Արձանագրություն

31.05.2011

26.-29 մայիսի, 2011թ. ք. Ստեփանակերտ

Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի ավիացիոն հարցերի ենթահանձնաժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության համատեղ արագնա նիստի` կապված Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հանձնման եւ Ստեփանակերտ Երեւան օդային հաղորդակցության չվերթի բացման եւ ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման հարցերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի կողմից մասնակցում էին.
Վազգեն Սաֆարյան- ՀԽ անդամ, ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ
Իզաբելա Մուրադյան – ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամ, միջազգային տնտեսական կապերի ենթահանձնաժողովի նախագահ, ավիացիոն հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ /համատեղությամբ/,
Արմինե Խզմալյան – ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամ, մաքսային, հարկային, սակագնային, պետգույքի կառավարման ենթահանձնաժողովի նախագահ,
Վլադիմիր Քոչարյան – ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի ավիացիոն հարցերի ենթահանձնաժողովի անդամ,
Գագիկ Մկրտչյան - ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի ավիացիոն հարցերի ենթահանձնաժողովի անդամ,
Կարինե Վերդյան – ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի ավիացիոն հարցերի ենթահանձնաժողովի անդամ,
Գեղամ Գալստյան - ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի տնտեսական փորձագետ,
Արամ Ղազարյան – ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի ֆինանսական փորձագետ,
Աննա Ղուլյան – ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար:

ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության կողմից մասնակցում էին.

Դմիտրի Աթբաշյան - ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ, ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի կոլեգիայի անդամ, ավիացիոն հարցերի ենթահանձնաժողովի նախագահ
Արթուր Կարապետյան – Ստեփանակերտի օդանավակայանի պետ
Նորիկ Սաֆարյան – Ստեփանակերտի օդանավակայանի պետի տեղակալ` օդագնացության կազմակերպման հարցերով
Արտակ Մովսիսյան – Ստեփանակերտի օդանավակայանի պետի տեղակալ` անվտանգության ռեժիմի հարցերով

Կողմերը լսեցին.

-ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դ.Աթբաշյանի զեկույցները.
-ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի վիճակի, զարգացման հեռանկարների, ծագած խնդիրների մասին;
-Լեռնային Ղարաբաղում ավիացիոն թռիչքների կազմակերպման օդային- իրավական խնդիրների, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի օդային ուղիների օպտիմալացման, Երեւանյան օդային տարածքում թռիչքի եւ “Հայաստան միջազգային օդանավակայաններ” օդանավակայանում թռիչքա-վայրէջքային հարցերի մասին;
-Երեւան-Ստեփանակերտ ավիաթռիչքների տնտեսական բաղադրիչի` ավիատոմսերի գնագոյացման մասին` կապված “Հայաստան միջազգային օդանավակայաններ” օդանավակայանում գործող օդանավերին եւ ուղեւորներին սպասարկող սակագների եւ դրանց օպտիմալացման մասին:

Ստեփանակերտի օդանավակայանի պետ Ա. Կարապետյանի զեկույցը.
-Օդանավակայանի շահագործման հանձնման խնդիրների մասին;
-Օդանավակայանի պետի տեղակալ Վ.Սաֆարյանի զեկույցը օդային հաղորդակցության կազմակերպման, օդանավակայանի նավիգացիոն տեխնիկայի հագեցվածության, ԼՂՀ օդանավակայանը եւ օդային տարածքը տեխնիակական սարքավորումներով եւ միջոցներով մշտապես հսկելու եւ անվտանգ թռիչքների սպասարկման ապահովման խնդիրների մասին;
-Օդանավակայանի վերգետնյա կառույցների շինարարության եւ նյութատեխնիկական բազայի զարգացման խնդիրների մասին զեկուցեց օդանավակայանի պետի տեղակալ Գ.Ղազարյանը;
-Օդանավակայանի պահպանման եւ ռեժիմի մասին զեկույցով հանդես եկավ օդանավակայանի պետի տեղակալ Ա.Մովսիսյանը:

ՀԽ Հանրային խորհդրի անդամ, ֆիանսատնտեսական եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Վ.Սաֆարյանը խոսեց.
• Ավիատոմսերի մատչելի եւ ընդունելի գնի ձեւավորման, Ստեփանակերտի ավիաչվերթների սպասարկման եւ օդանավակայանային ծառայությունների համար հատուկ սակագներ սահմանելու մասին;
• Ստեփանակերտում փոքր ավիացիայի` քաղաքացիական, գյուղատնտեսական, սանիտարական ինքնաթիռների հավաքման համար ստեղծել վենչուրային հիմնադրամ` ներգրավելով ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների եւ բիզնես ընկերությունների միջոցները եւ այլն:

ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահության անդամ, միջազգային տնտեսական համագործակցության ենթահանձնաժողովի նախագահ, ավիացիոն հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ /համատեղությամբ/ Իզաբելլա Մուրադյանը խոսեց.
- Միջազգային իրավական մեխանիզմների մասին` կապված ԼՂՀ տարածքում բնակվող քաղաքացիների ազատ տեղաշարժման, գիտական, տեխնիկական նվաճումների ձեռքբերման ու դրանց հասանելիությունը քաղաքացիներին ապահովելու հարցում:
- Միջազգային հանրության պարտավորությունների մասին` կապված ԼՂՀ-ում քաղաքացիական ավիացիայի զարգացման պաշտպանության եւ համագործակցության հարցերի, մարդու իրավունքների` Բիլլի համաձայնության շրջանակներում:

Լսվեցին նաեւ այլ առաջարկություններ:

Կողմերը ուշադրություն դարձնելով.
-Արցախի ժողովրդի, միջազգային հանրության կողմից ընդունված եւ միջազգային համաձայնագրերում ու փաստաթղթերում ամրագրված, օրինական իրավունքների եւ ազատությունների ապահովման, Արցախի եւ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտության, Հայաստանի եւ ԼՂՀ-ի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը եւ Արցախի տրանսպորտային շրջափակումը, Սփյուռքի ձգտումը պատմական հայրենիքի` Հայաստանի եւ Արցախի տնտեսական, մշակութային կյանքի զարգացմանը նպաստելու ցանկությանը

Ընդունեցին որոշում.

- Ողջունել ԼՂՀ նախագահի եւ կառավարության որոշումը` հանրապետությունում սեփական քաղաքացիական ավիացիա ստեղծելու համար իրականացված բոլոր ջանքերը նրա նյութատեխնիկական բազայի եւ կադրային ներուժի ստեղծման ուղղությամբ;
- Հավանություն տալ ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հանձնարարությամբ իրականացված որոշմանը` ԼՂՀ օդագնացության եւ օդանավերի թռիչքների անվտանգությունն ու կանոնավորությունը ապահովող ներմուծված արտասահմանյան սարքավորումների վրա հարկային-մաքսային տուրքեր չկիրառելը,
- Հավանություն տալ ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի կողմից ԼՂՀ-ին ԴՌԼ-7 ռադիոլոկացիոն համալիրը անհատույց փոխանցմանը, ցուցաբերվող մեթոդական օգնությանն ու համագործակցությանը տեխնիկական հարցերի լուծման գործում, որոնք առաջանում են արտասահմանյան մատակարարների կողմից ավիանավիգացիոն սարքավորումների ներմուծման ժամանակ:

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի աշխատանքային խումբը
-ծանոթանալով ԼՂՀ կառավարույթանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության 2010-11թթ. աշխատանքային պլաններին` կապված ներքոթվարկյալ հարցերի հետ.

-“Ստեփանակերտ” օդանավակայանի շահագործման հանձնման եւ նյութատեխնիակական բազայի ստեղծման, կադրերի ընտրության եւ տեղաբաշխման, տնտեսական եւ կոմերցիոն, կազմակերպչական, օդային-իրավական, օդային տարածքի կազմակերպման եւ կառուցվածքի օպտիմալացման, օդանավերի թռիչքների կազմակերպման հարցերի հետ.

Որոշեց.
1.Դիմել ՀՀ կառավարությանը առաջարկությամբ` միջնորդելու “Հայաստան միջազգային օդանավակայաններ” ընկերությանը Ստեփանակերտի ավիաչվերթի սպասարկման եւ օդանավակայանային ծառայությունների համար հաստատելու հատուկ սակագներ, մատչելի եւ հասանելի ավիատոմսերի գին ձեւավորելու համար:
2.Միջնորդել ՀՀ կառավարությանը միջոցներ ձեռնարկելու` պարզեցնելու Ստեփանակերտ թռչող եւ այնտեղից Երեւան ժամանող ինքնաթիռների ուղեւորների սպասարկման եւ գրանցման ընթացակարգերը:
3.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր գլխավոր ավիացիայի վարչությանը “Հայաէրոնավիգացիա” եւ “Հայաստան միջազգային օդանավակայաններ” կազմակերպություններին առաջարկությամբ` ապահովել Հայաստանի օդանավակայաններից դեպի Ստեփանակերտ թռչող ինքնաթիռների ուրվագծերի /սխեմաների/ ինչպես նաեւ տեղական օդային գծերի օպտիմալացում` նկատի ունենալով առավելագույնս կրճատելու կատարվելիք չվերթների թռիչքային ժամանակը;
4.Նկատի ունենալով ԼՂՀ ղեկավարության ձգտումը` կապված թեթեւ ինքնաթիռների հավաքման հետ, դիմել ՀՀ եւ ԼՂՀ կառավարություններին, Հայաստանի եւ ԼՂՀ բիզնես համագործակցությանը` քննարկելու վենչուրային ֆոնդ ստեղծելու հարցը:
5.Հաշվի առնելով, որ ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի վարչության առջեւ “AIR ARTSAKH” ավիաընկերության կողմից ավիաթռիչքներ կազմակերպելու հարցում կառաջանան խնդիրներ, դիմել ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչությանը` գտնելու մեխանիզմներ միջազգային կոդեր եւ ազդակոչեր շնորհելու համար, որպեսզի կարողանան Հայաստանից դուրս թռիչքներ իրականացնել: Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել Հյուսիսային Կիպրոսի “ERKAN” ավիաընկերության կողմից միջազգային թռիչքներ իրականացնելու գործառույթը:
6.Միջնորդել ԼՂՀ ղեկավարությանը` քննարկելու “Ստեփանակերտ” օդանավակայանի քաղաքացիական տերմինալի տարածքների ընդլայնման հարցը:
7.Առաջարկել ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի վարչությանը` ընդլայնելու ավիացիոն ուսումնական կենտրոնի տարածքները, նկատի ունենալով, որ իննովացիոն տեխնոլոգիաներ ներդնելով ինտերնետ-կրթություն կազմակերպելը կնպաստի թռիչքակազմի եւ այլ ավիացիոն մասնագետներին նախնական կրթություն տալուն;
8.Ստեղծել մշտական գործող ախատանքային խումբ` բաղկացած ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի վարչության եւ ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հանձնաժողովի ավիացիոն հարցերի ենթահանձնաժողովի անդամներից` օպերատիվ արձագանքելու այն հարցերին, որոնք կծագեն աշխատանքային գործունեության ընթացքում:

Բարձրացված հարցերը քննարկվել են ս.թ. մայիսի 27-ին ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանի հետ կայացած հանդիպման ժամանակ:

ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի ,
վարչության պետ Դ.Աթբաշյան 

ՀՀ ՀԽ անդամ, ֆինանսատնտե-սական
եւ բյուջետային հարցերի
հանձնաժողովի նախագահ Վ.Սաֆարյան

← Վերադառնալ ցուցակին