Հայաստանի Հանրապետությունում քիստոնեական և ազգային բարոյական արժեհամակարգի ոչնչացման սպառնալիքների վերաբերյալ

21.07.2011

Սթափ գնահատելով վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված բարոյա-հոգեբանական մթնոլորտը, մարդկանց առաջարկությունների, բարոյական ու մշակությային արժեքների համատարած, իսկ երիտասարդույան շրջանում նաև կտրուկ փոփոխություններն ու շեղումները քրիստոնեական և ազգային արժեհամակարգի բաղկացուցիչներից՝ ՀՀ Հանրային խորհրդի կրոնի ենթահանձնաժողովը հայտարարում է՝

Այսօր մեր ազգային ինքնության և մեր երկրի կայունության համար չաիք ու վտանգավոր հետևանքներով հղի գործունեություն ենք համարում՝

ա-Հայերեն լեզվի աղավաղված մոտեցումը ԶԼՄ-ների միջոցով:

Մենք դատապարտում ենք ԶԼՄ-ների այնպիսի գործունեությունը, որի արդյունքում եթեր է հեռարձակվու գռեհիկ, անարգ կամ հայհոյախառն հայերեն և այլ լեղուներով ցանկացած տեղեկատվություն, հրապարակում, գեղարվեստական ստեղծագործություն և այլն:

բ- բռնության, այլասերության, թմրանյութերի և հանցագործ ապրելակերպի ցանկացած քարոզչությունը և տարածումը ՀՀ տարծքում:

Մենք դատապարտում ենք ԶԼՄ-ների պատասխանատուների այն գործունեությունը, որի արդյունքում պարտադրվում է բռնության, այլասերության, հանցագործ ապրելակերպի և հակաքրիստոնեական քարոզչությունը:

Գ- մոլեխաղային գործունեության, գիշերային ակումբների, ալկոհոլի և ծխախոտի
գովազդումը հեռուստատեսությամբ, ռադիոյով, վահանակների կամ գովազդի
համար նախատեսված այլ միջոցների օգնությամբ:

Կրոնի ենթահանձնաժողովը դատապարտում է վերը նշված արատավոր երևույթները, քանի որ դրանք ուղղված են պետության հիմք հանդիսացող ընտանիքի ինստիտուտի քայքայմանը: Ենթահանձնաժողովը դատապարտում է նաև բոլոր այն մարդկանց գործունեությունը, ովքեր որոշակի շահեր են հետապնդում հայ ընտանիքի խարխլող այս գործունեության արդյունքում:
ՀՀ Հանրային խորհրդի Կրոնի ենթահանձնաժողովը կոչ է անում ՀՀ իշխանության օղակներին, բոլոր քաղաքացիներին և բոլոր հայերին իրենց լռությամբ ու անտարբերությամբ մասնակիցը չդառնալ մեր հարուստ քրիստոնեական մշակույթի և արժեհամակարգի աղավաղմանը, այլ դառնալ հայ մշակույթի և բարոյական արժեհամակարգի կրողը և տարածողը:
 

← Վերադառնալ ցուցակին