ՀԽ հանձնաժողովի կոլեգիայի նիստ՝ նոյեմբերի 10-ին 09.11.2011

      Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերով ՀԽ հանձնաժողովը նոյեմբերի 10-ին, ժամը 17:00-ին Հանրային խորհրդի 607 դահլիճում հրավիրել է հանձնաժողովի կոլեգիայի նիստ :       Կոլեգիայի նիստի օրակարգում նախատեսված հարցերից են՝ Ադրբեջանից հայ փախստականների խնդիրը , Հանրային խորհրդի շրջանակներում Արցախի հարցով միջհանձնաժողովային աշխատանքային խմբի ստեղծումը: ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվություն 09.11.2011թ.  

Հանրային խորհրդի լիագումար նիստում 08.11.2011

        Նոյեմբերի 8-ի իր լիագումար նիստում ՀՀ Հանրային խորհուրդը որոշումներ ընդունեց՝ . Երևանի ֆիզիկայի ինստիտուտի, . Ոռոգման համակարգում ավտոմատ ջրաչափության և կառավարման ծրագրի, . Կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրման օրենսդրական փաթեթի, . 2012թվականը ՀՀ­ում ընտանիքի տարի հայտարարելու վերաբերյալ:        Օրակարգում նախատեսված երկու հարց՝ ՀԽ շրջանակներում Արցախի հարցով միջհանձնաժողովային աշխատանքային...

ՀԽ լիագումար նիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, Առողջապահության ազգային ինստիտուտի դահլիճում 31.10.2011

       Նոյեմբերի 8-ին, ժամը 15:00 հրավիրված է ՀՀ Հանրային խորհրդի լիագումար նիստ՝ հետևյալ օրակարգով. . Ալիխանյանի անվան գիտահետազոտական ինստիտուտ պոակ-ը ( Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի վերածելու ՝ ՀՀ կառավարության որոշման նպատակահարմարության հարցը ( զեկուցող` ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Ա.Ղուկասյան ) . Կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրման հարցը (զեկուցող` ՀԽ...

ՀՀ Հանրային խորհուրդը և ՌԴ Հասարակական պալատը ստորագրեցին, իսկ ուկրաինական կողմն առաջիկայում կստորագրի եռակողմ համաձայնագիրը 27.10.2011

        ՀՀ Հանրային խորհուրդն այսօր միացավ Ռուսաստանի և Ուկրաինայի համանման այս կառույցների հետ համագործակցության եռակողմ համաձայնագրին, ինչի առիթով ՌԴ Հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Միխայիլ Օստրովսկին ասաց, որ կարելի է դիտել որպես առաջին քայլ և միասին նախաձեռնել ՙՔաղաքացիական հասարակության եվրասիական կոնսորցիումի՚ ստեղծումը: ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ ուրախությամբ քննարկման են ընդունում առաջարկը՝ հավելելով, որ...

Հարկային նոր փաթեթի նախագծերի նախնական քննարկումը՝ ՀԽ հանձնաժողովի նախագահության ընդլայնված նիստում 26.10.2011

       ՀՀ կառավարության՝ խորհրդարան ներկայացրած հարկային և հարակից օրենքների նախագծերի հրատապ քննարկման ընթացքում այսօր ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկեց կառավարությանը և Ազգային Ժողովին կոչ անել՝ զերծ մնալ տարեվերջին հաջորդ տարվա համար հարկային փոփոխություններ անելուց:     Այս նպատակով օրերս Հանրային խորհրդում ստեղծված 7 հոգանոց աշխատանքային խմբին, որի ղեկավարը ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն...

Ազգային դրամի զբոսայգի կառուցելու՝ ներկայացված նախագիծը հավանության չարժանացավ ենթահանձնաժողովում 26.10.2011

Քննարկելով Ազգային դրամի զբոսայգի կառուցելու հարցը, ՀԽ պատմական-ազգային արժեքների ենթահանձնաժողովը հոկտեմբերի 26-ի իր նիստում որոշեց Հանրային խորհրդին առաջարկել՝ մերժել Հայկական դրամի զբոսայգու կառուցման՝ Կ. Կոմենդարյանի առաջարկած նախագիծը: Որոշումն ամբողջությամբ տեղադրված է կայքէջի համապատասխան բաժնում՝ հետևյալ հասցեով http://www.publiccouncil.am/hy/decisions/ ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվություն 27.10.2011թ.