Արձանագրություն ՀԽ երիտասարդության ենթահանձնաժողովի նիստի

01.07.2011

28.06.2011թ. ք.Երեւան

28.06.2011թ. տեղի ունեցավ ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարության եւ սպորտի հանձնաժողովի երիտասարդության ենթահանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի 30 անդամներից 17-ը:

Օրակարգում`
1. ՀՀ բանակի խնդիրների քննարկում;
2. Սահմանամերձ Խաչիկ գյուղ այցելության նախապատրաստման քննարկում;
3. ՀՀ բուհերի, գրադարանների եւ զինվորական ստորաբաժանումների միջև համագործակցության համակարգի ստեղծում /ուսումնական նյութերի եւ ուսումնական ձեռնարկների տրամադրում զինծառայողներին/:
4. ՀՀ բուհերի ուսանողական միությունների հետ համագործակցության խնդիրը, որը թույլ կտա վերհանել բուհերի խնդիրները եւ քննարկել ՀԽ-ում:

Լսեցին.
1.Ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանին, որը ներկայացրեց ՀՀ բանակի այն խնդիրները, որոնք կապված են զինծառայողների ուսուցման հետ և ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով Մշակույթի ենթահանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել զորամասերում հայրենասիրական երգերի մրցույթ-փառատոն:
2. Դավիթ Ասոյանին, նա ասաց, որ համագործակցելով ՀՀ ԲՈՒՀ-երի հետ` ստեղծել այնպիսի համակարգ, որը թույլ կտա բավարարել զինվորի կարիքները մասնագիտական կամ այլ գրականության մեջ:
Համակարգը գործելու է հետևալ ձևով` կազմվում է գրքերի ցանկ, որոնք անրաժեշտ են զինվորներին, իսկ ԲՈՒՀ –երը իրենց հերթին տրամադրում են գրքերը: Այդ կերպ զինվորները պատրաստ կլինեն շարունակել իրենց ուսումը ԲՈՒՀ-երում:

Որոշեցին.
1. Հուլիսի 2-ին ՀՀ բուհերի ուսանողական միությունների հետ համագործակցության շրջանակներում հանդիպել ԵՊՀ-ի Ուսանողական խորհրդի հետ:

ՀՀ Հանրային խորհուրդ
ք.Երևան, 2011 թվ.
 

← Վերադառնալ ցուցակին