Հանրային խորհրդի երրորդ լիագումար նիստ

01.07.2009

1 հուլիսի 2009թ.
քաղաք Երեւան

1.Տեղեկատվության փոխանակում և տեղեկություններ ՀԽ 2-րդ նիստից հետո անցած ժամանակաշրջանի վերաբերյալ;

2.Կազմակերպական հարցեր
• Հանրային Խորհրդի ժամանակավոր կանոնակարգը հաստատելու մասին;
• Հանրային Խորհրդի հանձնաժողովների ժամանակավոր կանոնակարգի և կառուցվածքի հավելվածը հաստատելու մասին;
o Հանրային Խորհրդի անդամների` ոչ հանձնաժողովների նախագահների, ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում ներգրավվման մասին;
o Հանրային Խորհրդի հանձնաժողովների կազմում ենթահանձնաժողովների ցանկի մասին
o Հանրային խորհրդի հանձնաժողովներում նոր անդամներ ներգրավման մասին;
o Հանրային խորհրդին հասցեագրված դիմումների ու առաջարկությունների քննարկման գործընթացը ապահովելու մասին;

3.Հանրային խորհրդի հանձնաժողովների կողմից ներկայացվող առաջնահերթ քննարկման ենթակա կարեւորագույն հարցերի մասին:

Հանրային Խորհրդի երկրորդ նիստին մասնակցում էին 36 անդամներից` 30: Բացակայում էին` Կ.Բեքարյանը, Բ.Հարությունյանը, Կ.Դանիելյանը, Հ.Թադևոսյանը, Ռ.Ամիրխանյանը, Հ.Դեմոյանը:

1.Լսեցին.

Վ.Մովսիսյանին, Հ.Հովհաննիսյանին, Ա.Գևորգյանին, որոնք առաջարկեցին հանել մարտի 1-ի և 2-ի հետ կապված պարբերությունները և պրեամբուլայից, և որոշման կետից:
Ա.Ղուկասյանին, Ռ.Աթոյանին, Յ.Ջավադյանին, Ռ.Սաֆրաստյանին, Վ.Սաֆարյանին, Վ.Մանոկյանին, Հ.Մուսաելյանին, որոնք առաջարկեցին մարտի 1-ի և 2-ի հետ կապված պարբերությունը պրեամբուլայում թողնել, իսկ որոշման կետից հանել:
Ա.Սադոյանին, Գ.Բադիրյանին, Լ.Ասատրյանին, որոնք առաջարկեցին մարտի 1-ի և 2-ի հետ կապված պարբերությունները երկու տեղում էլ թողնել:
Է.Գաբրիելյանին, որը առաջարկեց ավելի հակիրճ գրել որոշման 2-րդ կետը:

Քննարկման ավարտից հետո տեղի ունեցավ քվեարկություն` 29 կողմ և 1 ձեռնպահ`

Որոշեցին.

Հավանություն տալ համաներում հայտարարելու վերաբերյալ ՀՀ նախագահին ներկայացվող առաջարկությանը եւ ներկայացնել այն ՀՀ նախագահին (որոշումը կցվում է):

2.Լսեցին.

Վ.Մանուկյանին, Ա.Ղուկասյանին, Է.Գաբրիելայնին:

Որոշեցին.

Համաձայնվել ՀԽ անդամներին 2 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով ՀԽ Նախագահին ուղարկել ՀԽ հանձնաժողովների կառուցվածքի և կանոնակարգի հետ կապված իրենց առաջարկությունները, ինչպես նաև առաջնահերթ քննարկման ենթակա կարեւորագույն հարցերի ցանկը:
Վերը նշված առաջարկությունները ամփոփելուց հետո, դրանք քննարկմանը կներկայացվեն ՀԽ նիստին հաջորդ երկուշաբթի օրը:


Հանրային Խորհրդի նախագահ`
 

← Վերադառնալ ցուցակին