Կքննարկվեն Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման և նախագահների ընտրության գործընթացն ու արդյունքները 03.12.2018

Հանրային խորհրդի հանձնաժողովները ձևավորվել են, տեղի են ունեցել հանձնաժողովների նախագահների ընտրություններ: ՀՀ կառավարության որոշմամբ նշանակված Հանրային խորհրդի 15 անդամներն առաջիկա նիստում կքննարկեն հանձնաժողովների ձևավորման, ընտրությունների անցկացման գործընթացը և «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վերջնական արդյունքները կներկայացնեն ՀՀ վարչապետին:  

Հանրային խորհրդի ևս երկու հանձնաժողով նոր նախագահ ունի 01.12.2018

Հանրային խորհրդի ևս երկու հանձնաժողով նոր նախագահ ունի։ ՀԽ Բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստին, որը տեղի է ունեցել ս․թ․ նոյեմբերի 30-ին, փակ, գաղտնի քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։ Վերջինս հանձնաժողովի անդամներին ներկայացրել է նախկինում Հանրային խորհրդի կողմից բնապահպանական ոլորտում կատարած գործունեությունը, պետության և կառավարության ղեկավարների հետ հանդիպումների...

ՀԽ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գոռ Վարդանյանը 30.11.2018

Ս.թ. նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի Սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգային միակ հարցը եղել է հանձնաժողովի նախագահի ընտրությունը: Հիմնական մրցակցությունն ընթացել է հանձնաժողովի նախագահի թեկնածուներ Արտեմ Ասատրյանի և Գոռ Վարդանյանի միջև: Քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գոռ Վարդանյանը: Վերջինս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալն է, «Պոլիտեխնիկ» ուսանողական բարեգործական հիմնադրամի hոգաբարձուների...

Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովը նախագահ է ընտրել 29.11.2018

Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի նորաստեղծ հանձնաժողովն այսօր անդրանիկ նիստն է անցկացրել և ընտրել հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի 34 անդամներից նիստին ներկա է գտնվել 26-ը: Հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել 3 անդամ՝ Արայիկ Սարգսյանը, Գևորգ Մկրտչյանը և Վարդան Մարաշլյանը: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդական բաժնի տնօրեն, «Երիտասարդություն» ՀԿ նախագահ Գևորգ...

ՀԽ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Կորյուն Առաքելյանը 28.11.2018

Այսօր տեղի է ունեցել Հանրային խորհրդի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 2 անդամ՝ Կորյուն Առաքելյանը և Ահարոն Մակարյանը։ Հանձնաժողովում ընդգրկված 43 անդամների մեծ մասը քվեարկել է Կորյուն Առաքելյանի օգտին։ Այսպիսով, ՀԽ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել գրող,...

Հովհաննես Թադևոսյանն ընտրվել է Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ 27.11.2018

Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի նոր ձևավորված հանձնաժողովն այսօր նախագահ է ընտրել։ Հանձնաժողովում ընդգրկված 72 անդամներից նիստին ներկա է գտնվել 64-ը։ Նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 4 անդամ՝ Աշոտ Միրզոյանը, Հովհաննես Թադևոսյանը, Արշակ Սադոյանը և Ավագ Հակոբյանը։ Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ձայների գերակշիռ առավելությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Մասիս Տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Թադևոսյանը։...