Հանրային խորհրդի երկրորդ լիագումար նիստ

09.06.2009

Օրակարգ

երկրորդ լիագումար նիստի

9 հունիսի 2009 թ.

1.Համաներում հայտարարելու վերաբերյալ ՀՀ նախագահին ներկայացվող առաջարկության մասին: Զեկուցողներ` Ա.Տեր-Տաճատյան,Գ.Բադիրյան
2.Կազմակերպական հարցեր
- Հանրային խորհրդի հանձնաժողովների անդամներին կամավորության սկզբունքով իրենց մասնագիտությանը, աշխատանքային փորձին ու նախասիրություններին առավել համապատասխանող հանձնաժողովներ փոխադրելու մասին;
- Հանրային խորհրդի հանձնաժողովներում նոր անդամներ առաջադրելու կարգի մասին;
- Հանրային խորհրդի հանձնաժողովների կառուցվածքը հաստատելու մասին;
- Հանրային խորհրդի եւ հանրային խորհրդի հանձնաժողովների կանոնակարգերը հաստատելու մասին;
- Հանրային խորհրդին հասցեագրված դիմումների ու առաջարկությունների քննարկման կարգը (ժամանակավոր) հաստատելու մասին;
3.Հանրային խորհրդի հանձնաժողովներում առաջնահերթ քննարկման ենթակա կարեւորագույն հարցերի ցանկը եւ ժամանակացույցը կազմելու եւ հաստատելու մասին:

Հանրային Խորհրդի երկրորդ նիստին մասնակցում էին 36 անդամներից` 30: Բացակայում էին` Կ.Բեքարյանը, Բ.Հարությունյանը, Կ.Դանիելյանը, Հ.Թադևոսյանը, Ռ.Ամիրխանյանը, Հ.Դեմոյանը:

1.Լսեցին.
Վ.Մովսիսյանին, Հ.Հովհաննիսյանին, Ա.Գևորգյանին, որոնք առաջարկեցին հանել մարտի 1-ի և 2-ի հետ կապված պարբերությունները և պրեամբուլայից, և որոշման կետից:
Ա.Ղուկասյանին, Ռ.Աթոյանին, Յ.Ջավադյանին, Ռ.Սաֆրաստյանին, Վ.Սաֆարյանին, Վ.Մանոկյանին, Հ.Մուսաելյանին, որոնք առաջարկեցին մարտի 1-ի և 2-ի հետ կապված պարբերությունը պրեամբուլայում թողնել, իսկ որոշման կետից հանել:
Ա.Սադոյանին, Գ.Բադիրյանին, Լ.Ասատրյանին, որոնք առաջարկեցին մարտի 1-ի և 2-ի հետ կապված պարբերությունները երկու տեղում էլ թողնել:
Է.Գաբրիելյանին, որը առաջարկեց ավելի հակիրճ գրել որոշման 2-րդ կետը:

Քննարկման ավարտից հետո տեղի ունեցավ քվեարկություն` 29 կողմով և 1 ձեռնպահով`

Որոշեցին.
Հավանություն տալ համաներում հայտարարելու վերաբերյալ ՀՀ նախագահին ներկայացվող առաջարկությանը եւ ներկայացնել այն ՀՀ նախագահին (որոշումը կցվում է):

2.Լսեցին.
Վ.Մանուկյանին, Ա.Ղուկասյանին, Է.Գաբրիելայնին:

Որոշեցին.
Համաձայնվել ՀԽ անդամներին 2 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով ՀԽ Նախագահին ուղարկել ՀԽ հանձնաժողովների կառուցվածքի և կանոնակարգի հետ կապված իրենց առաջարկությունները, ինչպես նաև առաջնահերթ քննարկման ենթակա կարեւորագույն հարցերի ցանկը:
Վերը նշված առաջարկությունները ամփոփելուց հետո, դրանք քննարկմանը կներկայացվեն ՀԽ նիստին հաջորդ երկուշաբթի օրը:

 

← Վերադառնալ ցուցակին