Հանրային Խորհրդի նիստ

09.05.2009

Նիստի ընթացքում լսվեց ՀԽ աշխատանքները համակարգող Վ.Մանուկյանի հաղորդագրությունը նախորդ օրը ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի հետ հանդիպման արդյունքների մասին: Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում, որից հետո Հանրային խորհուրդը որոշեց`

• ՀԽ նախորդ որոշման 3-րդ կետը /ՀԽ-ի լիարժեք կազմավորելուց հետո առաջարկել ոլորտներին չառնչվող, մասամբ առնչվող կամ ձևական իմաստով առնչվող հայտեր ներկայացրած քաղաքացիներին ընդգրկվել իրենց մասնագիտությանը կամ աշխատանքային գործունեությանը առավել համապատասխանող ոլորտային հանձնաժողովներ` նախապես իրենց հետ հանդիպելուց հետո/ տարածել ՀԽ բոլոր հանձնաժողովների վրա;
• Հանձնարարել ՀԽ անդամներ` Է.Գաբրիելյանին, Վ.Մովսիսյանին և Կ.Բեքարյանին, Ա.Գրիգորյանին հինգ օրվա ընթացքում ներկայացնել ՀԽ հանձնաժողովների կառուցվածքային փոփոխությունների և վերաձևավորումների մասին առաջարկներ;
• Հանձնարարել Լ.Ասատրյանին, Կ.Բեքարյանին, Խ.Հարությունյանին և Ա.Ասատրյանին` խորհրդակցելով հանձնաժողովների ընտրված նախագահների հետ, տասներկու օրվա ընթացքում ներկայացնել ՀԽ հանձնաժողովների տիպային կանոնադրության նախագիծը;
• Երեք վիճահարույց հանձնաժողովների պատասխանատուներին Մայիսի 14-ի նիստի ժամանակ ներկայացնել տվյալ հանձնաժողովների ոլորտներին այդ հանձնաժողովներում ներգրավված անդամների անհամապատասխանությունների քանակը, որի հիման վրա հաջորդ նիստի ընթացքում կկայացվի որոշում;
• Սույն թվականի Մայիսի 15-ին ժ.14.00 հրավիրել Կրոնի, սփյուռքի, միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստ;

← Վերադառնալ ցուցակին