ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ № 2

12.04.2011

ՀՀ հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի նիստի
01.04.2011թ. ք.Երևան
Օրակարգ.
<<Ընդերքի մասին>> ՀՀ օրենսգրքի նախագծի քննարկում:
Նիստին մասնակցեցում էին կոլեգիայի 10 անդամներ:
Զեկուցող՝ հանձնաժողովի նապագահ Յու.Ջավադյան:

Յու.Ջավադյանը մանրամասն ներկայացրեց <<Ընդերքի մասին>> ՀՀ օրենսգրքի նախագծի անհրաժեշտության, դրա կարևորության մասին, հանձնաժողովի բնապահպանական հարցերի ենթահանձնաժողովի կողմից ներկայացրած առաջարկությունների, լրացումների և փոփոխությունների մասին:

Ելույթ ունեցան կոլեգիայի բոլոր մասնակցները, որորնք նույնպես նշեցին օրենքի ընդունման անհրաժեշտության և կարևորության մասին:

Կոլեգիան որոշեց.
1. Հավանություն տալ <<Ընդերքի մասին>> ՀՀ օրենսգրքի նախագծին, միաժամանակ նախագծում ներառելով հանձնաժողովի կողմից արված ներքոգրյալ առաջարկությունները, փոփոխություններն ու լրացումները՝
1) <<Ընդերքի մասին>> ՀՀ օրենսգրքի նախագծին /այնուհետև՝ նախագիծ/ անվանումը, ելնելով դրանով կարգավորվող հարաբերությունների իրական էությունից՝ փոխել և օրենսգիրքն անվանել <<Ընդերքի շահագործման մասին>> ՀՀ օրենսգիրք;
2) Նկատի ունենալով Քաջարան, Ալավերդի և այլ համանման բնակավայրերի կենսագործունեության խնդիրները՝ զարգացման սխալ պլանավորման պատճառով անհրաժեշտ է, որ.
 Օրենսգրքով արգելվի նաև ընդերքօգտագործման հետ չկապված կառույցների նախագծումն ու շինարանությունը օգտակար հանածոների հաստատված պաշարներով հանքավայրերի սահմաններում:
3) Նախագծի 3-րդ հոդվածում սահմանել <<Ընդերքի շահագործման մասին>> օրենսգրքի իմաստով՝ <<սանիտարական պահպանման գոտի>> և <<պահպանման գոտի>> հասկացությունները /օրինակ՝ տես 64-րդ հոդվածը/:
4) Նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել նոր՝ 4-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.
 <<4. հողը գյուղատնտեսական, անտառային, բնապահպանական, ջրային կամ հատուկ նշանակության կատեգորիայի հող է>>:
5) Ելնելով այն համոզմունքից, որ՝ ընդերքի նույն տեղամասի օգտագործման վերաբերյալ մեկից ավելի դիմումների դեպքում առաջնահերթությունը միանշանակ պետք է տալ նրան, ում աշխատանքային նախագիծն ավելի հիմնավորված է, բնապահպանական միջոցառումներն ավելի արդյունավետ են, -առաջարկում ենք 48-րդ հոդվածի 4-րդ մասում <<որի դիմումն առաջինն է գրանցվել>> արտահայտության փոխարեն գրել. <<ում աշխատանքային նախագիծն ավելի հիմնավորված է և բնապահպանակն միջոցառումներն ավելի արդյունավետ են>>:
6) Նախագծի 77-րդ հոդվածում ընդերքօգտագործման իրավունքի վերագրանցումը հստակ չէ: Հատկապես պարզ չէ՝ վերագրանցման դեպքում էկո-փորձաքննությունը պարտադիր է, թե ոչ, ինչը՝ շատ կարևոր է:
Հարկ է հստակեցնել պահանջները, որոշակի փաստաթղթերի անունները գրել, նշել՝ ինչ բովադակություն ունի իրավունքի վերագրանցումը:
7) Նախագծով մեկ միասնական ընթացակարգ է սահմանված և՛ բարձր եկամտաբերության և՛ ոչ շահութաբեր հանքերի արդյունահանման թույլտվությունները հայցելու դեպքում:
Անհրաժեշտ է նախագծով հանքավայրերը հստակ տարանջատել, դրա համար սահմանելով հիմնավոր չափորոշիչներ՝ հաշվի առնելով.
-օգտակար հանածոի տեսակը և հաստատված պաշարները,
-գտնվելու վայրը և ընդգրկման չափերը,
-կոնդիցիաները:
8) Հաշվի առնելեվ լեռնահանքային ոլորտի բարձր ազդեցությունը բնական տարածքների, շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, հարկ է նախագծում հստակ ներկայացնել ազդեցության գնահատման և էկոլոգիական անվտանգության երաշխիքները /ՇՄԱԳ – նախագիծ և ԲԿՊ/:
9) Կարևորելով օրենսգրքի կիրառման դեպքում նախագծից բխող ենթաօրենսդրական ակտերի հրատապ ընդունման անհրաժեշտությունը /հատկապես 63-րդ հոդվածի առումով/, առաջարկում ենք պահանջել փաթեթում ներառել նաև նախագծով նախատեսված ենթաօրենսդրական ակտերի նախագծերը, իսկ եթե դա ներկա պահին հնարավոր չէ, գոնե՝ ներկայացնել դրանց ընդունման ժամանակացույցը՝ կոնկրետ ժամկետներով ու կատարողներով:

Կոլեգիայի նախագահ՝ Յու.Ջավադյան
 

← Վերադառնալ ցուցակին