Համագործակցության համաձայնագրի ստորագորւմ Հայաստանի և Հունաստանի հանրային խորհուրդների միջև 23.03.2012

Ս.թ.մարտի 23-ին Հայաստանի հանրային խորհրդի և Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր:

Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության անդամները՝ Ծիծեռնակաբերդում և Երևանի պետական լեզվաբանական համալսարանում 22.03.2012

Մարտի 22-ին Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության անդամները՝ Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և Հայաստանում Հունաստանի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկոպուլոյի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ, եղան Հայոց ցեղասպանության թանգարանում

ՀԽ փոքր խորհրդի նիստում ուրվագծվեց այն հարցերի շրջանակը, որը պետք է քննարկվի ՀՀ նախագահի հետ ապրիլ ամսին 17.03.2012

Ս.թ. մարտի 16-ին տեղի ունեցավ ՀՀ հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որին մասնակցում էին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ: Քննարկվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ապրիլ ամսին տեղի ունենալիք ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգային հարցերը:

Քննարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում բարեփոխումներ կատարելու հարցը 15.03.2012

Ս.թ. մարտի 13-ին Հանրային խորհրդում տեղի ունեցավ "Քաղաքացիական հասարակության աջակցություն" բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ:

Քննարկում` ազգային փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ 24.02.2012

Ս. թ. փետրվարի 24-ին ՀՀ հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հանձնաժողովում քննարկվեցին Հայաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրները:

Քննարկվեցին Հանրային խորհրդի հանձնաժողովների 2011 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունները 10.02.2012

Ս.թ. փետրվարի 10-ին տեղի ունեցավ ՀՀ հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որին մասնակցում էին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ և հանձնաժողովների նախագահներ: Քննարկվեցին 2011 թ. ընթացքում Հանրային խորհրդի հանձնաժողովների կատարած աշխատանքների ամփոփ հաշվետվությունները, ինչպես նաև ՀԽ վերջին երկու տարիների գործունեությունից բխող եզրակացություններն ու առաջարկները, որոնք ընդհանուր հաշվետվությամբ պետք է ներկայացվեն հանրությանը: