Հանրային խորհրդի չորորդ լիագումար նիստ

15.07.2009

15.07.09թ., ք.Երևան

Օրակարգ 4-րդ լիագումար նիստի

• Համաներման եթենակա ՀԽ կողմից ընդունված խմբերի ցանկը եւ դրանց արտացոլումը ՀՀ ԱԺ կողմից ընդունված համաներման մասին որոշման մեջ:
• Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Գ.Ասատրյանի հրաժարականի եւ նոր նախագահ Սուրեն Զոլյանի ընտրության մասին:
• ԼՂՀ իշխանությունների հրավերով ՀԽ անդամների ԼՂՀ այցելելու մասին:

Լսեցին.
Վ.Մանուկյանին` ՀԽ, ՀԽ հանձնաժողովների ժամանակավոր կանոնակարգերի և հավելվածի նախագծերի ներկայացման և դրանք որպես հիմք ընդունելու մասին;

Հ.Հովհաննիսյանին, Գ.Բադիրյանին, Կ.Բեքարյանին, Ա.Տեր-Տաճատյանին ` վերը նշված փաստաթղթերը որպես հիմք ընդունելու և դրանց մշակման նպատակով խմբագրական խումբ ստեղծելու մասին;

Որոշեցին.
• Քվեարկությամբ /կողմ` 28, դեմ`0, ձեռնպահ`0/
ա. հիմք ընդունել ՀԽ ժամանակավոր կանոնակարգի, ՀԽ հանձնաժողովների ժամանակավոր կանոնակարգի և հավելվածի նախագծերը;
բ. վերը նշված փաստաթղթերում խմբագրական փոփոխություններ կատարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով` Վ.Մովսիսյան, Ա.Տեր-Տաճատյան, Գ.Բադիրյան, Հ.Հովհաննիսյան:
• Հանրային խորհրդի հանձնաժողովներում նոր անդամներ ներգրավումը վերսկսելու մասին;
• Հանրային Խորհրդի հանձնաժողովների նախագահների կողմից հանձնաժողովների ենթահանձնաժողովների ցանկի ներկայացման մասին;

Լսեցին.
Հ.Սարգսյանին` հրատապ հարցերի ցանկ առաջարկելու մասին;
Վ. Մանուկյանին` ՀԽ-ի եւ հասարակության միջև մշտական կապ ապահովելու նպատակով, ամիսը մեկ անգամ հասարակության հետ անցկացնել դահլիճային հանդիպումներ (300-400 հոգանոց) կարեւորագույն հարցերի քննարկման համար (որոնք նախապես քննարկվել են հանձնաժողովներում): Առաջարկեց մշակել հանձնաժողովներում հարցերի քննարկման մեխանիզմ, որից հետո ներկայացնել ՀԽ-ի քննարկմանը, եթե դրա անհրաժեշտությունը կա, ինչպես նաև կազմել աշխատանքային պլան:
Ա.Ղուկասյանին` միասնական քննությունների կազմակերպական եւ գիտակրթական համակարգի միասնական գործունեության հարցերի մասին:
Հ.Դեմոյանին` հեռուստաեթերի աղտոտվածության խնդիրի մասին:
Կ. Բեքարյանին` յուրաքանչյուր հանձնաժողովի կողմից առաջարկել հրատապ 3 թեմա, հակիրճ ձեւակերպումներով, այնուհետեւ ներկայացնելով ՀԽ քննարկմանը:
Կ.Դանիելյանին` ներկայացրեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի բովանդակությունը, որը հիմնականում կապված էր ճգնաժամի պատճառների եւ հետեւանքների վերացման հետ:

 

← Վերադառնալ ցուցակին