ՀՀ Հանրային խորհուրդ Գենդերային և ժողովրդագրության հարցերի հանձնաժողովի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

23.12.2011

15.12.2011թ.
Նախագահ` Ելենա Վարդանյան
Քարտուղար` Կարինե Բազեյան
Ներկա էին հանձնաժողովի 17 անդամներ

Օրակարգ
1. ՀՀ Հանրային խորհրդում գենդերային և ժողովրդագրության հարցերի հանձնաժողովի
2012 թ. ՙԸնտանիքի տարի՚ հայտարարելու առաջարկի քննարկման մասին
/ զեկուցող՝ հանձնաժողովի նախագահ Ելենա Վարդանյան/:
2. Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող միգրացիոն գործընթացների
ժողովրդագրական և գենդերային հիմնախնդիրները /հաղորդում` Ե.Վարդանյան
Հ.Հովսեփյան /
3. Հանձնաժողովի 2012 թ աշխատանքային պլանի քննարկում: / Ս.Բաբայան, Հ.Հովսեփյան/

1. Հանձնաժողովի նախագահ՝ Ելենա Վարդանյանը ներկայացրեց ՀՀ Հանրային խորհրդի որոշումը ՙ2012 թ. Ընտանիքի տարի՚ հայտարարելու մասին առաջարկով կառավարությանը դիմելու վերաբերյալ:
Արդահայտվեցին –
Ա.Թոփուզյանը - ներկայացրեց Կանանց Հանրապետական խորհրդի ՙԸնտանիքի տարի՚ հայտարարելու վերաբերյալ ստորագրահավաքի արդյունքներով կառավարությանը դիմելու ընթացքի մասին: Նշեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան բաժինը պատճառաբանելով, որ խնդիրը չի ընդգրկվել կառավարության միջնաժամկետ ծրագրերում, հնարավոր է համարում ծրագրի իրականացումը 2014 թ.: Ընտանիքի տարվա համար պետությունը պետք է կոնկրետ գումարներ հատկացնի: Բոլոր մասնակից կառավարական կառույցները պետք է որոշակի պարտականություններ ունենան, որպեսզի միջոցառումն իր նպատակին ծառայի: Ուստի անհրաժեշտ է մշակել և նախարարություն ներկայացնել առաջարկություններ ծրագրի իրականացման վերաբերյալ:
Ս. Բաբայան- Ծրագիրը իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է կազմակերպել հանրային քննարկումներ և ներգրավել հասարակական կազմակերպություններին՝ ծրագրի կազմելու և իրականացնելու գործում:
Ա.Մխիթարյան - Միայն գումարայինը հարցի լուծում չէ: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ-ում բնակչության 42%-ը ապրում են աղքատության մեջ: Ընտանիքի մասին կան բազմաթիվ օրենքներ: Այսօր 3 երեխա ունեցող ընտանիքը համարվում է բազմազավակ, ուստի պետք է օգնությունների ու արտոնությունների միջոցով լուծում տալ որոշ խնդիրների: Այսպես ծնելիությունը բարձրացնելու համար հարկավոր է ավելացնել երեխաների նպաստի չափը. նպաստ տալ չաշխատող մայրերին:
Վ.Ղազարյան -Անապահով ընտանիքների մասին խոսելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել 40-ից ավելի տարիք ունեցող կանանց խնդրին, որոնք պետական ոչ մի ծրագրի մեջ չեն ընդգրկված:

Որոշեցին - 2012 թ-ին պարբերաբար անդրադառնալ հարցի լուծման ընթացքին, կառավարության հետ համագործակցելու և հետևողականորեն պաշտպանելու ընտանիքի հիմնախնդիրների լուծմանը ուղղված համալիր ծրագրի գաղափարը:

2. Լսեցին Ե.Վարդանյանի զեկույցը ՀՀ Հանրային խորհրդում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող միգրացիոն գործընթացների քննարկումների ընթացքի մասին: Վարդանյանը նշեց, որ հիմնախնդրի լուծումը պահանջում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների հաշվառում: Իրավիճակի ոչ բավարար ուսումնասիրվածությունը թույլ չի տալիս համարժեք պատկերացումներ կազմել և միջոցառումներ ձեռնարկել անկանոն միգրացիան կանխելու համար: Սակայն, դա չի նվազեցնում հիմնախնդրի կարևորությունը: Հայաստանի համար միգրացիան ոչ միայն ժողովրդավարական ազատ տեղաշարժի իրավունքից օգտվելու միջոց է, այլ կայուն պետականության ձևավորմանը խոչընդոտող հանգամանք է: Եվ դա է մտահոգության և հասարակության մեջ բուռն քննարկումների դրդապատճառներից մեկը: Այն որ, միգրացիայի թվերը երբեմն չափազանցվում են, փաստ է, ինչպես նաև փաստ է որ այսօր միգրացիան վտանգում է հայ ընտանիքների կայունությանը, բազմաթիվ մասնագետների պահանջվածությանը, պայմաններ է ստեղծում ընտանեկան արտագնացության համար և այլ: Հանձնաժողովի խնդիրներից է ուսումնասիրել միգրացիայի ժողովրդագրական և գենդերային հետևանքները, մասնակցել հարցի քննարկմանը ԶԼՄ-ներում, հարցի նկատմամբ օբյեկտիվ վերաբերմունք ձևավորելու և լուծման միջոցներ գտնելու համար:

Ս. Բաբայան /գենդերային ենթահանձնաժողովի նախագահ/ -ներկայացրեց միգրացիայում կանանց ներգրավվածության հիմնախնդիրը: Նշեց, որ որոշ տվյալներով կանայք կազմում են միգրանտների 48%-ը, որ նրանք են թրաֆիկինգի և այլ երևույթների վտանգների կրողը և առավել անպաշտպան են անկանոն միգրացիոն դաշտում: Հիշեցնելով ՙՄիգրանտների իրավունքների պաշտպանության մասին՚ Վիեննայի կոնվենցիայի մասին, Ս.Բաբայանը առաջարկեց ավելի գործունակ դարձնել ՀՀ մասնակցությունը կոնվենցիային, ինչը խիստ կարևոր է ապաստան փնտրող հայերի համար:
Հ. Հովսեփյան /ժողովրդագրության ենթահանձնաժողովի նախագահ/ - Ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև ներքին միգրացիոն գործընթացների վրա: Նշեց, որ բնակչության տեղաշարժը դեպի մայրաքաղաք, բարդացնում է ինչպես գյուղերի կյանքը, այնպես էլ մայրաքաղաքի: Ի տարբերություն մայրաքաղաքի, մարզերը ետ են մնում, ագրարային սեկտորը չի զարգանում, գյուղը դատարկվում է: Արդյունավետ միջոցառում կարող է լինել մարզերի զարգացման հատուկ ծրագիրը:
Մ. Ֆահրադյան - Ձեր նեկայացրած հարցադրումները ես մանրամասն ներկայացրել եմ իմ մենագրությունում: Այդտեղ 1828 –ից -2007 թթ. վիճակագրական նյութերի վերլուծությունն է: Այս աշխատությունը կարելի է տալ Կառավարությանըª ծանոթանալու համար: Գրքում կա նաև միգրացիայի կարգավորման ծրագիր:
Ա.Թոպուզյանը -Իսկ ծրագրից բացի, կոնկրետ առաջարկներ կա±ն:
Մ. Ֆահրադյան -Իհարկե', կան: Միգրացիան կանգնեցնելու առաջին պայմանը մարդկանց աշխատանքով ապահովելն է:
Ե.Վարդանյան- Դա բոլորին հայտնի է, ավելի ճիշտ կլինի ցույց տալ, թե ինչ կարելի է անել այդ հարցը լուծելու համար: Առաջարկել կոնկրետ միջոցներ: Պետք է ոչ միայն ցույց տալ խնդիրները, այլև գտնել ելքեր:
ժ. Մնացականյան Ուզում եմ անել կոնկրետ առաջարկ. Հայաստանի Հանրապետությունում արտագաղթի կանխումը հայտարարել պետական գերակա շահ: Կարծում եմ, որ հայրենասիրությունն ու պետականությունը պետք է լինեն հոմանիշներ, ինչը այսօր բացակայում է: Պետք է հանձնարարականներ տրվեն բոլոր նախարարներին, որ առաջնորդվեն գերակա շահով: Ուղիներից մեկը կարող է լինել այն, որ օժանդակություն ստանան գործարարները, որոնց ներդրումներն արվում են աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ:
Մ. Ֆահրադյան– Միգրացիան կանգնեցնելու մյուս ուղին տարածաշրջանների տնտեսական պոտենցիալը բարձրացնելն է, փոքր գյուղերը զարգացնելը: Կարծում եմ նախատեսվող համայնքների միավորումը արդյունավետ չի լինի:
Վ.Ղազարյան -Առաջարկում եմ Հայաստանում հարկային քաղաքականությունը փոխել: Հայաստանի փոքր բիզնեսն այսօր տեղափոխվում է Վրաստան, որտեղ մի քանի տարով ազատվում է հարկերից: Կարծում եմ, որ եթե այսպիսի քաղաքականություն կիրառվի Հայաստանում, կբացվեն պահանջվող աշխատատեղերը:
Ե. Վարդանյան -Միգրացիայի հարցը շատ բազմակողմանի է: Վերջերս քննարկվում էր մեր երիտասարդներիª արտասահմանում կրթություն ստանալու հարցը՝ հատկապես հայրենիք վերադառնալու առնչությամբ: Դժվար է չհամաձայնել, որ այս խնդիրը ուղղակի կապված է երիտասարդ մասնագետների արտահոսքի հետ, որը հաճախ կատարվում է պետական գումարների հաշվին: Սա կառավարվող գործընթաց է և պետք է այնպես անել, որ այդ գումարը ուղղորդվի մեր երկրի շահերին:
Ա.Թոպուզյանը - Կառավարության միջոցներով իրականացվում են նաև կրթական փոխանակման ծրագրեր, որոնց արդյունքում հայ երեխաներից շատերը չեն վերադառնում: Հարց է առաջանում, ու±ր են այդ երեխաները, ու±մ են ծառայում, ի±նչ են անում:
Ա.Բոյաջյան -Բնակչության վերարտադրության հարցը պետք է դիտել երկու հարթության վրաª բնական վերարտադրություն, որը Հայաստանում այսօր անհավանական է, քանի որ սոցիալ-տնտեսական պայմաններ չկան: Երկրորդըª ներգաղթի ճանապարհն է: Հայաստանի բնակչության թիվը կիսով չափ պակասել է: Պետք է աշխատել գնացածներին վերադարձնելու ուղղությամբ: Դրա համար հարկավոր է տնտեսության այն ճյուղերը զարգացնել, որոնք մրցունակ ապրանք կարտադրեն ու դա կբերի կյանքի էժանացման: Բացի այդ, հարկավոր է պարզել, թե ինչ պատճառով են մարդիկ արտագաղթում. աշխատանքի բացակայության, թե± այլ: Դրա համար հիմնարար հետազոտության կարիք կա: Միայն պատճառները իմանալով կարելի է գտնել նաև հարցի լուծումը:
Ա.Կյուրեղյան - Քանի, որ 2012 թ. ընտըությունների տարի է, առաջարկում եմ քննարկել միգրացիան քաղաքական օրակարգի հարց դարձնելը` ընդգրկելով այն քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերում: Այս նույն կոնտեքստում պետք է դիտել ընտանիքի տարու հարցը:
Թ. Աբրահամյան -Համաձայնելով առաջարկին ուզում եմ ավելացնել, որ նախընտրական ծրագրերում բոլոր առաջ քաշված հարցերը դարձնել գործունեության հիմնական ուղղություն: Պետք է աշխատել ՀԿ-ների հետª նրանց կայքերում տեղադրելով տեղեկություններ, էլեկտրոնային թերթերում կազմակերպելով քննարկումներ:
Ռ.Սիմոնյան -Միգրացիայի պատճառների մեջ բավականին մեծ տոկոս է կազմում բողոքը անարդարությունից: Սա ևս պետք է հաշվի առնել: Կարծում եմ, որ հայ ժողովրդի նման փոքր ժողովուրդը չպետք է ունենա այդքան շատ կուսակցություններ, լինի ավելի միասնական, ինչը կնպաստի ընդհանուր շահերի պաշտպանության և անարդարության նվազեցմանը:
Ե.Վարդանյան -Համաձայն եմ, որ արտագաղթը այսօր ավելի շուտ բարոյահոգեբանական պատճառներ ունի, քան սոցիալ-տնտեսական: Դրա համար հարկավոր է որոշել, թե ի±նչ պետք է անել խնդիրները բարձրացնելու և լուծելու ուղղությամբ:
Որոշեցին - Միգրացիայի հիմնախնդիրներին լուծումներ տալու համար հանձնաժողովը առաջարկում է`
1. Կատարել հարցի բազմակողմանի տեսական և վիճակագրական ուսումնասիրություն պետական համապատասխան կառույցների և մասնագետների մասնակցությամբ.
2. Կառավարության ծրագրերում /հարկային, կրթական, տարածքային բարեփոխումների և այլ/ ղեկավարվել միգրացիայի հիմնախնդիրների առաջնահերթությամբ.
3. Միգրացիայի հիմնախնդիրները` հատկապես ժողովրդագրական և գենդերային բնույթի բացասական հետևանքները, ընդգրկել քաղաքական օրակարգում.
4. Նախընտրական գործընթացներում հրավիրել քաղաքական կուսակցությունների ուշադրությունը միգրացիայի բացասական հետևանքների հաղթահարման անհրաժեշտության հարցին.
5. Ապահովել հարցի հետևողական և սկզբունքային քննարկումը և մշտադիտարկումը հանձնաժողովի կողմից:
3. 2012 թ. աշխատանքային պլանի քննարկում
Ս.Բաբայան - առաջարկեց գենդերային ենթահանձնաժողովի պլանը, որը կազմված է Պետական գենդերային քաղաքականության հիմնադրույթների հաշվառմամբ: Ընդգծեց մարզերում կառավարության ծրագրում նախատեսվող միջոցառումների /տեղեկատվական, գենդերային բռնության կանխարգելման և այլ/ կարևորությունը և դրանց ենթահանձնաժովի փորձագետների մասնակցության անհրաժեշտությունը: Ընդգծվեց օրենսդրական դաշտի բարելավման կարևորությունը արդյունավետ ծրագիր կատարելու համար:
Հ.Հովսեփյան - ուշադրությունը հրավիրեց ՙԸնտանիքի տարի՚ ծրագրին ակտիվ մասնակցություն ունենալու հարցը. հանձնաժողովի կողմից առաջարկների ներկայացմամբ և միջոցառումների կազմակերպմամբ, որպեսզի նպաստել առավել արդիական խնդիրների ընդգրկմանը:
Ե. Վարդանյան Նշեց առաջիկայում Ազգային ժողովում ներկայացված օրենքների` ՙԿանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների երաշխիքների մասին՚, ՙԲազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության մասին՚ և այլ քննարկումներին մասնակցելու կարևորությունը:
Որոշեցին - Աշխատանքային պլանի նախագծի քննարկման արդյունքները հաշվի առնելով` հանձնարարել ենթահանձնաժողովների նախագահներին պատրաստել պլանը և ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը 2012 թ. հունվարին:

ՀՀ ՀԽ Գենդերային և ժողովրդագրական
հարցերի հանձնաժողովի նախագահ` / Ե. Վարդանյան/

← Վերադառնալ ցուցակին