Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովների աշխատանքային խմբերի համատեղ նիստի

03.06.2011

Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովների աշխատանքային խմբերի համատեղ նիստի
31.05.2011թվ.

Նիստին ներկա էին`
Հանրային Խորհրդի անդամներ. Խ. Հարությունյանը, Յու.Ջավադյանը, Վ.Սաֆարյանը և աշխատանքային խմբի անդամներ. Ա.Ոսկանյանը, Հ.Ղազարյանը, Ա.Մելքիյանը, Գ.Գալստյանը և Լ.Շախբաթյանը:

Նիստին ներկա էին նաև քննարկվող ծրագիրը ներկայացնողներ. Վ.Շիրխանյանը, Վ.Հայկազյանը:

Օրակարգում`
ՀՀ Գյուղատնտեսության քաղաքականության առաջնահերթությունների համատեքստում Հայաստանում գետնախնձորի լայնածավալ մշակումը կազմակերպելու նպատակահարմարության հարցը

Մտքերի բազմակողմ փոխանակության արդյունքում ձևավորվեց նիստի մասնակիցների հետևյալ ընդհանուր գնահատականը:
Առաջարկվող ծրագիրը չի հակասում ՀՀ Կառավարության կողմից ագրարային ոլորտում իրականացվող քաղաքականությամբ սահմանված առաջնահերթություններին և կարող է նպաստել բարձր արտադրողական գյուղատնտեսական արտադրության զարգացմանը:

Մասնավորապես նշվեց.
ա/ գետնախնձորի մշակումից արտադրվող պրոդուկտները /բիոէթանոլ, իմուլին, ֆրուկտոզա, անասնակեր/ կարող են ունենալ խոստումնալից կիրառություն` տնտեսության ամենատարբեր ոլորտներում:
բ/ առաջարկվող ծրագիրը կարող է նպաստել ագրարային ոլորտում բարձր արտադրության և եկամտաբեր ուղղության զարգացմանը` ի հաշիվ մշակման համեմատաբար ցածր ծախսատարության և մշակաբույսի /գետնախնձորի/ միավոր տարածքից համեմատաբար բարձր արտադրական ծավալի:
Ծրագիը օգտակար է նաև իր սոցիալական բաղադրիչներով` աշխատատեղեր, նոր արտադրական հզորություններ, եկամտի ավելացում և այլն:
Այս ամենի հետ մեկտեղ քննարկման մասնակիցները նշեցին երկու մտահոգություն`
³/ գետնախնձորը իր առանձնահատկություններáվ, հատկապես ինքնատարածման հատկությամբ ¨ տեմպերով խնդրահարույց է այն առումով, որ օգտագործվող տարածքները հետագայում այլ մշակաբույսերի տակ օգտագործելու պար³գայում կպահանջվի գետնախնձորից ազատվելու բավականին լուրջ ծախսեր, հատկապես, եթե խոսքը գնում է 35 000 հա տարածքների վարձակալության մասին: Եվ այդ առումով մտորելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ վերը նշվածի պատճառով այդ ծավալի վարելահողերը հետագայում որևէ այլ նպատակին ծառայեցնելու խնդրում կարող են առաջանալ, ըստ էության, անհաղթահարելի դժվարություններ: Հետևաբար այս հանգամանքը պետք է հաշվի առնվի ծրագրի իրականացման պատասխանատուների հետ հողի վարձակալության նշվելիք երկարաժամկետ պայմանագրերի պայմաններում:

բ/ հաշվի առնելով ծրագրի համար նախատեսվող հողատարածքների մեծությունը /35000 հա վարելահող/` հարկ է ուսումնասիրել, թե որքանով է ծրագրի իրականացումը համապատասխանում /չի հակասում/ Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի նպատակային օգտագործման կառուցվածքին` այն ընկալումով, որ գետնախնձորի մշակման համար այդ ծավալով տարածքների օգտագործումը հակասության մեջ չմտնի պարենային անվտանգության տեսակետից գյուղատնտեսության հողատեսքերի նպատակային օգտագործման սխեմաների հետ:

Որոշվեց աշխատանքային խմբի այս կարծիքը ներկայացնել Հանրային խորհրդի նախագահին` ՀՀ Կառավարություն ներկայացնելու համար:


Հանրային խորհրդի անդամներ
Խ.Հարությունյան

Յու.Ջավադյան

Վ.Սաֆարյան

Աշխաանքային խմբի անդամներ
Ա.Ոսկանյան

Հ.Ղազարյան

Ա.Մելիքյան

Գ.Գալստյան

Լ.Շախբաթյան
 

← Վերադառնալ ցուցակին