Հարկային օրինագծերի փաթեթի քննարկում ՀԽ հանձնաժողովում 25.10.2011

       2012թ. պետբյուջեի նախագծին առնչվող հարկային նոր փաթեթը հրատապ քննարկելու համար ՀԽ ֆինանստնտեսական և բյուջետային հարցերով հաձնաժողովը հոկտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին ՀՀ Հանրային խորհրդի 607 սենյակում ( ՙԷրեբունի՚ փլազա, 6-րդ հարկ) լսումներ է հրավիրել՝ ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:      Լրագրողների համար քննարկումները բաց են:...

Ազգային դրամի զբոսայգու հարցը՝ ՀԽ ենթահանձնաժողովում 25.10.2011

        Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերով հանձնաժողովի պատմական-ազգային արժեքների պահպանության ենթահանձնաժողովը հոկտեմբերի 26-ին, ժամը 17:30-ին հրավիրած իր նիստում կքննարկի Ազգային դրամի զբոսայգի կառուցելու նախաձեռնությունը:       Նիստը հրավիրված է ՀՀ Հանրային խորհրդի 607 սրահում: ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվություն 25.10.2011թ.  

Պարարտանյութերի արդյունաբերության միջազգային ասոցիացիայի պատվիրակությունը Հանրային խորհրդում 24.10.2011

               ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը , ՀԽ անդամներ Խոսրով Հարությունյանը և Յուրի Ջավադյանը , ՀԽ գյուղատնտեսության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Վարդան Համբարձումյանն այսօր Հանրային խորհրդում հանդիպում ունեցան Պարարտանյութերի արդյունաբերության միջազգային ասոցիացիայի պատվիրակության հետ՝ ասոցիացիայի գլխավոր տնօրեն Լյուք Մ. Մայենի գլխավորությամբ:...

Հայաստան է ժամանում ՌԴ հասարակական պալատի պատվիրակությունը 24.10.2011

      ՀՀ Հանրային խորհրդի հրավերով հոկտեմբերի 26-ին Հայաստան է ժամանում ՌԴ Հասարակական պալատի պատվիրակությունը:      Այցի ընթացքում բանակցություններ կտարվեն երկու կառույցների երկկողմ հարաբերություններին, Համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի շրջանակներում 2012թ. համատեղ միջոցառումներին և համաձայնեցված մոտեցումներին, ատոմային էներգետիկայի ոլորտում փորձի փոխանակմանն առնչվող հարցեր: Բանակցությունների արդյունքում հոկտեմբերի 28-ին...

ՀԽ փոքր խորհուրդը որոշեց Հանրային խորհրդի լսումներ հրավիրել հոկտեմբերի 26-ին և նիստ՝ նոյեմբերի 4-ին, ձևավորեց նիստի օրակարգը 20.10.2011

           ՀՀ Հանրային փոքր խորհուրդն այսօրվա իր նիստում որոշեց նոյեմբերի 4-ին, ժամը 14:00-ին հրավիրել Հանրային խորհրդի նիստ ՝ հետևալ օրակարգով. 1. Ալիխանյանի անվան գիտահետազոտական ինստիտուտ պոակ-ը ( Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրամի վերածելու նպատակահարմարությունը. 2. Ոռոգման համակարգերի ավտոմատ կառավարման ներդրումը և պիլոտային ծրագիրը. 3. Միգրացիային առնչվող խնդիրներ. 4. Առաջարկություններ...

Մամուլի ասուլիս՝ Գանձասարի պարսպի և Վաճառի Ս. Ստեփանոս եկեղեցու վերականգնման խնդիրներով 17.10.2011

           Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին ՀԽ 607 սրահում ( ՙԷրեբունի՚ փլազա, 6-րդ հարկ) ասուլիս է հրավիրել ՀՀ Հանրային խորհրդի՝ ազգային արժեքների պահպանության հարցերով ենթահանձնաժողովը:           Ենթահանձնաժողովում կազմավորված մասնագիտական հանձնախումբը վերջերս տեղում ուսումնասիրել է երկու հուշարձանների վերականգնման ընթացքը՝ պատմական և ճարտարապետական տեսանկյունից, և արդյունքի մասին...