ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը 25.04.2018

Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ֆանտաստիկ էր, և անկեղծ ասած՝ ինձ համար էլ էր անսպասելի: Ակնհայտ էր, որ Հայաստանում ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն, բայց անսպասելի էր, որ այս պահին և այս ձևով: Առաջին փուլը, որը վերջացավ Սերժ Սարգսյանի հրաժարականով, տվեց բավականին դրական արդյունքներ. միջազգային կարծիքը՝ մի կողմից, որը կարևոր է, բայց ինձ համար վճռական նշանակություն ունի այն, ինչ կատարվում է Հայաստանում. քաղաքականության մեջ մտավ երիտասարդների մի մեծ շերտ, որը քաղաքական մեծ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 21.04.2018

Հայաստանում տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք հանրության շրջանում առաջ են բերել ինչպես ոգևորություն, այնպես էլ լուրջ մտահոգություններ: Հանրային ընդվզման հիմքում առկա են օբյեկտիվ պատճառներ: Սակայն տարիներ շարունակ օբյեկտիվ դժգոհությունն ուղեկցվել է նաև շահարկումներով, ինչն էլ իր հերթին է նպաստել այսօրվա իրավիճակի ստեղծմանը: Հարկ է արձանագրել, որ ստեղծված իրավիճակը, ցույցերին ու երթերին մեծ թվով երիտասարդների մասնակցությունը կարող են դրական փոփոխություններ բերել մեր...

Հանրային խորհրդում քննարկել են «Նաիրիտի» վերագործարկման հարցը 06.04.2018

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկումը կազմակերպվել է՝ հաշվի առնելով գործարանի նախկին աշխատակիցների՝ Հանրային խորհուրդ ուղղված դիմումը, որով առաջարկվում է քննարկման դնել գործարանի վերագործարկման հարցը: Քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, հանձնաժողովի...

Հանրային խորհուրդը հանդիպել է Հանրապետության Նախագահի հետ 23.03.2018

Հանրային խորհուրդը ս.թ. մարտի 23-ին հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝   http://www.president.am/hy/press-release/item/2018/03/23/President-Serzh-Sargsyan-met-with-representatives-of-Public-Council-/  

Քննարկվել է «Արմենիկումի» հետագա ճակատագրի հարցը 14.03.2018

Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ս.թ. մարտի 13-ին քննարկել են «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը: Քննարկմանը մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,...

Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել 13.03.2018

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում այսօր՝ ս.թ. մարտի 13-ին, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների, մասնավորապես «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից շահագործվող Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Կանաչների միության ղեկավար Հակոբ Սանասարյանն ու միության անդամներ, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ,...