Հանրային խորհրդի առաջին լիագումար նիստ

02.06.2009

2 հունիսի 2009թ.

քաղաք Երեւան


Բացման խոսք – ՀԽ ձեւավորման արդյունքների և առաջիկա խնդիրների մասին – զեկուցող` Վ.Մանուկյան

Օրակարգ`

1. Հանրային խորհրդի`

* աշխատանքային կանոնակարգի մշակման մասին
* հանձնաժողովների կառուցվածքի և աշխատանքային կանոնակարգերի մշակման մասին

Զեկուցող` Խ.Հարությունյան

2. ՀԽ հանձնաժողովների 2009 թվականի աշխատանքային ծրագրերի կազմման մասին

3. Համաներում հայտարարելու հարցի քննարկում
4. Ռեգլամենտի հաստատում

Հանրային խորհրդի առաջին լիագումար նիստին ներկա էին ՀԽ 36 անդամներից` 32: Բացակայում էին` Լ.Ասատրյանը, Ա.Գիշյանը, Ռ.Ամիրխանյանը, Բ.Հարությունյանը

Հանրային խորհրդի նիստին`

Լսեցին

ՀԽ անդամ Խ.Հարությունյանին` Հանրային խորհրդի աշխատանքային կանոնակարգի մշակման մասին:

Որոշեցին

գ Հանձնարարել ՀԽ անդամներից կազմված աշխատանքային խմբին պետաիրավական հանձնաժողովի նախագահ` Գ.Բադիրյանի հետ միասին մշակելու Հանրային խորհրդի աշխատանքային կանոնակարգը և տասն օրվա ընթացքում այն ՀԽ ներկայացնելու մասին:

Լսեցին

Հանրային խորհրդի նախագահ Վ.Մանուկյանին և ՀԽ անդամ Խ.Հարությունյանին` Հանրային խորհրդի հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգերի և կառուցվածքի մշակման մասին:

Որոշեցին

գ Հանձնարարել ՀԽ անդամներին ստեղծել աշխատանքային խումբ` տասն օրվա ընթացքում առաջարկություններ ներկայացնելու և վերը նշված հարցը յուրաքանչյուր հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկելու և ընդունելու մասին;

գ Հանձնարարել ՀԽ հանձնաժողովների նախագահներին ամենասեղմ ժամկետներում հաձնաժողովների կառուցվածքը մշակելու համար հանձնաժողովներում աշխատանքային խմբեր ստեղծելու մասին:

Լսեցին

Հանրային խորհրդի նախագահ Վ.Մանուկյանին, ՀԽ անդամներ` Խ.Հարությունյանին, Կ.Բեքարյանին, Գ.Բադիրյանին, Հ.Հովհաննիսյանին, Ս.Սարգսյանին, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանին, Հեն. Հովհաննիսյանին, Կ.Դանիելյանին, Կ.Առաքելյանին, Վ.Մովսիսյանին, Ա.Սադոյանին համաներում հայտարարելու հարցի մասին:
Նիստի ընթացքում քննարկվեց համաներում հայտարարելու մասին նախագիծը:

• Կ.Բեքարյանը, Կ.Առաքելյանը, Հ.Հովհաննիսյանը առաջարկեցին նախագծից հանել ՙնպատակահարմարություն՚ բառը և հատուկ չնշել մարտի 1 և 2 մասին տողերը:
• Սոս Սարգսյանը նշեց, որ համաներում հայտարարելը պետք է դիտարկվի պետության շահերից և այն չքաղաքականացվի:
• Խոսրով Հարությունյանը գտավ, որ համաներման հարցի շուրջ որոշում կայացնելուց առաջ պետք է մանրամասն ուսումնասիրել այդ երևույթի բացասական եւ դրական հետեւանքները, վերլուծել խորությամբ, ապա նոր որոշում կայացնել: Մարտի 1 և 2 դեպքերը նշել պրեամբուլայում, իսկՙնպատակահարմար՚ բառը թողնել անփոփոխ:

Քննարկման արդյունքում ի հայտ եկած առաջարկությունները ամփոփելու համար որոշվեց ստեղծել 5 հոգանոց աշխատանքային խումբ, որը վերջնականապես կխմբագրի և կներկայացնի ՀՀ Նախագահին և ԶԼՄ-ներին:

Որոշեցին

Որոշումը կցվում է


Հանրային խորհրդի նախագահ` Վ.Մանուկյան

← Վերադառնալ ցուցակին