ՀՀ հանրային խորհրդի Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նիստի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

07.06.2012

Նիստի օրակարգ`
1. Հանձնաժողովի գործունեության առաջիկա խնդիրների մասին
Հանձնաժողովի առաջարկությունները ՀԽ-ի մասին մշակվող օրենքի նախագծի վերաբերյալ, այդ թվում`
1.1. ՀԽ-ի նպատակների և խնդիրների հստակեցման և օրենքով սահմանման.
1.2. ՀԽ-ի լիազորությունների հստակեցման.
1.3. ՀԽ-ի և նրա հանձնաժողովների կառուցվածքի և ձևավորման կարգի հետ կապված հարցերի մասին:


Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ` Ա.Սադոյանը:
Բացելով նիստը նա ներկայացրեց նիստի օրակարգը, տեղեկացրեց հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին: Նշեց, որ հանձնաժողովի ջանքերով էժանացել է ինտերնետ կապի գինը, սպառողների շահերի պաշտպանների կողմից ուսումնասիրվել է սննդամթերքի թերակշռումների խնդիրը, հարկային դաշտի հետ կապված որոշ հարցեր են բարձրացվել և լուծվել, բազմաբնակարան շենքերի վերելակների հարցն ուսումնսիրվել և բարձրացվել, սակայն որևէ էական արդյունք չի գրանցվել: Նա անդրադարձավ նաև հանձնաժողովի առաջիկա գործունեության ծրագրերին, որից հետո Ա.Սադոյանը խնդրեց ներկայացնել առաջարկություններ օրակարգի հարցերի վերաբերյալ:
Լսեցին.
Ա.Սահակյանին- նա հարցադրեց, թե այլ երկրներում ևս հանրային խորհուրդները գործում են հասարակական սկզբունքով, թե օրենքով սահմանված են և առաջարկեց այնպիսի ֆունկցաներ վերագրել հանրային խորհրդին, որպեսզի հանրության չլուծված որոշ հարցեր լուծվի առանց կառավարության միջամտության:
Պատասխանելով Ա.Սադոյանը բերեց ՌԴ-ի և այլ երկների օրնակները և փաստեց, որ շատ դեպքերում ՀԽ-ն ձևավորվում է օրենքով:
Գ.Հարությունյանին- նա գտնում է, որ պետք է հստակեցնել ՀԽ-ի հանձնաժողովների ձևավորման կարգը, կառուցվածքը, պետք է մանրամասն ուսումնասիրել այլ երկրների համապատասխան օրենքները, նոր միայն մշակել նախագիծ և ներկայացնել ԱԺ-ի քննարկմանը:
Ա.Սադոյանը նշեց, որ ՀԽ-ը համագործակցում է համաշխարհային կառույցների հետ և այնպես չէ, որ սկսում ենք զրոյից և նախատեսված է, որ ՀԽ-ի բոլոր անդամների և հանձնաժողովնեի կողմից հստակեցնել դիրքորոշումները ՀԽ լիազորությունների, կառուցվածքի վերաբերյալ::
Ա.Պողոսյանին- նա գտնում է, որ ՀԽ-ը խորհրդատվական մարմին է, իսկ ՀԽ-ի գոյության իմաստը` վեր հանել պրոբլեմը և լուծման ձևերը ներկայացնել ՀՀ Նախահգահին և որ այլ լիազորություններ պետք չեն: Այսպիսով, պրն.Պողոսյանի առաջարկն է. նախ վեր հանել հանրությանը հուզող պրոբլեմը և գտնել լուծման եղանակներ և համապատասխան առաջարկությունները ներկայացնել ՀՀ նախագահին, այս ամենը ամրագրել օրենքով:
Ն.Հախվերդյանին- նա առաջարկում է, որ բարձրացված հարցերը պետք է ներկայացնել նաև համապատասխան գերատեսչություններին, լինել հետևողական, որ ստանանք վերջնական պատասխան:
Ա.Բաղշեցյանին- նա առաջարկեց օրենքով ամրագրել, որ ՀԽ-ը պետք է լիզորություն ունենա հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ-ում հարցեր բարձրացնել և ներկայացնել հանրությանը հստակ պատասխան ստանալու պայմանով, և որ ՀԽ անդամները հնարավորություն ունենան ստանալ հարցերի վերաբերյալ լրացուցիչ տվյալներ կառավարության տարբեր մարմիններից:
Կ.Վարդանայանին- նա ռաջարկեց, որ ՀԽ-ի յուրաքանչյուր անդամ պետք է ունենա վկայական: Նույն կարծիքին էր նաև Աշոտ Գիրգորյանը:
Գ.Ավետիսյանին- նա գտնում է, որ եղած լիազորություններով էլ հնարավոր է գործունեություն ծավալել, երե հանձնաժողովի անդամներն ավելի ինտենսիվ աշխատեն:
Այնուհետև, նիստի մասնակիցներն անցան մտքերի փոխանակաման:
Մարզերում ՀԽ գրասենյակներ բացելու հարցում, ձայները գրեթե կիսվեցին, ոմանք գտնում էին, որ այդպիսով ավելի կբարդացնեն աշխատանքները, իսկ մյուսներն էլ այն կարծիքի էին, որ տվյալ մարզի ներկայացուցիչին տեղի ժողովուրդը պետք է ընտրի: Հանձնաժողովի նիստում առաջարկվեց նաև ՀԽ անդամների թիվն ավելացնել ըստ մարզերի և խոշոր գաղթօջախների:
Հանձնաժողովի անդամները գտնում են, որ ինչ-որ կերպ պետք է հանձնաժողովի անդամների աշխատանքը խրախուսել:
Ա.Սադոյնն էլ հավելեց, որ ՀԽ-ի լիազորությունների շրջանակը մեծացնելու դեպքում, կարելի է որոշ աշխատանքներ կատարելու դեպքում վարձատրվեն:
Նիստն ամփոփեց Ա.Սադոյանը և առաջարկեց բոլոր առաջարկություններն ու նկատառւոմները ներկայացնել գրավոր:


Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների
հարցերի հանձնաժողովի նախագահ Ա.ՍԱԴՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին