ՀՀ Հանրային խորհրդի 9 (իններորդ) լիագումար նիստ

16.02.2010

ՀՀ Հանրային խորհրդի 9 (իններորդ) լիագումար նիստ

ք.Երևան, 11.02.2010


ՕՐԱԿԱՐԳ

1. 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ազգային ծրագրի կատարման մասին:
Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ` Կառլոս Ղազարյան:
Հրավիրված` ՀՀ Կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ, պետական հանձնաժողովի քարտուղար` Ա.Կարապետյան:

2. Առաջարկություններ ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագների իջեցման և որակի բարձրացման հարցերի վերաբերյալ:
Զեկուցողներ` ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ Ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների պաշտպանման հարցերի հանձնաժողովի նախագահ` Ա.Սադոյան, ՀՀ Հանրային խորհրդի անդամ` Հ.Մուսայելյան:

3. Հայկական հեռուստաեթերի որակական և բովանդակային արժեհամակարգի վերաբերյալ ՀՀ Հանրային խորհրդի հանձնախմբի միջանկյալ հաշվետվությունը:
Զեկուցողներ` ՀԽ անդամներ` Հ. Դեմոյան և Հ.Մուսայելյան:

4. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման անհրաժեշտության մասին:
Զեկուցողներ` ՀՀ Հանրային խորհրդի անդամներ` Խ.Հարությունյան, ՀՀ ՀԽ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ` Յ.Ջավադյան:

5. Տեղեկատվություն ՀՀ բնակչության շրջանակում ոստիկանության աշխատանքը գնահատելու վերաբերյալ անցկացրած հարցախույզի արդյունքների մասին:
Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ` Կառլոս Ղազարյան:

6. ՀՀ ՀԽ-ի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելիության ու օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի դիմումը ՀՀ Հխ-ին Մ.Սարյանի տուն-թանգարանի ոչ բարվոք պայմանների կապակցությամբ վերականգնողական և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:

Արձանագրություն

ՀՀ ՀԽ իններորդ լիագումար նիստին մասնակցում են 30 անդամ: Բացակայում էին` Կ.Բեքարյանը, Հ.Թադևոսյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Ա.Գրիգորյանը, Է.Գաբրիելյանը և Ս.Գիշյանը:

1. Լսեցին
ՀՀ Հանրային խորհուրդի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Կառլոս Ղազարյանին և ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանին:

ՀՀ Հանրային խորհուրդը
Որոշեց`
1. Ողջունել ՀՀ Կառավարության կողմից 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված հիմնական միջոցառումների ազգային ծրագրի հաստատումը: Միաժամանակ ՀՀ Հանրային խորհուրդը մտահոգությունն է հայտնում մի շարք խնդիրների ոչ լիարժեք լուծման վերաբերյալ: Մասնավորապես`
• վետերանների թոշակների բարձրացման;
• բանկերում գտնվող վետերանների ավանդների վերադարձման;
• վետերաններին` կոմունալ սպասարկման ծախսերից ազատման;
• հաղթանակի 65-րդ ամյակի կապակցությամբ վետերաններին միանվագ գումարի հատկացման
2. ՀՀ Հանրային խորհրդի կանոնադրության 2-րդ գլխի, 8-րդ կետի, 6-րդ ենթակետի համաձայն ՀՀ Հանրային խորհուրդը հասարակական վերահսկողության տակ է վերցնում վերը նշված խնդիրների լուծմանը ուղղված ՀՀ Կառավարության կողմից իրականացվելիք միջոցառումները:

2.Լսեցին
ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ Ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների պաշտպանման հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանին և ՀՀ Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանին: Քննարկումների մասնակցեցին նաև` Ս.Զոլյանը, Հ.Հովհաննիսյանը, Բ.Հարությունյանը, Խ.Հարությունյանը, Վ.Մովսիսյանը, Ռ.Աթոյանը:

ՀՀ Հանրային խորհուրդը
Որոշեց.
ՀՀ ՀԽ որոշումը տես ՀԽ ընդունված որոշումների ցանկում:

3. Լսեցին
ՀԽ անդամներ Հայկ Դեմոյանին և Հովիկ Մուսայելյանին: Քննարկումներին մասնակցեցին ՀԽ անդամներ` Կ.Առաքելյանը, Կ.Դանիելյանը, Ռ.Ամիրխանյանը, Բ.Հարությունյանը, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ե.Վարդանյանը, Ս.Սարգսյանը, Ա.Գևորգյանը, Ա.Սադոյանը: Քվեարկության արդյունքում ներկայացված նախագիծը ընդունվեց` 28 կողմ, 1 դեմ /Ս.Զոլյան/, 1 ձեռնպահ /Ա.Տեր-Տաճատյան/:

- Հաշվի առնելով ՀՀ Նախագահի հետ Հանրային խորհրդի անդամների առաջին հանդիպման ժամանակ բարձրաձայնած մտահոգությունները հայկական հեռուստաեթերի հաղորդումների բովանդակության շուրջ, ինչպես նաև վերջին մեկ ամսվա ընթացքում Հանրային խորհրդի կողմից հանրությանը հուզող այս հիմնախնդրի շուրջ ծավալված քննարկումները տարբեր կրթօջախներում և Հանրային խորհրդի ենթահանձնաժողովներում,

- Կարևորելով հանրային ցանկությունը հեռուստաեթերում հայկական մշակույթի, պատմության ու հիշողության մասսայականացման, ռազմահայրենասիրական դաստիարակության, մանկապատանեկան ու ինտելեկտուալ բնույթի հաղորդումներ ընդգրկելու անհրաժեշտությունը,

- Ելնելով հայկական հեռուստաեթերում առկա հիմնախնդիրներին անդրադառնալու, ստեղծված իրավիճակին համապատասխան գնահատական տալու և լուծումներ առաջարկելու անհրաժեշտությունից, ինչպես նաև տառացիորեն վերջերս Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ դրված չափորոշիչների շուրջ քննարկումների մեկնարկը,

- Հիմնվելով ՀՀ օրենսդրության, այդ թվում ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, խոսքի և մամուլի ազատության, ինչպես նաև հեռուստառադիոհաղորդումների վերաբերյալ օրենսդրական նորմերի ու որոշումների դրույթների վրա,

ՀՀ Հանրային խորհուրդը
Որոշեց

• Հավանություն տալ Հանրային խորհրդի անդամներ Հայկ Դեմոյանի և Հովիկ Մուսայելյանի կողմից` հայկական հեռուստաեթերի բարոյահոգեբանական հետևանքների շուրջ հանրային քննարկումների անցկացման, առկա իրավիճակի ու հետևանքների շուրջ վերլուծության, ինչպես նաև առաջարկների ներկայացման նախաձեռնությանը,

• Հանրային խորհրդին կից ստեղծված հայկական հեռուստաեթերի հաղորդումների բովանդակությանն ու դրա հետևանքներն ուսումնասիրող հանձնախմբի կազմավորումից հետո, Հանրային խորհուրդը հարմար համարեց դրան տալ մշտական գործող մոնիթորինգային և խորհրդակցական հանձնախմբի կարգավիճակ, որը պարբերաբար ուսումնասիրելու և համապատասխան առաջարկություններ է ներկայացնելու հայկական հեռուստաեթերի բովանդակության շուրջ:

4.Լսեցին
ՀՀ Հանրային խորհրդի անդամներ Խոսրով Հարությունյանին, ՀՀ ՀԽ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանին: Քննարկումներին մասնակցեցին նաև` Հ.Սարգսյանը, Ե.Վարդանյանը, Բ.Հարությունյանը, Հ.Հովհաննիսյանը, Վ.Մովսիսյանը, Ռ.Աթոյանը, Կ.Ղազարյանը, Ա.Տեր-Տաճատյանը:

ՀՀ ՀԽ որոշումը տես ՀԽ ընդունված որոշումների ցանկում:

5. Լսեցին
ՀՀ Հանրային խորհրդի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Կառլոս Ղազարյանին

ՀՀ Հանրային խորհուրդը
Որոշեց`
1. Ի գիտություն ընդունել Հանրային խորհրդի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի կողմից անցկացրած հարցախույզի արդյունքները:
2. Վերը նշված արդյունքները ուղարկել ՀՀ Ոստիկանությանը` համակարգի հետագա աշխատանքներում օգտագործելու նպատակով;
3. Հանձնարարել ՀՀ ՀԽ-ի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովին պարբերաբար և ավելի մեծ շրջանակներով անցկացնել նմանատիպ հարցախույզեր և ստացված արդյունքների հիման վրա ՀՀ ՀԽ-ին ներկայացնել առաջարկություններ:

6. Լսեցին
ՀԽ-ի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանին:

ՀՀ Հանրային խորհուրդը
Որոշեց`
Մարտիրոս Սարյանի 130-ամյակի կապակցությամբ դիմել ՀՀ Կառավարությանը վերականգնողական և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով` ֆինանսական աջակցություն ցույց տալու Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին:


ՀՀ Հանրային խորհրդի նախագահ` Վ.Մանուկյան

← Վերադառնալ ցուցակին