07.09.2010 ՀԽ-ի փոքր նիստի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

10.09.2010

ՀԽ փոքր նիստին մասնակցում էին ՀԽ 35 անդամներից 24-ը:
Նիստի օրակարգում ընդգրկված էին հետեւյալ հարցերը.

1. Սույն թվականի օգոստոսին կնքված հայ-ռուսական պայմանագրի վերաբերյալ հարցը /Ռ.Սաֆրաստյան/;
2. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ս. թ. սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագին մասնակցելու հարցը /Ռ.Սաֆրաստյան/;
3. Ավագ և հանրակրթական դպրոցների հարցը; “Դիլիջան” միջազգային դպրոց;
4. Գյուղմթերումների հարցը;
5. Երևան քաղաքի տարբեր վայրերում կատարվելիք կառուցապատման հարցեր. /Կ.Դանիելյան/
• սանիտարա-պաշտպանիչ գոտիների հատվածում /Շահումյանի գերեզմանոց/;
• գլխավոր պողոտայի հատվածում;
• երիտասարդական այգում

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Օդային երթևեկության կարգավարների դիմումը ՀԽ-ին և հարցի քննարկման ընթացքը /Վ.Սաֆարյան/;
2. Ցմահ դատապարտվածների հետ ՀԽ անդամների հանդիպման արդյունքների հաշվետվությունը /Կ.Ղազարյան, Հ.Հովհաննիսյան/;
3. ՀԽ-ի և ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության հետ համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը քննարկելու է քաղաքացիների սեփականության իրավունքների հետ կապված հարցերը /Ա.Տեր-Տաճատյան/;
4. Տավուշի մարզ սույն թվականի սեպտեմբերի 10-ից 11-ը ՀԽ-ի անդամների այցի մասին /Յ.Ջավադյան/:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
1. “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը /Հ.Հովհաննիսյան/;
2. Բնապահպանական հարցեր /”Դալմային այգիներ”/ /Յ.Ջավադյան/;
3. ՀՀ կառավարության կողմից ընդունած արդյունաբերական քաղաքականության հայեցակարգի վերաբերյալ ՀԽ-ի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի առաջարկությունները /Վ.Սաֆարյան/;
4. Հհ կառավարության իննովացիոն քաղաքականության ազդեցությունը Հայաստանի տնտեսության զարգացման վրա /Վ.Սաֆարյան/;
5. Հանքահումքային արտադրության և տնտեսության ներքին կոոպերացիայի մասին հարցը /Վ.Սաֆարյան/;
6. Բազմաբնակարան շենքերի պահպանության հարցը /Կ.Առաքելյան/;
7. Ազգային համագործակցության ցանցի հետ կապված ընթացիկ աշխատանքները /Ա.Սադոյան/;
8. Գիտության և Կրթության զարգացման ռազմավարության ծրագրի մշակում` այն է - համակարգի կառուցվածքի և աշխատանքների կազմակերպման նոր ձևաչափի մշակում /Ա.Ղուկասյան/:
9. “Հոգեբուժական օգնության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին; “Երեխայի իրավունքների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին; “Դեղերի մասին” ՀՀ օրենքի նախագծի մասին; “Առողջապահության մասին” ՀՀ օրենքի նախագծի մասին; ՀՀ դեղերի ցանկում մորֆինի ներքին ընդունման դեղաձևերի ընդգրկման նպատակահարմարության հիմնավորման մասին; “Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին” օրենքի ախտաբանաանատոմիական ոլորտը կանոնակարգող դրույթների մասին; Բժշկական էթիկայի կոմիտեների; “Սոցիալական աջակցության մասին” օրենքում փոփոխություններ կատարելու մասին; “Սոցիալական աջակցության փաթեթ”. գաղափարը, բովանդակությունը, անհրաժեշտ փոփոխությունների հիմնավորման մասին; սոցիալական գովազդի հետ կապված; հասարակության կրթման խնդրի հետ կապված; սահմանամերձ տարածքների սոցիալական և տնտեսական զարգացման խնդրի հետ կապված; աշխատանքային օրենսգրքի մեջ փոփոխություններ կատարելու մասին; զինվորների հետ կապված դիմումների և արտառոց դեպքերի հետ կապված հարցեր /Դ.Դումանյան/;
10. Փաստաբանության հետ կապված հիմնախնդիրներ /Գ.Բադիրյան/;
11. Հանրապետության ԲՈՒՀ–երի պետական պատվերով սովորող ուսանողները 2013 թվ. ուսումնական տարվանից սկսած կրթաթոշակներ չտրամադրելու մասին հարցը /Ա.Ղուկասյան/;
12. Բուհերի նախապատրաստական բաժիններում պետական պատվերով տեղեր հատկացնելու բանակում ծառայած և երաշխավորագրեր ունեցող երիտասարդների համար հարցը /Ա.Ղուկասյան/;
13. Հայկական գորգի թանգարան հիմնադրելու հարցը /Ռ.Սաֆրաստյան/;
14. Հայաստանի մարզերում արհեստագործական կենտրոններ ստեղծելու անհրաժեշտության մասին /Ռ.Սաֆրաստյան/;
15. Երեւան քաղաքում ինքնակամ հրավառությունների հարցը /Ա.Գևորգյան/;
16. Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի որոշ տարածքներում ՀՀ կառավարության որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված, սեփականաշնորհված հողերի փոխհատուցման վերաբերյալ հարցը:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ
Լսեցին.
1.Ռ.Սաֆրաստյանին, որը նպաստավոր գնահատեց հասարակական, քաղաքական ուժերի դրական վերաբերմունքը այս համաձայնագրին, անհրաժեշտ համարեց, որ երկրի արտաքին քաղաքականությունը կառուցվի բազմավեկտոր հենքի վրա:
2.Ռ.Աթոյանին
3.Բ.Հարությունյանին
4.Հ.Մուսայելյանին

Որոշեցին`Ռուբեն Սաֆրաստյանի գլխավորած կրոնի, սփյուռքի, միջազգային ինտեգրման հանձնաժողովի եւ Կառլոս Ղազարյանի գլխավորած պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի հանձնաժողովի կոլեգիաներին հաձնարարվեց քննարկել Հայաստանի անվտանգությանն առնչվող խնդիրներն ընդհանուր համատեքստում` հրավիրելով իրավասու պաշտոնյաների եւ փորձագետների:

Օրակարգի 2-րդ հարցի շուրջ
Լսեցին.
1.Ռ.Սաֆրաստյանին, որը նշեց, որ կրոնի, սփյուռքի, միջազգային ինտեգրման հանձնաժողովի` պատմական, ազգային արժեքների, հուշաևձանների պահպանության պատկանելության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովում քննարկվել է այդ հարցը, որոշել են որ օգոստոսի 19-ին չմասնակցել այդ միջոցառմանը:
2.Վ.Մանուկյանին, որը Աղթամարում կազմակերպված այս միջոցառումը անվանելով ՙԹուրքիայի իշխանությունների բլեֆ՚, ասաց, որ, ամեն դեպքում, սխալ կլինի Հանրային Խորհրդի որոշում ընդունելը եւ Հայաստանի քաղաքացիներին պարտադրելը` գնալու կամ չգնալու հարցում. ՙՄեր երկրի քաղաքացիներն ազատ են, ով ուզում է` կարող է գնալ, ով չի ուզում, կարող է չգնալ՚:
3.Կ.Դանիելյանին, որը նույնպես դեմ էր Աղթամար գնալուն:
4.Ա.Սադոյանին
5.Խ.Հարությունյանին
6.Բ.Հարությունյանին

Որոշեցին` ՀԽ լիագումար նիստում չքննարկել այդ հարցը, թողնելով պատմական, ազգային արժեքների, հուշաևձանների պահպանության պատկանելության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի որոշումը ուժի մեջ:

Օրակարգի 3-րդ հարցի վերաբերյալ
Լսեցին.
1.Վ.Մանուկյանին. որը մասնավորապես նշեց, որ բողոքները շատ են հատկապես այս համակարգի ներդրումից,
2.Հ.Հովհաննիսյանին
3.Ա.Տեր-Տաճատյանին
4.Կ.Դանիելյանին
5.Բ.Հարությունյանին
7.Խ.Հարությունյանին, որը նշեց, որ այս օտարալեզու դպրոցի մուտքը Հայաստան կօգներ ոչ միայն լեզուների ուսուցմանը, այլեւ ընդհանրապես կրթության խնդիրների լուծմանը՚:

Որոշեցին.
ա.որ եռամսյա ժամկետում` կրթական համակարգի մյուս բոլոր խնդիրների ուսումնասիրությամբ փաթեթ և ներկայացնել ՀԽ-ի լիագումար նիստին:
բ.Դիլիջան միջազգային դպրոցի նախաձեռնողների` հուլիսի 15­ին Հանրային Խորհրդի անդամներին հղված բաց նամակը չի քննարկվի ՀԽ լիագումար նիստում: Փոքր խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցները համաձայնության եկան, որ քաղաքավարության նկատառումներով` առաջիկայում պատասխան տրվի նամակին, սակայն առանց խորանալու բովանդակային հարցադրումների մեջ եւ առանց նոր բանավեճ հրահրելու:

Օրակարգի 4-րդ հարցի վերաբերյալ
Լսեցին.
1.Յու.Ջավադյանին, որը իր ելույթում նշեց, որ հսկողության տակ է գյուղմթերումների խնդիրը, եւ այս տարի` գոնե առայժմ, տագնապ հնչեցնելու կարիք չկա: Գյուղացին իր բերքն իրացնելու խնդիրներ չունի հատկապես այն պատճառով, որ եղանակային վատ պայմանների հետեւանքով այս տարի քիչ է բերք ստացել:
2.Վլ.Մովսիսյանին, որն ասաց որ սովորաբար պոմիդորի իրացման խնդիր էր լինում, այս տարի չկա` նույն պատճառով: Կա պոմիդորի տեսակների խնդիր. մշակվում են ցածր շաքարայնությամբ, չոր նյութերի ցածր պարունակություն ունեցող, բայց դիմացկուն տեսակներ, որոնցից, ամեն դեպքում, ավելի պակաս մածուկ է ստացվում: Տեսակների հարցով մասնագետներն աշխատում են: Բ.Հարությունյանի հնչեցրած ամպերից ցրման մասին հարցին պրն. Մովսիսյանը պատասխանեց, որ նախկինում այդ նպատակով ամբողջ օդագնացությունը կանգնեցվում էր, հիմա` միջազգային թռիչքների պայմաններում, նման հնարավորություն չկա, եւ այդ մեթոդը ապագա չունի, բնության աղետների դեմ պայքարելու այլ ձեւեր պետք է գտնել:
Որոշեցին` այս բոլոր հարցերը քննարկել ՀԽ լիագումար նիստում:

Օրակարգի 5-րդ հարցի վերաբերյալ
Լսեցին.
1.ՀԽ անդամ Կարինե Դաիելյանին, նա Շահումյան­2 գերեզմանոցի շրջակա հողահատկացման, Գլխավոր Պողոտայի հատվածում ստորգետնյա եւ Ուսանողական այգում ծառահատման ու նոր շինության կառուցման խնդիրների շուրջ: Վերջին հարցի առիթով քաղաքաշինության նախարարությունից պատասխան է ստացել, թե այգում շինություն կառուցելու` Երեւանի քաղաքապետարանի երկու թույլտվություններում անհամապատասխանություն կա:
2.Յու.Ջավադյանին, որը իր ելույթում ասաց, որ Գլխավոր պողոտայի վիճելի հատվածի ծառերը տնկողներից մեկն էլ ինքն է եղել, տեղեկանք տվեց, որ Գլխավոր պողոտայի ՙստորգետնյա ուրբանիզացիան՚ կառուցող սեփականատերը Երեւաննախագծի մասնագետների հետ նախագիծը հիմա փոփոխում է, որպեսզի ծառեր չհատվեն կամ չվնասվեն:

Որոշեցին.
Հարցը մանրազնին քննարկել բնապահպանության հարցերով ենթահանձնաժողովի կոլեգիայի նիստում` հրավիրելով նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին եւ քննարկել ՀԽ լիագումար նիստում:

Օրակարգի տեղեկատվության բաժնի 2րդ կետի վերաբերյալ լսեցին.
1.Կառլոս Ղազարյանին, նշեց, որ ստեղծվելկ է աշխատանքային խումբ, որն այցելել է ցմահ դատապարտյալներին, որոնց բանտային պայմանները շատ վատ են` սկսած ջրամատակարարումից, բացի այդ, նրանք աշխատանք են ուզում.
ՙՉի կարելի այդ պայմաններում պահել, դրա համար էլ փախուստներ են լինում՚:

2.Գ.Բադիրյանին, որը խնդիրները բաժանեց 2 խմբի. նախկինում մահապատժի դատապարտված, բայց մահապատժի վերացումից հետո ցմահ ազատազրկման արժանացած դատապարտյալները շարունակում են դժգոհել իրենց պատժի նման փոփոխությունից` համարելով, որ իրենց պատիժը 25 տարվա ազատազրկմամբ փոխարինելն էր ճիշտ: Նրանց մեջ ոմանք դժգոհել են, որ կալանվայրում անցկացրած ժամկետում իրենց պատժել կարող են, խրախուսել` ոչ: Ենթադրենք որեւէ մեկը 20 տարի ազատազրկման վայրում որեւէ կարգ չի խախտել, դրա համար նրա հանդեպ վերաբերմունքի որեւէ նորմ չկա: Գրիգոր Բադիրյանի տվյալներով, հիմա 40 նախկին մահապարտ կա, իսկ հարցերի մյուս խումբը կարելի է անվանել սոցիալ­կենցաղային:

Որոշեցին`
աշխատանքային խումբը շարունակի զբաղվել այս խնդիրներով, շարունակելով այցերը ցմահ դատապարտվածներին եւ համագործակցելով այս հարցում փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների հետ:

Օրակարգի մասնագիտական ոլորտի հարցերի 7-րդ կետի վերաբերյալ լսեցին.
1.Ա.Սադոյանին, որը Ազգային համգործակցության ցանցի նախաձեռնության հեղինակն է: Նա տեղեկացրեց, որ համաշխարհային հայկական ինտերնետային այս ցանցի ստեղծման գործն էկոնոմիկայի նախարարության հետ բավական առաջ է գնացել եւ ՀԽ անդամներին խնդրեց, որ իրենց հանձնաժողովականներին հորդորեն ներգրավվել ցանցում, որպեսզի այն` մարդաշատ լինելով, կայանա:

ՀՀ Հանրային խորհուրդ
ք.Երևան

← Վերադառնալ ցուցակին