Հանրային Խորհրդի նիստ

13.05.2009

Լսեցին. Է.Գաբրիելյանի, Վ.Մովսիսյանի եւ Կ.Բեքարյանի զեկույցները Հանրային Խորհրդի`
• գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի;
• ազգային փոքրամասնությունների հարցերի;
• կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հարցերի
ՀԽ սույն թվականի Մայիսի 8-ի որոշման 2-րդ եւ 3-րդ կետերի պահանջների կատարմանը ուղղված վերոհյշյալ հանձնաժողովներում ընդգրկված հայտերի ուսումնասիրության արդյունքների մասին:

Որոշեցին`
1. Համաձայնվել ՀԽ անդամներ Է.Գաբրիելյանի եւ Վ.Մովսիսյանի Կ.Բեքարյանի զեկույցներում արված առաջարկություններին:
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի և Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովներում լրացուցիչ նիստեր անցկացնելը գտնել աննպատակահարմար: ՀԽ-ի լիարժեք կազմավորելուց հետո վերը նշված հանձնաժողովներում ոլորտին չառնչվող, մասամբ կամ ձևական իմաստով առնչվող հայտատերերին իրենց ցանկությամբ` տեղափոխել այլ հանձնաժողովներ նրանց մասնագիտությանը և աշխատանքային գործունեությանը համապատասխան:
2. Ընդունել ի գիտություն ՀԽ անդամ Կ.Բեքարյանի զեկույցը` Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի արդյունքների մասին և հանձնաժողովի նախագահի ընտրությունները համարել կայացած:
3.Հանրային Խորհրդի անդամների մեծամասնությունը մտահոգված է ՀԽ-ի անդամ Աննա Ասատրյանի հոր` Գրիգոր Ասատրյանի Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ հաստատելու վերաբերյալ, քանի որ նույն ընտանիքից երկու անձանց անդամակցությունը Հանրային Խորհրդին կարող է հանրության կողմից բացասական կարծիք ձեւավորել եւ ստվեր գցել ՀԽ-ի հեղինակության վրա:
4.Հանձնարարել Հանրային Խորհուրդի աշխատանքները համակարգող Վ.Մանուկյանին`
• ՀՀ նախագահի հաստատմանը ներկայացնել ՀԽ 12 անդամների (հանձնաժողովների նախագահների) ցուցակը;
• Ելնելով ՀԽ-ի հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից հարց բարձրացնել ՀՀ Նախագահի առջև ՀԽ-ի որոշ հանձնաժողովներ տրոհելու և նոր հանձնաժողովներ ստեղծելու մասին;

 

← Վերադառնալ ցուցակին