Հանրային Խորհրդի նիստ

21.03.2009

Օրակարգ`
• Նախորդ նիստի ժամանակ տրված հանձնարարականների կատարումը
• Հանձնաժողովների ձևավորման կարգը, հայտարարության և հայտադիմումի նախագծերը

Հանրային խորհրդի նիստի ընթացքում ՀԽ անդամ Խ.Հարությունյանը ներկայացրեց ՀԽ-ի կողմից հանրությանը ուղղված դիմում-հայտարարության նախագիծը, ՀԽ անդամ Վ.Մանուկյանը` հանձնաժողովներում ենթահանձնաժողովներ ստեղծելու առաջարկը և հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների պատասխանատուների ինքնաառաջադրումը:

Հանրային խորհրդի անդամ Աննա Ասատրյանի հատուկ կարծիքը` քանակական սահմանափակում դնել այն կառույցների վրա, որոնց պետք է ուղղվի դիմում-հայտարարությունը:

• Հանրային խորհուրդը հանձնարարեց Խ.Հարությունյանին վերջնական տեսքի բերել հանրությանը ուղղված դիմում-հայտարարությունը` հաշվի առնելով արված առաջարկությունները:
• Հանրային խորհրդը հանձնարարեց Կ.Բեքարյանին` ներկայացնել հայտադիմումի նախագիծը:
• Հանրային խորհուրդը հաստատեց ենթահանձնաժողովների և դրանց պատասխանատուների ցանկը:
• Հանրային խորհուրդը որոշեց հանձնաժովների պատվիրակների հարցի լուծումը հետաձգել և որոշում կայացնել` հանձնաժողովներում ընդգրկվելու գործընթացը սկսվելուց ինչ-որ ժամանակ անց; ՀԽ հերթական նիստը անցկացնել 24.03.09 ժ. 16.00:

← Վերադառնալ ցուցակին