Հանրային խորհրդի 8-րդ լիագումար նիստ

22.01.2010

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հանրային խորհրդի 8 /ութերորդ/ լիագումար նիստի


“23” դեկտեմբերի 2009թ ք.Երևան

ՕՐԱԿԱՐԳ

1. “ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն” ծրագրի կատարման ընթացքը ուսումնասիրող աշխատանքային խմբի տեղեկատվությունը:
Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ` Յ.Ջավադյան
Հրավիրվածներ.

2. Ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագների իջեցման և որակի բարձրացման հարցեր:
Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ Ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների պաշտպանման հարցերի հանձնաժողովի նախագահ` Ա.Սադոյան:

3. ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման մասին:
Զեկուցող` ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության ենթահանձնաժողովի նախագահ` Դ.Աթբաշյան:

4. ՀԽ-ի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի առաջարկությունները Հայաստանում արդյունաբերության զարգացման հայեցակարգի ուրվագծի մասին:
Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ` Վ.Սաֆարյան:

5. Գազի սակագնի ձևավորման մասին:
Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ` Վ.Սաֆարյան:

6. “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի եզրակացության հիման վրա ՀԽ դիրքորոշումը:
Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ Քաղաքացիական հասարկության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ` Հ.Հովհաննիսյան:

7. “ԶԼՄ-ների մասին” ՀՀ օրենքում և ՀՀ “Քաղաքացիական օրենսգրքում” փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի եզրակացության հիման վրա ՀԽ դիրքորոշումը:
Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ Քաղաքացիական հասարկության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ` Հ.Հովհաննիսյան:

8. Հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկատվություն:
Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ` Հ.Հովհաննիսյան:
9. Երթևեկության և ավտոկայանային գործունեության մասին: Հայեցակարգի թեզերի ներկայացում:
Զեկուցող` ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ավտոտրանսպորտի և երթևեկության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ` Տիգրան Հովհաննիսյան:

10. Առաջարկություն ՀԽ անդամներին` հայկական հեռուստաեթերով բռնության մշակույթի տարածելու և ազգային արժեհամակարգի դեմ ոտնձգություններ պարունակող հաղորդումների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու շուրջ:
Զեկուցող` ՀԽ անդամներ` Հայկ Դեմոյան և Հովիկ Մուսայելյան:

ՀՀ Հանրային խորհրդի նիստին ներկա էին ՀԽ 36 անդամներից`30-ը: Բացակայում էին`Անելկա Գրիգորյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Բաբկեն Հարությունյանը, Սոս Սարգսյանը, Ստեփան Գիշյանը, Հոնհաննես Թադևոսյանը: Հրավիրված էր` ՀՀ ՀԽ ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության ենթահանձնաժողովի նախագահ` Դ.Աթբաշյանը:

ՀԽ միաձայն ընդունեց ներկայացված օրակարգի նախագիծը, ավելացնլով ևս երկու հարց:

Լսեցին.

ՀԽ անդամ, ՀԽ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ` Յ.Ջավադյանին, որը ներկայացրեց օրակարգում ընդգրկված “ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն” ծրագրի ընթացքը ուսումնասիրող աշխատանքային խմբի տեղեկատվությունը:
ՀԽ անդամ Խ.Հարությունյանի, որը նույնպես ներկայացրեց վերը նշված հարցը:

Հանրային Խորհուրդը լսելով “ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն” ծրագրի ընթացքը ուսումնասիրող աշխատանքային խմբի տեղեկատվությունը կատարված աշխատանքների ընթացքի վերաբերյալ
Որոշեց.

1. Ընդունել ի գիտություն աշխատանքային խմբի անդամների տեղեկատվությունը կատարված աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
2. Հավանություն տալ աշխատանքային խմբի հետագա գործունեության հիմնական ուղղություններին`
ա) շահագրգիռ կառույցների և գյուղացիական տնտեսությունների հետ համագործակցությամբ մշակել առաջարկություններ` “ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն” ծրագրի իրականացման համակարգային ապահովվածությանը երաշխավորելու նպատակով /ժամկետը 2010թ. մարտի 30-ը/.
բ) մշակել առաջարկություններ` գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման հայեցակարգի վերաբերյալ /ժամկետը 2010թ. փետրվարի 15-ը/:


Լսեցին.
Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Ա.Սադոյանին. որը հանգամանորեն ներկայացրեց օրակարգում զետեղված հարցը:

Հիմք ընդունելով ՀՀ Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները հեռահաղորդակցության, ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագների նվազման և որակի բարձրացման հնարավորությունների մասին ՀՀ Հանրային խորհուրդը
Որոշեց.

1. Ի գիտություն ընդունել հանձնաժողովի նախագահ Ա.Սադոյանի զեկույցը:
2. Առաջարկել ՀԽ Ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ մինչև հունվարի 27-ը մշակել սակագների նվազմանը ու որոկի բարձրացմանը ուղղված առաջարկությունների փաթեթ իրենց հիմնավորումներով և իրականացման ժամանակացույցով:
3. Հանրային խորհրդի հավանությանը արժանացած առաջարկությունների փաթեթը ներկայացնել ՀՀ Նախագահի և ՀՀ Կառավարության քննարկմանը:


Լսեցին.
ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության ենթահանձնաժողովի նախագահ` Դ.Աթբաշյանին, որը ներկայացրեց ՀՀ փոքր ավիացիայի զարգացման վերաբերյալ հայեցակարգը:

Որոշեցին.

1. Հանձնարարել ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովին ստեղծել աշխատանքային խումբ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակելու առաջարկություններ ՀՀ-ում փոքր ավիացիայի հնարավորությունները օգտագործելու ուղղությամբ:
2. Մշակված առաջարկությունները մինչև փետրվարի 15-ը ներկայացնել ՀՀ Նախագահին և ՀՀ Կառավարությանը:


Լսեցին.
ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վ.Սաֆարյանին, որը ներկայացրեց ինչպես Արդյունաբերության զարգացման հայեցակարգի մասին. այնպես էլ գազի սակագների վերաբերյալ ՀԽ վերը նշված հանձնաժողովի հաշվարկները և եզրակացությունները:

Որոշեցին.

1. Հավանություն տալ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովին` 2 ամսվա ընթացքում ավարտել Էկոնոմիկայի նախարարության և շահագրգիռ կազմակերպությունների հետ ՀՀ Արդյունաբերության զարգացման հայեցակարգի քննարկումները և ներկայացնել այն Հանրային խորհրդին:
2. Հանձնարարել ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովին, “Հայռուսգազարդի”, սակագների ձևավորման հանրապետական հանձնաժողովի հետ շարունակել քննարկումները և տալ ընդհանրական եզրակացություն գազի սակագնի արդյունավետության վերաբերյալ:

Քանի որ ՀԽ նիստի օրակարգը սպառված չէր, ՀՀ Հանրային խորհուրդը որոշեց շարունակել 8-րդ լիագումար նիստը սույն թվականի դեկտեմբերի 25-ին ժ. 16.00 նույն տեղում:

← Վերադառնալ ցուցակին