Հանրային Խորհրդի ֆինանսա-տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի հանքահումքային և արդյունաբերական հարցերի ենթահանձնաժողովի համատեղ նիստի Արձանագրություն

11.07.2011

Ք. Երևան 30 հունիսի 2011թ.
Նիստին մասնակցում էր ՀԽ նախագահ՝ Վ. Մանուկյանը, ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Վ. Սաֆարյանը, հանձնաժողովի փորձագետներ՝ Գ. Գալստյանը, Ա. Ղազարյանը, Ա. Դուլյանը, ենթահանձնաժողովների նախագահներ՝ Ղ. Ղուլումյանը, Կ. Պետրոսյանը, Ի. Հովակիմյանը, Ա. Խզմալյանը , Ս. Մուրադյանը: նիստին մասնակցում էին նաև հանքահումքային և արդյունաբերական ենթահանձնաժողովերի փորձագետներ՝ Կ. Բաբուրյանը, Ռ. Միրիջանյանը, Ռ. Յադոյանը, Հ. Հարությունյանը, Հ. Բադալյանը, Ֆ. Սայադյանը:
Հրավիրված էին՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի խորհրդական՝ Կ. Վարդանյանը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Ընդերքի վարչության պետ՝ Վ. Վարդանյանը, Օգտակար հանածոների և ընդհանուր երկրաբանության բաժնի պետ՝ Շ. Քերոբյանը:
Օրակարգ. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի նախագծի քննարկում:
Լսեցին.
ՀՀ ՀԽ նախագահ Վ. Մանուկյանի խոսքը օրենսգրքի վերաբերյալ; Նա մասնավորապես կարևորեց, որ օրենսգիրքը առավելագյունս պետք է հավասարակշռի պետությանը, հանք շահագոծողի, բնապահպանական և հասարակության շահերը, և հույս հայտբեց, որ քննարկման արդյունքում առանձին հոդվածների վերաբերյալ հնարավոր սկզբունքային տարակարծությունները Հանրային խորհրդի կեղմից կներկայացվեն Հհ Կառավարությանը և ՀՀ Ազգային Ժողով:
Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի աշխատանքային խումբը՝/ ղեկավար Գ. Բաբուրյան/, ներկայացրեց իրենց մոտեցումները օրենսգրքի վերաբերյալ և մասնավերապես 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 27-րդ, 28-րդ, 37-րդ, 39-րդ, 40-րդ, 48-րդ, 56-րդ հոդվածներումառկա խմբագրական և սկզբունքային տարակարծություններ: Օրենսգրքի նախագիծը ներկայացնողները՝ Վ. Վարդանյանը և Շ. Քերոբյանը տվեցին որոշակի կոնցեպտուալ բացատրություններ այդ հոդվածների վերաբերյա, սակայն դրանք չփոխեցին աշխատանքային խմբի դիրքորաշումները.
- ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման,
- ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման համաձայնություն տալու,
- ընդերքօգտագործման իրավունքի գրավի առարկա դարձնելու,
- ֆիզիկական անձանց հրապարակային սակարկությունների մասնակցելը՝ընդերք օգտագործման իրավունքի հարկադիր օտարման դեպքում,
- օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրման իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ առնչվող հարցում,
- օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույտվության ժամկետների և դրանց երկարաձգման հարցերում,
- օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրմանը տրամադրված ընդերքի տեղամասն ընդլայանելու վերաբերյալ դիմումի գրանցման օրվանից 30 օրվա ընթացքում լիազոր մարմնի կողմից գրավոր ծանուցում չտրամադրելու պարագայում՝ դիմումի բավարարված համարումը,
- օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը՝ կապված երկու կամ ավելի անձնաց ընդերքի միևնույն տեղամասի համար դիմելուն նախապատվություն տալու հարցում,
- օգտակար հանածոյի արդյունահանումը կապված ՛ուկայական գնի / ավելի քան 30%-ով բարձրացման, որը կայուն է մնում 1 տարվա ընթացքում/, հանքավայրի վերագնահատման անհրաժեշտության մասին:
Ելույթ ունեցողներ նշեցին՝
- օրենսգրքի 33-րդ հոդվածում Օգտակար հանածոների երկրաբանատնտեսագիտական գնահատման և վերագնահատման պահանջներում կարևորեցին ընդերքօգտագործողների համար գնահատման և վերագնահատման պահանջները համապատասխանեցնել ժամանակակից միջազգային չափանիշներին:
- օրենսգրքի 73-րդ հոդվածի՝ Ընդերքի վերահսկողության պետական տեսչի լիազորությունների առաջին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ ենթակետում կատարել փոփոխություններ և լրացումներ << ստուգվող սուբյեկտի>> բառերից հետո լրացնել <<հանքավայրի շահագործման հետ անմիջականորեն կապ ունեցող>> ձևակերպումը:
- նույն հոդվածի 3-րդ ենթակետը տեսուչի լիազորություններում նախատեսում է կապարակնքումհասկացողությունը, որը համատողելի չէ նշված ընդհանուր լիազորությունների հետ և անհարաժեշտ է առանձին նորմով սահմանել կապարակնքման լիազորության իրականացման հիմքերն ու պայմանները, քանի որ կապարակնքումը կարող է խոչընդոտել << ստուգվող սուբյեկտի>> արտադրական բնականոն գործունեությանը:
- նույն հոդվածի առաջին մասի 5-րդ ենթակետը սահմանում է տեսուչի համար հետևյալ լիազորություը՝ <<օրենքով սահմանված կարգով և դեպքերում առգրավելու ապօրինի արդյունահանված կամ ձեռք բերված օգտակար հանածոները կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքը>>: Այս ձևակերպամն անհարժեշտությունը չկա, քանի որ օգտակար հանածոների ապօրինի արդյունահանում կամ ձեռքբերում կատարելու դեպքում ՀՀ-ում արդեն իսկ գոյություն ունեն իրավական ակտեր, որոնցով սահմանվում է պատասխանատվության միջոցներ՝ տույժեր, տուգանքներ, ինպես նաև կան իրավասու պետական մարմիններ, որոնք իրականացնում են նշված սանկցիաները, ուստի տեսուչի համար այդ հոդվածում վերապահել համապատասխան իրավասու պետական մարմիններին միջնորդելու կամ տեղեկացնելու լիազորություն:
- նույն հոդվածի առաջին մասի 7-րդ և 8-րդ ենթակետերը հստակեցված չեն և կարող է տեղիք տալ տեսուչների կողմից կամայականություններ՝ հարկադրանքի միջոցների կիրառման մասով, ուստի անհրաժեշտ է քննարկել այդ կետերի նպատակահարմարությունը:
Բոլոր ելույթ ունեցողները սկզբունքային համարեցին հանքօգտագործման իրավունքը գրավ դնելու հարցը, գտնելով որ այդ գործառույթը կլինի ոչ արդյունավետ և կպարունակի կոռուպցիոն ռիսկեր: Օրենսգրքում ամրագրված մոտեցումներով հստակ և օբյեկտիվ չի կարող ընթանալ հանք օգտագործման իրավունքի միցակցային ստացումը, մասնակցման եղանակով, որպես տարբերակ կարելի է առաջարկել նաև աճուրդային, որտեղ կարելի է սահմանել պատության և հանք շահագործողի գործընկերային դրույթներ: բացի այդ, համք շահագործողների առաջարկությունները կապված օրենսգրքի 12-րդ 1կետ, 16-րդ 3 կետի 3-րդ ենթակետ, 29-րդ, 5-րդ կետի և 43-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը, 39-րդ 4-րդ կետը, 48-րդ 5 կետի 2-րդ նախադասությունը, 52-րդ 2-րդ կետը հոդվածների վերաբերյալ նույնպես անհրածեշտ է քննարկել:
Ելնելով քննարկվող օրենսգրքի շուրջը ծավալված քննարկումից հանձնաժողովը որոշեց.
Հանձնարարել ՀՀ ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վ. Սաֆարյանին Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի նախագծի վերաբերյալ ձևավորված առաջարկությունները մեկ անգամ ևս քննարկել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ և Էական տարաձայնությունների մասին տեղյակ պահել հանրային Խորհրդի նախագահին՝ Հհ Կառավարություն և ՀՀ Ազգային Ժողով ներկայացնելու օրենսգրքի նախագծի հոդվածների վերաբերյալ առաջարկություններ:
ՀԽ Ֆինանսա-տնտեսական և բյուջետային
հարցերի հանձնաժողովի նախագահ Վ. Սաֆարյան

← Վերադառնալ ցուցակին