Հանրային խորհուրդը հանդիպել է Հանրապետության Նախագահի հետ 23.03.2018

Հանրային խորհուրդը ս.թ. մարտի 23-ին հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝   http://www.president.am/hy/press-release/item/2018/03/23/President-Serzh-Sargsyan-met-with-representatives-of-Public-Council-/  

Քննարկվել է «Արմենիկումի» հետագա ճակատագրի հարցը 14.03.2018

Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ս.թ. մարտի 13-ին քննարկել են «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը: Քննարկմանը մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,...

Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել 13.03.2018

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում այսօր՝ ս.թ. մարտի 13-ին, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների, մասնավորապես «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից շահագործվող Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Կանաչների միության ղեկավար Հակոբ Սանասարյանն ու միության անդամներ, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ,...

Քննարկվել է Հանրային խորհրդին կից ազգային փոքրամասնությունների հարցերով պալատի ստեղծման հարցը 12.03.2018

Ս.թ. մարտի 12-ին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Սուրեն Զոլյանն ու հանձնաժողովի անդամ Էդուարդ Պոլատովը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի հետ քննարկել են Հանրային խորհրդին կից ազգային փոքրամասնությունների հարցերով պալատի ստեղծման հարցը: Քննարկմանը մասնակցել է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կնյազ Հասանովը: Վազգեն Մանուկյանն ասել է, որ ազգային փոքրամասնություններին առնչվող ցանկացած հարց պետք է...

ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովը քննարկել է կատարած աշխատանքները 03.03.2018

ՀՀ Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովը ս.թ. մարտի 3-ին գումարել է նիստ՝ ամփոփելու 2009-2017 թթ. կատարած աշխատանքները: Հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը գործընկերներին հակիրճ ներկայացրել է այս տարիների ընթացքում կատարած աշխատանքները, ձեռբերումները և այն հարցերը, որոնք առայժմ լուծում չեն ստացել: Հովհաննիսյանը նշել է, որ Հանրային խորհուրդն այսուհետ գործելու է իբրև սահմանադրորեն ամրագրված մարմին, և «Հանրային...

Հանրային խորհուրդը պատրաստվում է ՀՀ նախագահի հետ հանդիպմանը 02.03.2018

Ս.թ. մարտի 2-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել ՀԽ փոքր խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերը վերաբերել են «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի նախագծին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ առաջիկայում կայանալիք հանդիպմանը: Խորհրդի անդամները քննարկել են օրենքի նախագծի դրույթները, ՀԽ նոր կանոնադրության մշակման հարցը, որով կկանոնակարգի նոր ձևավորվելիք Հանրային խորհրդի և ՀՀ կառավարության հետագա համագործակցությունը: Անդրադառնալով ՀՀ նախագահի հետ հանդիպմանը՝ Հանրային խորհրդի նախագահ...