Հանրային խորհրդում հստակեցվեց ՀՀ Նախագահի հետ քննարկվելիք հարցերի շրջանակը 31.10.2012

Ս.թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում ուրվագծվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ առաջիկայում քննարկվելիք հարցերի շրջանակը:

ՀԽ 3 ենթահանձնաժողովներ քննարկեցին Կառավարության թիվ 2 շենքի վաճառքի հարցը 30.10.2012

Ներկաների գերակշռող մեծամասնությունն իր դժգոհությունը հայտնեց ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ: Բարձրացվեցին գործարքի իրավական և բարոյական կողմերին առնչվող բազմաթիվ հարցեր:

Հանրային խորհրդում մշակվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգ 26.10.2012

Փաստաթուղթը, որն առաջինն է Հայաստանում, մշակվել է ՀՀ Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովում, որտեղ ստեղծվել է աշխատանքային խումբ` հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը բարեփոխումներ է առաջարկում 24.10.2012

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում ս.թ. հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ նիստ` օրակարգային 3 հարցերի վերաբերյալ:

Քննարկվեց ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կառույցների զարգացման ռազմավարության հայեցակարգի նախագիծը 12.10.2012

Ներկայացվեց ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի նախագիծը:

Հայկական հեռուստաեթերի բարեփոխման վերաբերյալ ՀՀ Հանրային խորհրդի առաջարկությունները 10.10.2012

Հայաստանի Հանրապետության հեռուստադաշտում առկա փոփոխություններին զուգահեռ մեծանում է նաև հանրության դժգոհությունը հայկական հեռուստատեսային արտադրանքի մի զգալի մասից: Հաճախ են քննարկվում և քննադատվում հայկական հեռուստաընկերությունների եթերի բովանդակությունն ու դրա ազդեցության բարոյահոգեբանական հետևանքները: Այս խնդիրներին պարբերաբար անդրադառնում են զանգվածային լրատվամիջոցները, այդ թվում իրենք՝ հեռուստաընկերությունները: Մտավորականության կողմից ևս բազմիցս բարձրացվել է այս հարցը, վերջերս նաև՝ ՀՀ Նախագահին ուղղված բաց նամակի տեսքով: