Հանրային Խորհրդի նիստ

25.05.2009

Օրակարգում`
Հանրային խորհրդի 22-րդ կետին համապատասխան` ՀԽ տասներկու անդամների ընտրության մասին (զեկուցող` ՀԽ աշխատանքները համակարգող` Վ.Մանուկյան):

Լսեցին
1. ՀԽ կանոնադրության 22-րդ կետով սահմանված տասներկու անդամների ընտրության կարգը հաստատելու մասին (զեկուցող` ՀԽ աշխատանքները համակարգող` Վ.Մանուկյան):

Որոշեցին
Հաստատել ՀԽ կանոնադրության 22-րդ կետով սահմանված տասներկու անդամների ընտրության կարգը (կցվում է ):

Համաձայն վերը նշված կարգի` ՀԽ քսանչորս անդամները առաջադրեցին ՀԽ անդամի մեկական թեկնածու և ներկայացրեցին վերջիններիս (նիստին բացակայող ՀԽ անդամները լիազորել էին ՀԽ փորձագետ Հ.Բարխուդարյանին, իրենց անունից ներկայացնել ՀԽ անդամի թեկնածուներ): Ընտրվեց հաշվիչ հանձնաժողով հետևյալ կազմով` Խ.Հարությունյան (նախագահ), Լ.Ասատրյան, Ա.Ասատրյան, Ա.Սադոյան, Գ.Բադիրյան: Տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկություն:

Լսեցին
2. Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Խ.Հարությունյանի հաղորդումը փակ գաղտնի քվեարկությամբ ՀԽ տասներկու անդամների ընտրության արդյունքների մասին:

Որոշեցին
Հաստատել հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը (կցվում է ):

3. ՀԽ ընտրված տասներկու անդամների ցուցակը ՀՀ Նախագահի հաստատմանը ներկայացնելու մասին:
Որոշեցին
ՀԽ քսանչորս անդամների կողմից հանձնարարել ՀԽ աշխատանքները համակարգող Վ.Մանուկյանին` իրենց անունից ներկայացնել ՀՀ Նախագահի հաստատմանը:

 

← Վերադառնալ ցուցակին