Ֆինանսատնտեսական և բյոիջետային ու գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովների կոլեգիաների համատեղ նիստի

06.06.2011

Արձանագրություն
Ֆինանսատնտեսական և բյոիջետային ու գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովների կոլեգիաների համատեղ նիստի

02.06.2011թ.

Նիստին ներկա էին Հանրային Խորհրդի նախագահ` Վ.Մանուկյանը, ՀԽ անդամներ` Խ.Հարությունյանը, Վ.Մովսիսյանը, Յու.Ջավադյանը, Վ.Սաֆարյանը, Ա.Տեր-Տաճատյանը, Ա.Սադոյանը և Կ.Դանիելյանի ներկայացուցիչը: Հանձնաժողովների կոլեգիաների անդամներ` Վ.Համբարձումյանը, Կ.Պետրոսյանը, Կ.Հարությունյանը, Գ.Գալստյանը, Ի.Հովակիմյանը, Ա.Նիկոյանը, Ա.Խզմալյանը, Ս.Մուրադյանը, Ա.Ղազարյանը և Ա.Ավագյանը: Նիստին հրավիրված էին նաև` «Հայկական զարգացման գործակալության» նախագահ`Ռ.Հարությունյանը և քննարկվող ծրագրի հեղինակ` Ա.Վարդանյանը:

Օրակարգում` «Սիս, Մասին ու Նոր Հայաստան» լճափնյա հանգստավայրերի ու Եղվարդի ջրամբարի կառուցման հարցը:

Նիստը բացեց ՀԽ նախագահ Վ.Մանուկյանը, նա նշեց ծրագրի բուն նպատակը` Եղվարդի ջրամբարի և նրա ափամերձ գոտում հյուրանոցային համալիրի կառուցումը:

Այս հարցի շուրջ ելույթ ունեցան.
Յու.Ջավադյանը, որը քննարկվելիք ծրագրում կարևորեց Եղվարդի ջրամբարի կառուցումը` թվարկելով դրա օգտակարությունը գյուղատնտեսության մեջ /կուտակված ջրի պաշարներ ունենալը, էներգիայի արտադրումը ՀԷԿ-երի տեսքով/: Նա նշեց Եղվարդի ջրամբարի սեյսմիկ տեսանկյունից աշխարհագրական դիրքի առավելությունը` բնական խզումների վրա չգտնվելու առումով:
Վ.Մովսիսյանը Եղվարդի ջրամբարի հարցում նույնպես կարևորեց ջրային ռեսուրսների լուծման խնդիրը, մատնանշելով, որ այս ծրագիրը բացի գեղարվեստական կողմ ունենալուց, նաև ազգային խնդիր է, որի շնորհիվ Հայաստանը հնարավորություն կունենա կուտակելու 228 մլն խ/մ ջուր, որից 220 մլն խ/մ պետք է պահպանվի, որրպես ջրային մակերես /ճանաչվի գերակա շահ` օտարման և սեփականաշնորհման ենթակա չլինի/: Վ.Մովսիսյանը նշեց, որ դա պետք է լինի ինքնահոս լցվող ջրամբար:
Վ.Սաֆարյանը տեղեկացրեց, որ այս հարցը քննարկվել է ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի քաղաքաշինության և տուրիզմի ենթահանձնաժողովներում: Քաղաքաշինության ենթահանձնաժողովում այս ծրագիրը հավանության է արժանացել ճարտարապետական և քաղաքաշինական տեսանկոյւնից: Տուրիզմի ենթահանձնաժողովում այն դիտվել է, որպես համաժողովրդական կառույց, որը խթան կհանդիսանա տուրիզմի զարգացմանը Հայաստանում:
Ա.Վարդանյանը համառոտ ներկայացրեց ծրագիրը և թվարկեց այն բոլոր կառույցները, որտեղ ծրագիրը հավանության է արժանացել /ԱԺ նախագահ, ԱԺ բոլոր խմբակցություններ, ԱԺ սոցիալ և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ, Էկոնոմիկային նախարարություն, Հայկական զարգացման գործակալություն, The Innovation Group և MGM Resorts ընկերությունները:
Ռ,Հարությունյան ասաց, որ Եղվարդի ջրամբարի պետական ֆինասավորումը մեծ երաշխիք կարող է հանդիսանալ ներդնողների համար և որ իր գործակալության հիմնական նպատակն է այս ծրագրի բազմակողմանի ներկայացումը:
Խ.Հարությունյանը նշեց, որ Հանրային խորհրդի դերը տեսնում է երկու հարցում. ա/ հստակեցնել Եղվարի ջրամբարի ժողովրդատնտեսական նշանակությունը, բ/ ՀՀ Կառավարության հետ համագործակցելով` նպաստել ծրագրի իրագործմանը:
Ա.Տեր-Տաճատյանը կարևորեց այն, որ ներդրողների մոտ վստահություն առաջացնելու համար, այս ծրագիրը պետք է ունենա կառուցվածքային մոտեցում: Առաջարկեց նաև այս ծրագրի իրագործումը կոնցեսիայով տալ գործարարներին:

Որոշեցին` ստեղծել աշխատանքային խումբ` Խ.Հարությունյան /ղեկավար/, Ա.Վարդանյան, Յու.Ջավադյան, Ա.Տեր-Տաճատյան, որոնք կմշակեն ՀՀ Կառավարություն ներկայացվելիք փաստաթուղթը:

ՀՀ Հանրային խորհուրդ
ք.Երևան
 

← Վերադառնալ ցուցակին