Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ 01.03.2018

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, բեմադրիչ Ալբերտ Մկրտչյանի մահը մեծ կորուստ է հայ կինոարվեստի համար: Նրա ֆիլմերը, որտեղ ակնառու է բացառիկ տաղանդն ու յուրօրինակ մտածողությունը, արժանիորեն գրավել են ժողովրդի սիրտը՝ դասվելով հայկական կինոյի մնայուն արժեքների շարքին: Նշանակալի է նրա դերը նաև թատրոնում ու բեմադրական արվեստում, իսկ նրա երկարամյա մանկավարժական ակտիվ գործունեության շնորհիվ սերունդներ են կրթվել ու դաստիարակվել: Իմ և Հանրային խորհրդի անունից խորին...

ՀԽ նախագահը իր և խորհրդի անունից շնորհավորել է Դմիտրի Աթբաշյանին 80-ամյա հոբելյանի առթիվ 26.02.2018

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից շնորհավորական ուղերձ է հղել վաստակաշատ ավիատոր, Խորհրդային Միության վաստակավոր օդաչու, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր, ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար, Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Աթբաշյանին 80-ամյա հոբելյանի առթիվ. Հարգարժան պարոն Աթբաշյան Դուք անգնահատելի ավանդ եք...

«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները հանդիպել են Հանրային խորհրդի նախագահի հետ 23.02.2018

Այսօր «Նաիրիտ» գործարանի մի խումբ նախկին աշխատակիցներ հանդիպել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ: «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները բարձրացրել են գործարանի վերագործարկման անհրաժեշտության հարցը՝ դժգոհելով, որ ՀՀ կառավարությունից չեն արձագանքում իրենց նամակներին, չեն հանդիպում իրենց հետ և լսում իրենց հուզող հարցերը: Նախկին աշխատակիցները կարծում են, որ գործարանը...

Քննարկվել է Քարակերտի քարաձուլարանի վերագործարկման հարցը 22.02.2018

«Քարակերտի քարաձուլման գործարան» ՓԲԸ-ն դիմել է Հանրային խորհուրդ, որպեսզի խորհրդի համապատասխան հանձնաժողովում քննարկվի քարաձուլարանի վերագործարկման հնարավորության հարցը: Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում հարցն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որն այցելել է գործարան, տեղում ծանոթացել գործարանի ներկա իրավիճակին և առկա ռեսուրսներին: Աշխատանքային խումբը ղեկավարել է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և...

Հանրային խորհուրդը հանդիպել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ 09.02.2018

Հանրային խորհուրդը ս.թ. փետրվարի 8-ին հյուրընկալել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Արմեն Սարգսյանին խորհրդի հետ հանդիպումը նախաձեռնելու համար և ներկայացրել նախ կառույցի գործունեությունը, աշխարհի տարբեր երկրներում նմանատիպ խորհուրդների դերը, ինչպես նաև այն ոլորտները, որոնք Հանրային խորհրդի գործունեության համար եղել ու մնում են առանցքային՝ կրթություն և գիտություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն և այլն:...

Գնաճի հարցը՝ Հանրային խորհրդում 19.01.2018

Վերջին շրջանում որոշ ապրանքատեսակների գների բարձրացման հարցը ս.թ. հունվարի 18-ին քննարկվել է Հանրային խորհրդի նիստում, որին մասնակցել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչություն պետ Արման Մանասերյանը, ՏՄՊՊՀ վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Դավիթ Փինաչյանը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը...