ՀՀ Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի նամակը Քշիշտոֆ Բոբինսկուն 30.01.2013

Շնորհակալություն ՀՀ Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի 16.01.2013թ. հայտարարությանը օպերատիվ արձագանքելու համար: Ուշադրությամբ կարդալով և վերլուծելով Ձեր նամակի բովանդակությունը՝ ես կրկին համոզվեցի, որ ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում ներկայացվել է ոչ լիարժեք և թյուր տեղեկատվություն Հանրային խորհրդի և նրա վերջին նախաձեռնությունների մասին:

Ռազմական ոլորտով հետաքրքրվող լրագրողներն իրենց հուզող հարցերը քննարկեցին Վազգեն Մանուկյանի հետ 26.01.2013

Ռազմական ոլորտի լուսաբանմամբ հետաքրքրվող մի շարք լրագրողներ հունվարի 25-ին հանդիպեցին ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Հանդիպման նպատակը բանակի խնդիրների, հայ-ադրբեջանական հակամարտության ճիշտ լուսաբանման, պատերազմական իրավիճակում լրագրողի գործունեության և ոլորտի այլ հարցերի վերաբերյալ քննարկումն էր, Վազգեն Մանուկյանի տեսակետներն ու խորհուդները լսելը` որպես պատերազմական տարիներին ՀՀ պաշտպանության նախարար և փորձառու քաղաքական-հասարակական գործիչ: Հանդիպումը կազմակերպվել...

ՀԽ փոքր խորհրդի նիստ` օրակարգային կարևոր հարցերով 25.01.2013

Հունվարի 25-ին տեղի ունեցավ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ` օրակարգային մի շարք հարցերի քննարկումներով: Հարցերից մեկը վերաբերում էր դասագրքերին, որը ներկայացրեց ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանը: Նա կարևորեց դասագրքերի ստեղծման առավել երկարատև, լուրջ և մասնագիտական ընթացքը` առաջարկելով, որպեսզի Հանրային խորհուրդն, իր շուրջ համախմբելով ոլորտի մասնագետներին, ստեղծի և համակարգի այդ խնդրով զբաղվող աշխատանքային խումբ և...

ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովը կողմ է Դիլիջանի կոմպոզիտորների տունը Էդվարդ Միրզոյանի անվամբ անվանակոչելուն 24.01.2013

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի հունվարի 24-ի նիստի օրակարգում ընդգրկված 3 հարցերն էլ ընդունվեցին առանց վիճահարույց քննարկումների: Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունն անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անվամբ անվանակոչելուն վերաբերող հարցն ընդունվեց միաձայն: Կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը նշեց, որ հարցը բացատրության կարիք չունի, քանի որ բոլորն են ճանաչում ու գնահատում Միրզոյանի ներդրումը մեր արվեստում: Վարդազարյանը տեղեկացրեց, որ...

Վազգեն Մանուկյանը՝ տարվա հասարակական գործիչ 25.12.2012

"Արմենիա" հեռուստաընկերության "Կենդանի մատյան" հաղորդաշարն այս տարի կազմակերպել է մրցանակաբաշխություն՝ մրցանակներ շնորհելով 5 անվանակարգում՝ "Տարվա հասարակական գործիչ", "Տարվա ընդդիմադիր", "Տարվա լրագրող", "Տարվա բարեգործ", "Տարվա նախարար": ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն արժանացել է "Տարվա հասարակական գործիչ" մրցանակին: "Տարվա ընդդիմադիր" անվանակարգում մրցանակ է շնորհվել Ազգային...

Կոչ` միավորվելու առավել որակյալ, հասանելի և էժան հեռախոսակապ ու համացանց ունենալու նախաձեռնությանը 18.12.2012

Որպես առաջին քայլ` առաջարկվում է նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի ՀՀ ողջ տարածքը ծածկվի համացանցին միացած WI-FI հասանելիության կետերով, արագացվի համարի պահպանմամբ օպերատորին փոխելու իրավունքի մասին որոշման ընդունումը, անցում կատարվի բազմապատիկ քիչ ծախսեր պահանջող IP հեռախոսակապին, ձևավորվեն ՓՄՁ-ների աջակցման համացանցային ծառայություններ, ՀՀ գյուղական բնակավայրերում ձևավորվեն համացանցային ծառայություններից արդյունավետ օգտվելուն նպաստող կենտրոններ: