Հանրային խորհրդի պատվիրակությունը մեկնել է Ռիո դե Ժանեյրո 12.06.2012

ՀՀ հանրային խորհրդի պատվիրակությունը՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ս.թ. հունիսի 14-15-ը Ռիո դե Ժանեյրոյում մասնակցելու է Տնտեսական և սոցիալական խորհուրդների և նմանատիպ ինստիտուտների միջազգային ասոցիացիայի (International Association of Economic and Social Councils and Similar Institutions (AICESIS)) ամենամյա գլխավոր վեհաժողովին:

Քննարկվեց թիվ 169 դպրոցին միջնակարգ դպրոցի կարգավիճակ տալու հարցը 21.05.2012

Աշակերտները ստիպված են հաճախել 115 ավագ դպրոց, որը գտնվում է ավելի քան 5 կմ հեռավորության վրա: Այդ դպրոց են հաճախում նաև Արարատի մարզի Գետափնյա, Գեղանիստ և Հայանիստ գյուղերից աշակերտներ, որոնց համար կրկնակի դժվար է ավագ դպրոց հասնելը:

Սարդարապատի թանգարանի խնդիրները` ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովի նիստի օրակարգում 20.04.2012

Հանրային խորհրդի Մշակույթի ենթահանձնաժողովում ս. թ. ապրիլի 20-ին քննարկվեցին Հայաստանի ազգագրության թանգարանին (Սարդարապատ) վերաբերող մի շարք հարցեր` մասնավորապես թանգարանի որակյալ մասնագիտական կազմի, ղեկավար կազմի կամ գիտական կառավարման մեխանիզմների, գիտական խորհրդի գործունեության, ինչպես նաև թանգարանի կարգավիճակի և պատկանելության վերաբերյալ:

Ուրվագծվեց ՀՀ նախագահի հետ քննարկվելիք հարցերի շրջանակը 07.04.2012

Ս.թ. ապրիլի 6-ին տեղի ունեցավ ՀԽ փոքր խորհրդի նիստ, որին մասնակցում էին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ:

Գավառի Եվրոպական քոլեջի ուսանողները՝ Հանրային խորհրդում 29.03.2012

Հանրային խորհրդի գրասենյակում ս.թ. մարտի 28-ին հյուրընկալվել էին Գավառի Եվրոպական քոլեջի մի շարք ուսանողներ:

Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության անդամները հանդիպեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ 23.03.2012

Ս.թ. մարտի 23-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունեց Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության անդամներին, որոնք Հայաստանի հանրային խորհրդի հրավերով երկօրյա այցով գտնվում են Հայաստանում` համագործակցության համաձայնագիր ստորագրելու նպատակով: