ՀՀ Հանրային խորհրդի 10 (տասներորդ) լիագումար նիստ

03.05.2010

ՀՀ Հանրային խորհրդի 10 (տասներորդ) լիագումար նիստ

ք.Երևան, 28.04.2010

ՕՐԱԿԱՐԳ

1. Երևանի “Մոսկվա” ամառային կինոթատրոնի հետագա ճակատագրի մասին:
Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի Քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյան:
Որոշումը կցվում է:
2. “Լեզվի մասին” ՀՀ Օրենքում փոփոխություններ կատարելու մասին:
Զեկուցող` ՀՀ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյան:
Որոշումը կցվում է:
(նյութը զետեղված է Հանրային խորհրդի կայքում` համապատասխան հանձնաժողովի Օրակարգում):
3. Տեղեկատվություն ՀՀ-ում ոռոգելի երկրագործության արդյունավետության բարձրացման ուղիների մասին:
Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյան:
4. Տեղեկատվություն հանրապետությունում 2010 թվականին գյուղմթերքների իրացման կազմակերպման խնդիրների մասին:
Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյան:
5. Տեղեկատվություն գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման վերաբերյալ Հանրային խորհրդի նախաձեռնության իրականացման ընթացքի մասին /գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիային նվիրված գիտաժողովի մասին/:
Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյան:
6. “Հայաստանի Հանրապետության բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի ապահովման միջոցառումների մասին” ծրագրի մասին:
Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի Տարածքային զարգացման ենթահանձնաժողովի նախագահ, Երևան նախագծային ինստիտուտի տնօրեն Սիրեկան Օհանյան:
Որոշումը կցվում է:
(նյութը զետեղված է Հանրային խորհրդի կայքում` համապատասխան հանձնաժողովի Օրակարգում):

7. “Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում քաղաքաշինական և ճարտարապետական ծառայությունների ապահովման միջոցառումների մասին” ծրագրի մասին:
Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի Տարածքային զարգացման ենթահանձնաժողովի նախագահ, Երևան նախագծային ինստիտուտի տնօրեն Սիրեկան Օհանյան:
Որոշումը կցվում է:
(նյութը զետեղված է Հանրային խորհրդի կայքում` համապատասխան հանձնաժողովի Օրակարգում):
8. Տեղեկատվություն հայկական երկաթգծի կամուրջների վթարային վիճակի և արևային էնէրգիայի ստացման մասին:
Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյան:
9. Տեղեկատվություն ինտերնետ հասանելիության ծառայությունների բարելավման ընթացքի մասին:
Զեկուցող` ՀՀ հանրային խորհրդի Ձեռնարկատիրական և սպառուղների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյան:
10. Տեղեկատվություն` կրթական համակարգի բարելավման հետ կապված հանձնաժողովի կողմից ընթացիք աշխատանքների մասին:
Զեկուցող` ՀՀ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյան:
11. ՀՀ պետական դրոշի տոնի հիմնադրամ մասին:
Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ Կարեն Բեքարյան
12. Տեղեկատվություն Հայ­թուրքական հարաբերությունների ներկա փուլի. այդ համատեքստում` Հայոց ցեղասպանության 100 ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:
Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյան:

Արձանագրություն

ՀՀ ՀԽ տասներորդ լիագումար նիստին մասնակցում են 26 անդամներ: Բացակայում էին ՀԽ անդամներ`Ա.Գրիգորյանը, Բ.Հարությունյանը, Ա.Մինասյանը, Հ.Թադևոսյանը, Ս.Գիշյանը, Հ.Զանազանյանը, Ս.Սարգսյանը, Ա.Տեր-Տաճատյանը, Ռ.Ամիրխանյանը, Հեն.Հովհաննիսյանը:

Օրակարգը դրվեց քվեարկության և միաձայն ընդունվեց:
1.Լսեցին
ՀՀ Հանրային խորհրդի Քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանին, որը ներկայացրեց իր կողմից ղեկավարած ենթահանձնաժողովի կարծիքը: Ըստ որի` պետք է վերականգնել Երևանի “Մոսկվա” ամառային կինոթատրոնը պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանների ցանկում և պատասխանատվության կանչել այն անձնանց, որոնք ընդունել են ցանկից հանելու որոշումը:
Ելույթ ունեցան ՀԽ անդամներ`
• Ռ.Սաֆրաստյանը, որը ներկայացրեց իր հանձաժողովի Կրոնի ենթահանձնաժողովի և Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի կարծիքները: Կրոնի ենթահանձնաժողովը ձեռնպահ է մնացել որևէ որոշում ընդունելուց, հորդորելով շարունակել Վեհափառի և ճարտարապետների միջև երկխոսությունը: Պատմական-ազգային արժեքների ենթահանձնաժողովը որոշում է ընդունել առաջարկել ՀՀ Կառավարությանը վերականգնել Երևանի “Մոսկվա” ամառային կինոթատրոնը պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանների ցանկում:
• Ա.Ղուկասյանը, որը ներկայացրեց իր հանձաժողովի Մշակույթի ենթահանձնաժողովի կարծիքը: Ըստ որի` Մշակույթի ենթահանձնաժողովը առաջարկել է դիմել ՀՀ կառավարությանը` վերականգնել Երևանի “Մոսկվա” ամառային կինոթատրոնը պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանների ցանկում:
• Կ.Դանիելյանը, Խ.Հարությունյանը, Հ.Դեմոյանը, Վ.Սաֆարյանը, Ե.Վարդանյանը, Գ.Բադիրյանը, Կ.Բեքարյանը, Ա.Սադոյանը, Հ.Հովհաննիսյանը, Լ.Ասատրյանը, Ա.Ասատրյանը, Ա.Գևորգյանը, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Կ.Առաքելյանը, որոնք տարբեր կարծիքներ արտահայտեցին վերը նշված հարցի վերաբերյալ և արեցին առաջարկություններ:
ՀԽ նախագահ Վ.Մանուկյանը ամփոփելով արված առաջարկությունները` դրեց Խ.Հարությունյանի որոշման նախագիծը քվեարկության: 18` կողմ, 6` դեմ, 2`ձեռնպահ ձայներով որոշումը ընդունվեց:

ՈՐՈՇԵՑԻՆ`
Հաշվի առնելով
• որ Երևանի “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի ապամոնտաժման հարցը ստացել է հանրային հնչեղություն /նաև 23 հազարից ավելի ստորագրություններ են հավաքվել ապամոնտաժման դեմ/,
• ՀՀ Հանրային խորհրդի 4 ենթահանձնաժողովների կողմից ներկայացված առաջարկությունները.

ՀՀ Հանրային խորհուրդը որոշում է`
1. Առաջարկել ՀՀ Կառավարությանը Երևան քաղաքի “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը վերականգնել “Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի” մեջ:
2. Դիմել ՀՀ Կառավարությանը` սեփականատերերի և այլ շահագրգիռ կողմերի հետ միասին քննարկել կինոթատրոնի ամառային դահլիճի հետագա ճակատագիրը:

2.Լսեցին
ՀՀ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանին, որը ներկայացրեց հարցի էությունը և հանձնաժողովի կարծիքը:
Ելույթ ունեցան ՀԽ անդամներ`
Ս.Զոլյանը, որը առաջարկեց մշակել և ընդունել Լեզվի մասին օրենսգիրք:
Հ.Դեմոյանը, Կ.Դանիելյանը, Է.Գաբրիելյանը, Հ.Հովհաննիսյանը, Ա.Սադոյանը դեմ արտահայտվեցին օրենքների մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ Կառավարության առաջարկություններին:
Խ.Հարությունյանը և Հ.Մուսայելյանը կողմ էին վերը նշված առաջարկություններին:
ՀԽ նախագահ Վ.Մանուկյանը նույնպես դեմ էր Կառավարության նախագծին և առաջարկեց բացել լրացուցիչ մասնագիտական օտարալեզու դպրոցներ:
Որոշման նախագիծը դրվեց քվեարկության: 26`կողմ, 1`ձեռնպահ որոշում ընդունվեց խմբագչրական փոփոխություններով:

ՈՐՈՇԵՑԻՆ`
ՀՀ Կառավարությունը ՀՀ Ազգային ժողով նախագիծ է ներկայացրել “Լեզվի մասին” ՀՀ Օրենքում փոփոխություններ կատարելու և “Հանրակրթության մասին” ՀՀ Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ըստ որի` ՀՀ տարածքում թուլատրվելու են օտարալեզու հանրակրթական ուսումնական հաստատություններ հիմնելը և միջազգային հանրակրթական այլընտրանքային դպրոցների մուտքը ՀՀ կրթական տարածք:
ՀՀ Հանրային խորհուրդը նույնպես կարևորում է օտար լեզուների դասավանդման մակարդակի բարձրացումը հանրակրթական ուսումնական հաստատություններում և արդիական ուսման ձևերի կիրառումը մեր կրթական համակարգում:
Այնուամենայնիվ ՀՀ Հանրային խորհուրդը գտնում է, որ վերը նշված նախագծում առաջարկվող փոփոխությունները չեն բխում մեր ազգային և պետական շահերից:
Հիմք ընդունելով վերը նշվածը և ՀՀ Հանրային խորհրդի Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված կարծիքը, Հանրային խորհուրդը առաջարկում է ՀՀ Կառավարությանը` վերը նշված խնդրի լուծման համար գտնել այլ ճանապարհներ:

3.Լսեցին
Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանին, որը մտահոգություն հայտնեց որոգելի հողերի կրճատման և որոգման ջրի գնի աճի վերաբերյալ:
ՀՀ Հանրային խորհուրդը ի գիտություն ընդունեց Վ.Մովսիսյանի տեղեկատվությունը և որոշեց հանձնարարել գյուղատնտեսական ոլորտում գործող ՀԽ աշխատանքային խմբին քննարկել և 2 ամսից ՀԽ-ին ներկայացնել այդ ոլորտին վերաբերող առաջարկություններ:

4.Լսեցին
Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանին, որը անդրադարձավ գյուղմթերքներ վերամշակող արդյունաբերության զարգացմանը, մեծածախ շուկայի խնդիրներին, գյուղմթերքների արտահանման հետ կապված քաշքշուկին:
ՀՀ Հանրային խորհուրդը ի գիտություն ընդունեց Վ.Մովսիսյանի տեղեկատվությունը և որոշեց հանձնարարել գյուղատնտեսական ոլորտում գործող նույն ՀԽ աշխատանքային խմբին ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

5.Լսեցին
Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանին:
ՀՀ Հանրային խորհուրդը ի գիտություն ընդունեց Խ.Հարությունյանի տեղեկատվությունը գյուղկոոպերացիային նվիրված երկօրյա գիտաժողովի աշխատանքների մասին, որի արդյունքնում շուտով կներկայացվի ամփոփ ժողովածու: Գիտաժողովի ընթացքում քննարկվել էին` գյուղատնտեսության ռազմավարության հարցերը, տարվող քաղաքականության որակական փոփոխության խնդիրները, պետական աջակցության հարցերը /ապահովագրության հարցերը/ և գյուղկոոպերացիան` որպես այս խնդիրների լուծման համար ճանապրհներից կարևորագույններից մեկը:

6 և 7.հարցերի վերաբերյալ որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի վերը նշված հարցերը և ՀԽ-ի անունից կներկայացնի համապատասխան առաջարկություններ:

8, 9 և 10 հարցերի վերաբերյալ նյութերը ՀԽ անդամներին կուղարկվեն էլէկտրոնային փոստով:

11.Լսեցին
Հանրային խորհրդի անդամ Կարեն Բեքարյանին, որը ներկայացրեց հարցի էությունը:
Ելույթ ունեցան ՀԽ անդամներ`
Լ.Ասատրյանը, Հ.Հովհաննիսյանը, Վ.Սաֆարյանը:
Որոշման նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն որպես հիմք:

ՈՐՈՇԵՑԻՆ`
Հաշվի առնելով.
• Պետական խորհրդանիշների հանդեպ հատկապես երիտասարդ սերնդի մոտ հարգանք սերմանելու անհրաժեշտությունը,
• Հանրային խորհրդի հանձնաժողովներում քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների կողմից ստացած առաջարկությունները` ՀՀ պետական դրոշի տոն հիմնելու վերաբերյալ.

ՀՀ Հանրային խորհուրդը որոշում է.
1. Հավանություն տալ ՀՀ պետական դրոշի տոնի հիմնադրման նախաձեռնությանը:

12.Լսեցին
ՀՀ Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանի տեղեկատվությունը:
ՀՀ Հանրային խորհուրդը ի գիտություն ընդունեց Ռ.Սաֆրասատյանի տեղեկատվությունը` ներկայացնելով 2 ենթահանձնաժողովների կարծիքները:
ՀԽ անդամները բարձր գնահատեցին ՀՀ նախագահի և ԱԳՆ-ի վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները ու քայլերը:

← Վերադառնալ ցուցակին