12.12.2011թ. ՀՀ Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հերթական լիագումար նիստի արձանագրություն

15.12.2011

Օ Ր Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ`
1. ՀԽ ազգային փոքրամասնություների հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների 2011թ. կատարած աշխատանքները:
/Զեկուցողներ` մշակույթի, սպորտի, և երիտասարդության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ` Ալլա Կուզմինսկայա, մարդու իրավունքի և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ` Ռիմա Վարժապետյան, սոցիալական հարցերի ենթահանձնաժողովի նախագահ` Սլավա Ռաֆայելիդիս/:
Երեք ենթահանձնաժողովների նախագահները նշեցին, որ 2011թ.-ին կայացած հանձնաժողովների նիստերում քննարկվել է Եվրախոհրդի ներկայացրած Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում և ՌԱՀ զեկույցը Հայաստանի մասին /մշտադիտում, չորրորդ փուլ/:
Ենթահանձնաժողովների նախագահները նաև նշեցին, որ կան այնպիսի կազմակերպություններ, որոնց ներկայացուցիչները չեն ներկայանում ենթահանձնաժողովների և հանձնաժողովների լիագումար նիստին և այդ հարցը հարկավոր է ինչ-որ կերպ լուծել:
Ա.Կուզմինսկայան ընդգծեց ՀՀ ազգային փոքրամասնությունների բնակավայրերում վերջիններիս երեխաներին ազգային լեզուն ուսուցանելու հնարավորություն տալու կարևորությունը: Իսկ այդ հարցը լուծելու համար անհրաժեշտ է ՀՀ-ում կազմակերպել մայրենի լեզուներով դասագրքերի տպագրությունը:
Ռ.Վարժապետյանը բարձրացրեց այն հարցը, որ անհրաժեշտ է մարզպետարաններում ցանկության դեպքում ազգային փոքրամասնությունների անձանց տրամադրել փաստաթղթեր ռուսաց լեզվով:
Ս.Ռաֆայելիդիսը խոսեց այն մասին, որ քաղաքացիների դիմումների համաձայն եղել է Կոտայքի և Արարատի մարզերում և տեղում ուսումնասիրել դիմողների խնդրանքները և լուծում տվել այդ հարցերին: Նա առաջ քաշեց այն հարցը, որ անհրաժեշտ է ճանապառհածախսի փոխհատուցում նմանօրինակ գործուղումների համար:

ՀՀ ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով

← Վերադառնալ ցուցակին