ՏԻՄ ինքնակառավարման հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումները 17.12.2012

Ինչպես և սպասվում էր, ամենաթեժ քննարկումը ծավալվեց համայնքների խոշորացման հարցի շուրջ:

Մի շարք առաջարկներ՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում և իրավանորմատիվային ակտերում բարեփոխումներ կատարելու վերաբերյալ 30.11.2012

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովում ամիսներ առաջ ստեղծվել է աշխատանքային խումբը, որը մշակել է մի շարք առաջարկներ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում և իրավանորմատիվային ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հիմք ունենալով Աշխատանքի միջազգային կոնֆերանսի կողմից ընդունված Global Jobs Pact-ը:

ՀԽ փոքր խորհրդի նիստում ամփոփվեցին Հանրապետության ղեկավարի հետ հանդիպման արդյունքները 22.11.2012

Օրակարգում ս.թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հետ կայացած հանդիպման արդյունքների և դեկտեմբեր ամսին ՀԽ լիագումար նիստի և ՀՀ Նախագահի հետ հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքների քննարկումն էր:

Վազգեն Մանուկյանի ցավակցագիրը ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ 21.11.2012

Ֆլորա Մարտիրոսյանը ժողովրդականություն, սեր ու հարգանք էր վայելում ոչ միայն իր բացառիկ տաղանդի, այլև իր ժողովրդի, իր մշակույթի հանդեպ ունեցած նվիրումի շնորհիվ:

Հայկական հեռուստաեթերի բարեփոխման վերաբերյալ ՀՀ Հանրային խորհրդի առաջարկությունները 05.11.2012

1024x768 Հայաստանի Հանրապետության հեռուստադաշտում առկա փոփոխություններին զուգահեռ մեծանում է նաև հանրության դժգոհությունը հայկական հեռուստատեսությունների արտադրանքի մի զգալի մասից: Հաճախ են քննարկվում և քննադատվում հայկական հեռուստաընկերությունների եթերի բովանդակությունն ու դրա ազդեցության բարոյահոգեբանական հետևանքները: Այս խնդիրներին պարբերաբար անդրադառնում են զանգվածային լրատվամիջոցները, այդ թվում իրենք՝ հեռուստաընկերությունները: Մտավորականության կողմից ևս...

Հանրային Խորհրդի Առաջարկությունները ՀՀ Նախագահին` Կապված ՀԽ Հետագա Աշխատանքների Արդյունավետության Բարձրացման Հետ 05.11.2012

I.Ընդունել օրենք Հանրային խորհրդի մասին` վերամշակելով այժմ գործող կանոնադրությունը: Առաջարկել ՀՀ Նախագահին, որպեսզի նա, ներգրավելով նաեւ ՀԽ անդամներին, ստեղծի աշխատանքային խումբ, որը կմշակի ՀԽ մասին օրենքի նախագիծը եւ կներկայացնի ՀՀ Նախագահին: II.Հանրային խորհուրդը, հիմնվելով իր գործունեության նախորդ տարիների փորձի վրա, առաջարկում է, որ ՀԽ մասին օրենք ընդունելիս ներկա գործող կանոնադրության մեջ նախատեսված լինեն հետեւյալ փոփոխությունները. 1.ՀԽ նպատակների ցանկում ավելացնել հետեւյալ...