Կլոր սեղան ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի հետ համատեղ 14.12.2011

14 դեկտեմբերի, Երևան – ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան (AUNA) Նախագահին առընթեր Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպում է կլոր սեղան քննարկում` «Պաշտպանելու պարտավորություն (R2P). համախմբելով հանրային և քաղաքական կամքը» թեմայով, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին, Էրեբունի պլազա հյուրանոցում (Վ. Սարգսյան փ., 6-րդ հարկ):

Հանձնաժողովի նիստ Հանրային խորհրդում 14.12.2011

Դեկտեմբերի 15-ին ժ.13:00 Ավ.Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում տեղի կունենա ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստ: Օրակարգում` համատիրությունների ներկա վիճակի և նրանց զարգացման հեռանկարների մասին հարցն է: ՀՀ ՀԽ լրատվական ծառայություն 14.12.2011, ք.Երևան

Դեկտեմբերի 13-ին ՀՀ Հանրային խորհրդի լիագումար նիստ 08.12.2011

Սույն թվականի դեկտեմբերի 13-ին /երեքշաբթի/ ժամը 15:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում /Աբովյան 2/ տեղի կունենա ՀՀ Հանրային խորհրդի լիագումար նիստ:

Ենթահանձնաժողովը որոշեց, որ Գանձասարի շրջապարսպի սալիկապատված հատվածը ենթակա է ապամոնտաժման և նախկին տեսքով վերականգնման 14.11.2011

         ՀՀ Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը նոյեմբերի 14-ի իր նիստում միաձայն քվեարկությամբ որոշում ընդունեց, որ Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի վերջերս սալիկապատած հատվածը պետք է ապամոնտաժվի, և պարիսպը պետք է վերականգվի իր նախկին տեսքով:        Ենթահանաձնաժողովը դիմելու է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին՝ Հանրային...

Ենթահանձնաժողովի նիստ՝ Գանձասարի և Վաճառի եկեղեցիներում կատարված վերանորոգման խնդիրների շուրջ 12.11.2011

        Նոյեմբերի 14-ին, ժամը 16:00-ին ՀԽ 607 դահլիճում ( ՙԷրեբունի՚ փլազա, 6-րդ հարկ) նիստ է հրավիրել ՀՀ Հանրային խորհրդի՝ պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը:        Օրակարգում՝ 1.Գանձասարի եկեղեցական համալիրի շրջապարսպի ճակատագիրը և 2.Վաճառի Ս. Ստեփանոս եկեղեցու վիճակը՝ ոչ մասնագիտական վերանորոգումից հետո:        Նիստին հրավիրված են...

Հանձնաժողովի կոլեգիայի նիստում 10.11.2011

      Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերով ՀԽ հանձնաժողովի կոլեգիան նոյեմբերի 10-ի նիստում որոշեց Արցախի հարցերով աշխատանքային խումբ ստեղծել՝ քննարկելով նույն հանձնաժողովի անդամ Բակուր Կարապետյանի առաջարկությունը: Կոլեգիան որոշեց նաև դիմել ՀԽ մյուս հանձնաժողովներին՝ Հանրային խորհրդում Արցախի հարցերով միջհանձնաժողովային աշխատանքային խումբ ձևավորելու առաջարկությամբ:        Հանձնաժողովի կոլեգիայի նիստին՝ ՀԽ ուղղած իրենց...