետարանների աշխատողների հետ նախօրոք տեղում մանրամասն ուսումնասիրել հեղեղատարների տեխնիկական վիճակը և որոշել աշխատանքների ծավալը։

 

 


ՀԽ 2018 թ․ 3-րդ եռամսյակի գործունեություն

 


Հուլիս

37․

Հուլիսի 18-ին ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը «ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Հանրային խորհուրդ ուղղված դիմումի հիման քննարկել է Եղեգիս գետի հիդրոկայանների գործունեությանն ու դրանց իրավունքներին առնչվող հարցերը։ Դիմումատուները բարձրացրել են Հայաստանում բիզնես ներդրողների (այս դեպքում՝ ՓՀԷԿ-երի) շահերի խաթարման, ջրօգտագործողների իրավունքների խախտման, Եղեգիս գետի ջրերն «ապօրինաբար սխալ բաշխելու» վերաբերյալ հարցեր: Հարցի քննարկմանը ներկա են գտնվել «ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի» գործադիր տնօրենն ու իրավաբանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ: Բարձրացվել են կոռուպցիոն ռիսկերի և չարաշահումների հետ կապված մտահոգություններ՝ ակնկալելով, որ դրանք կլուծվեն հանրային լայն քննարկումների, խնդիրների բարձրաձայնման, դրանց խորամուխ լինելու և օբյեկտիվ գնահատականներ հնչեցնելու արդյունքում:

Որոշվել է Հանրային խորհրդի կողմից դիմել ՀՀ կառավարություն՝ ներկայացնելով նիստի արդյունքները և հորդորելով կառավարությանը խնդրի լուծման ժամանակ կազմակերպել քննարկումներ հիդրոկայանների սեփականատերերի հետ և հաշվի առնել նրանց իրավունքներն ու դիրքորոշումը:

Օգոստոս
Օգոստոս ամսին Հանրային խորհուրդը նիստեր չի գումարել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կառավարությունը կասեցրել է խորհրդին տրամադրված գրասենյակային տարածքի վարձակալական պայմանագիրը, և խորհուրդը փաստացի զրկվել է աշխատանքային պայմաններից։


Սեպտեմբեր

38․

Սեպտեմբերի 6-ին գործող Հանրային խորհուրդը հրավիրել է նիստ, որի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հետևյալ հարցերի շուրջ.

1. ՀՀ արտաքին քաղաքականությունն ու Արցախի հիմնախնդիրը:

2. Բանակի ներկա իրավիճակը:

3. Տնտեսության և գյուղատնտեսության իրավիճակը նոր պայմաններում:

4. Գիտության, կրթության և մշակույթի ոլորտում տեղի ունեցող զարգացումներն ու փոփոխությունները:

5. Ներկա քաղաքական զարգացումները և բարոյահոգեբանական մթնոլորտը երկրում:

39․

Սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվել է ՀՀ վարչապետի կողմից առաջադրված՝ Հանրային խորհրդի առաջին 15 անդամների կազմը, և դրանով մեկնարկել է նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթացը։

ՀԽ առաջին 15 հոգանոց կազմը հետևյալն է․

Վազգեն Մանուկյան
Գործող Հանրային խորհրդի նախագահ

Արմեն Տեր-Տաճատյան
Փաստաբան, «Տեր-Տաճատյան» փաստաբանական գրասենյակի ղեկավար, «Կոնվերս» բանկի խորհրդի նախագահ

Անահիտ Աղոյան
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Կոտայքի մասնաճյուղի տնօրենի տեղակալ, ժողովրդավարության, առաջնորդության, գենդերային հարցերի փորձագետ

Կառլոս Ղազարյան
Գեներալ, 1990-91 թթ․ ՀՀ ներքին գործերի նախարար, 1997-99 թթ․ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ

Հովհաննես Հովհաննիսյան
ԵՊՀ դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ

Գագիկ Գինոսյան
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի հիմնադիր

Աշոտ Հակոբյան
«Հզոր հանրություն» զարգացման հիմնադրամի տնօրեն

Հովիկ Մուսայելյան
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Բաբկեն Պիպոյան «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ

Հարություն Մեսրոբյան
Կառավարման փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Յուրի Ջավադյան
«Հայջրնախագիծ» ՓԲԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, 1978-86 թթ․ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Արկադի Տեր-Թադևոսյան
Գեներալ, ռազմական գործիչ

Հրանտ Աբրահամյան
Հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան

Վարդան Ազատյան Արվեստի պատմաբան, տեսաբան և թարգմանիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ

Նարինե Խաչատրյան (Թուխիկյան) Հովհ․Թումանյանի թանգարանի տնօրեն

 

 

40․

Սեպտեմբերի 25-ին նոր ձևավորվող Հանրային խորհրդի 15 հոգանոց կազմն անցկացրել է առաջին աշխատանքային հանդիպումը։ Գործող Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի նոր անդամներին հակիրճ ներկայացրել է կառույցի դերն ու նպատակները, միջազգային կապերն ու համագործակցության փորձը, աշխարհում նմանատիպ կառույցների գործունեությունը։ Այնուհետև քննարկվել է Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման և ՀԽ վերջնական կազմի հաստատման ընթացակարգը։ 15 հոգուց կազմվել են նաև աշխատանքային խմբեր հանձնաժողովների ձևավորման գործընթացը համակարգելու նպատակով։

 

 

ՀԽ 2018 թ․ 4-րդ եռամսյակի գործունեություն

 

Հոկտեմբեր

41․
Հոկտեմբերի 9-ին Հանրային խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով հասարակության լայն շերտերին ընդգրկվել խորհրդի 15 ոլորտային հանձնաժողովներում։ Այդպիսով, մեկնարկել է խորհրդի ձևավորման երկրորդ փուլը։
Սկսվել է քաղաքացիական հասարակության կառույցների կողմից առաջադրված անձանց դիմումների հավաքագրման գործընթացը, որի վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 8-ը։

42․
2018 թ. հանրության ուշադրության կենտրոնում է եղել Սևանա լճի աղետալի վիճակը (ճահճացման վտանգը), որը սպառնում է Հայաստանի տնտեսական, բնապահպանական, սննդային անվտանգությանը:

Հոկտեմբերի ամսին ՀԽ ֆինանսատնտեսականև բյուջետային հարցերի հանձնաժողովում կատարվել է փորձագիտական վերլուծություն, և կազմվել են առաջարկություններ, որոնք հրապարակվել են ԶԼՄ-ներում, ուղարկվել են ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային ժողով և ՀՀ Ջրային կոմիտե: Միաժամանակ այդ մտահոգությունները արտահայտվել են մի քանի անգամ հրավիրված մամուլի ասուլիսներում։

Նոյեմբեր

43․
Նոյեմբերի 5-ին խորհրդի 15 նոր անդամները աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են Հանրային խորհրդի հանձաժողովների համալրման ընթացքը, հանձնաժողովներում ընդգրկվելու գործում հասարակության ակտիվությունը, ներքաղաքական իրավիճակի ազդեցությունը Հանրային խորհրդի ձևավորման վրա, հասարակության ակտիվ շերտերին ՀԽ հանձնաժողովներում ներգրավելու մեխանիզմները, արդյունավետ և գործուն հանձնաժողովներ ձևավորելու հարցը, աշխատանքային այլ հարցեր:
Քննարկվել է մի քանի օրով հանձնաժողովներում ընդգրկվելու վերջնաժամկետը երկարաձգելու հարցը, որպեսզի հասարակության հնարավորինս լայն շրջանակներ հնարավորություն ունենան ներգրավվելու խորհրդում:

44․
Նոյեմբերի 6-ին Հանրային խորհուրդը կրկին հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով հանրությանը հանձնաժողովներում ընդգրկվելու վերջնաժամկետը երկարաձգելու մասին։

45․
Նոյեմբերի 11-ին ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամները ենթահանձնաժողովի անդամները մասնակցել են ՀՀ ԳԱԱ կլոր սեղանին 03/11/2018, որը նվիրված էրՍևանա լճի արդի խնդիրներին և ունեցել են ելույթ: Այնուհետև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մ. Մարտիրոսյանին և ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովին ուղղարկվել են մեր մտահոգությունները, առաջարկությունները և նշել կարևոր թիրախները, որոնք դուրս մնացին կլոր սեղանի քննարկման շրջանակից:

46․
Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի առաջին նիստը, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Հանձնաժողովում ընդգրկվել է 44 անդամ։

Փակ քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ազատամարտիկ-զինագործ, ՀՀ ոստիկանության պաշտոնաթող գնդապետ, Ոստիկանության Երևան քաղաքի Վետերանների խորհրդի նախագահ Գեղամ Օհանյանը:

47․

Նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Հանձնաժողովում ընդգրկվել է 42 անդամ։

Փակ քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր և գործադիր տնօրեն Արմեն Բալդրյանը։

48․
Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀԽ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ներառված է եղել հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
Հանձնաժողովում ընդգրկվել է 57 անդամ։
Հանձնաժողովի նախագահ է ընտրվել սրտաբան, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լևոն Գրիգորյանը։

49․

Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀԽ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
Հանձնաժողովում ընդգրկվել է 64 անդամ։
Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։

50․
Նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Հանձնաժողովում ընդգրկվել է 107 անդամ։

Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հայրենական ապրանքարտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը։


51․

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀԽ Գյուղատնտեսական հարցերի հանձնժողովի նիստ, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Հանձնաժողովում ընդգրկվել է 108 անդամ։

Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ՏԻՄ զարգացման դեպարտամենտի տնօրեն Վարդան Համբարձումյանը։

 

 

52․

Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Հանձնաժողովում ընդգրկվել է 300 անդամ։

Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը։


53․
Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀԽ Քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նիստ։
Հանձնաժողովում ընդգրկվել է 38 անդամ։

Հանձնաժողովի նախագահ է ընտրվել իրավապաշտպան, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

54․
Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀԽ Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
Հանձնաժողովում ընդգրկվել է 72 անդամ։
Հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Մասիս Տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Թադևոսյանը։

55․

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀԽ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Հանձնաժողովում ընդգրկվել է 43 անդամ։

Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գրողների միության անդամ, Մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՌԱՀ անդամ Կորյուն Առաքելյանը։


56․
Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀԽ Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Հանձնաժողովում ընդգրկվել է 34 անդամ։

Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդական բաժնի տնօրեն, «Երիտասարդություն» ՀԿ նախագահ Գևորգ Մկրտչյանը:

57․
Նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀԽ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Հանձնաժողովում ընդգրկվել է 57 անդամ։

Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալ, «Պոլիտեխնիկ» ուսանողական բարեգործական հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկակական գիտությունների թեկնածու Գոռ Վարդանյանը։


58․

Նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀԽ Բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստ։

Հանձնաժողովում ընդգրկվել է 30 անդամ։

Հանձնաժողովի նախագահ է ընտրվել բնապահպան, կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրակամ գիտությունների դոկտոր, Միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։


Դեկտեմբեր

59․

Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի Ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Հանձնաժողովում ընդգրկվել է 29 անդամ։

Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ միգրացիոն ծառայության նախկին երկարամյա ղեկավար Գագիկ Եգանյանը։


60․

Դեկտեմբերի 6-ին Հանրային խորհուրդը հրավիրել է նիստ՝ ամփոփելու ՀԽ հանձնաժողովների ձևավորման գործընթացը և քննարկելու հետագա քայլերը։
Ընդունելով հանձնաժողովների նախագահների ընտրությունների արդյունքները` ՀԽ անդամները, «Հանրային խորհրդի մասին» օրենքի համաձայն, որոշել են ՀՀ վարչապետին ներկայացնել հանձնաժողովների նախագահների կազմը:

ՀԽ անդամները գտել են, որ առավել նպատակահարմար է ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովից առանձնացնել մշակույթը, երիտասարդությունն ու սպորտը` հաշվի առնելով այդ ոլորտներից յուրաքանչյուրի կարևորությունը:
ՀԽ անդամները քննարկել են Հանրային խորհրդի ձևավորման հետագա ընթացքը, ըստ որի ՀՀ Կառավարության կողմից նշանակված և հանձնաժողովներում ընտրված ՀԽ 30 անդամները պետք է գաղտնի քվեարկությամբ ընտրեն Հանրային խորհրդի վերջին 15 անդամներին:

 

61․

Դեկտեմբերի 9-11-ը ՀԽ անդամներ Հովհ․ Հովհաննիսյանն ու Լարիսա Ալավերդյանը մասնակցել են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումին։

62․

Դեկտեմբերին 21-ին ՀԽ անդամ Անահիտ Աղոյանը մասնակցել է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի» ծրագրի քննարկմանը։


63․

Դեկտեմբերի 21-ին Հանրային խորհրդի՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված և ՀԽ հանձնաժողովների կողմից ընտրված անդամներն առաջին համատեղ նիստն են անցկացրել, որի օրակարգում եղել է Հանրային խորհրդի վերջին 15 անդամների թեկնածության առաջադրման հարցը։
Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրն առաջադրել է մեկական թեկնածու՝ ներկայացնելով ամենատարբեր ոլորտներում հեղինակություն և ավանդ ունեցող գործիչների։

64․

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ձևավորման ավարտական փուլի նիստը։ Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՀԽ վերջին 15 անդամներին։

Առավելագույն ձայներ ստացած 15 թեկնածուները, որոնք համալրե են Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը, հետևյալ անձիք են՝

1. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, նախկինում Հանրային խորհրդի անդամ),

2. Վազգեն Յակուբյան (Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ, IDeA հիմնադրամի Կենտրոնական խորհրդի անդամ)

3. Գաբրիել Ջեմբերջյան (բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ),

4. Արմեն Էլբակյան (ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար),

5. Սմբատ Լպուտյան (շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, նախկինում ՀԽ անդամ)
6. Արսեն Ղազարյան (Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության
նախագահ)

7. Էդուարդ Ղազարյան (ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Կրթության և գիտության նախկին նախարար, նախկինում ՀԽ անդամ)

8. Արշակ Սադոյան (քաղաքական, հասարակական գործիչ, 1990-2007 թթ․՝ ԱԺ պատգամավոր, նախկինում ՀԽ անդամ)։

9. Արծրուն Պեպանյան (հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան)։

10. Մարատ Ատովմյան (փաստաբան, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի համակարգող)։

11. Հայրապետ Գալստյան (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գլխավոր ուռուցքաբան)։

12. Ռուզան Ղազարյան (միջազգային և տեղական կառույցների կողմից մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերի ղեկավար և խորհրդատու)։

13. Անահիտ Բախշյան (հասարակական, քաղաքական, գործիչ, ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ, կրթության փորձագետ),

14. Հայկ Սարգսյան (ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, նախկինում ՀԽ անդամ),

15. Վարդան Մարաշլյան («Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն, ՀՀ սփյուռքի նախակին փոխնախարար, տնտեսական գիտությունների թեկնածու):

ՀԽ վերջին 15 անդամների կազմը ներկայացվել է վարչապետին։

 

Այսպիսով, 2018 թվականի դեկտեմբերի 26-ին ավարտվել է Հանրային խորհրդի և հանձնաժողովների ձևավորման գործընթացը, սակայն խորհուրդը լիարժեք իրավասությունների մեջ է մտել 2019 թ․ ապրիլի 4-ից, երբ ՀՀ վարչապետի առաջարկով կառավարությունը նշանակել է Հանրային խորհրդի նախագահ։

 

 

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

14.06.2019 թ.
ԵՐԵՎԱՆ

 


 

← Վերադառնալ ցուցակին