Անգնահատելի է նաև նրա հասարակական դերը... 27.02.2013

Խորը ցավով տեղեկացանք մեծ պատմաբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանի մահվան մասին: Բաբկեն Հարությունյանն այն եզակի գիտնականներից է, որոնց ներդրումը հայ ժողովրդի կյանքում լուրջ հետագիծ է թողնում՝ դառնալով երիտասարդ գիտնականների համար յուրօրինակ ուղենիշ ու գաղափարախոսություն: Այդ առումով նա մեծ, հայրենանվեր ուսուցիչ էր, որից սովորելու շատ բան ունեն գալիք սերունդները: Անգնահատելի է նաև նրա հասարակական դերը: Որպես...

Խորհրդակցություն Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակները Թուրքիա տեղափոխելու վերաբերյալ 08.02.2013

Փետրվարի 8-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակների զգալի մասը Թուրքիա տեղափոխելու հետևողական գործընթացը՝ մասնավորապես առաջիկայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Երոպական տարածաշրջանային գրասենյակի՝ Բրատիսլավայից Ստամբուլ հնարավոր տեղափոխման հարցը, ինչը խիստ մտահոգիչ է Հայաստանի համար: Խորհրդակցությունը հրավիրվել էր ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից: Մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի արտաքին...

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից Ստամբուլ տեղափոխելը մտահոգիչ է 04.02.2013

Փետրվարի 4-ին Հանրային խորհրդի Կրոնի, Սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկվեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից Ստամբուլ հնարավոր տեղափոխման հարցը: Նիստին մասնակցում էին Հանրային խորհրդի անդամ, Կրոնի, Սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը, Հանրային խորհրդի անդամներ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը, Կարինե Դանիելյանը, ՀԽ Ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն...

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակութjան ֆորումի հայտարարություն` Հայաստանի քաղաքացիական հասարակության մեջ առկա զարգացումների վերաբերյալ 30.01.2013

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի քաղաքացիական հասարակության շուրջ առկա վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք ՔՀՖ չորրորդ վեհաժողովի հայաստանյան պատվիրակությունը գնահատում է որպես հասարակական կազմակերպությունների հանդեպ իշխանությունների վերահսկողությունն ուժեղացնելու փորձ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 30.01.2013

2012թ. նոյեմբերին Ստոկհոլմում կայացած Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումում հայաստանյան պատվիրակության որոշ անդամների ջանքերով ընդունվել է Հայաստանում քաղաքացիական հասարակության ոլորտի զարգացումներին չհամապատասխանող հայտարարություն (որի օգտին քվեարկել են նաև ադրբեջանական, վրացական, ուկրաինական, և այլ պատվիրակությունների անդամներ): Հայտարարության մեջ, աղավաղված ներկայացնելով Հայաստանում քաղաքացիական հասարակության հաստատությունների զարգացմանն ուղղված վերջին տարիների ջանքերը, ըստ էության փորձ է արվում վարկաբեկել և խոչընդոտել որոշակի կառուցողական նախաձեռնություններ:

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի համակարգող խորհրդի նախագահի պաշտոնակատար Քշիշտոֆ Բոբինսկու նամակը 30.01.2013

Շատ շնորհակալ եմ Ձեզ և բոլոր ստորագրողներին հունվարի 16-ին գրված նամակի համար՝ Հայաստանի Քաղաքացիական Հասարակության Կազմակերպությունների Հայտարարության հետ կապված, որն ընդունվել էր Ստոկհոլմում 2012թ-ի նոյեմբերի 30-ին: Քաղաքացիական հասարակության ֆորումը, որը երկխոսությունը դիտարկում է որպես տարաձայնությունների կարգավորման միջոց, ողջունում է ցանկացած մեկնաբանություններ: Շնորհակալ եմ նաև, որ դուք պատրաստ եք մեր քննարկմանն ուղարկել “Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության զարգացման ռազմավարական հայեցակարգի” անգլերեն տարբերակը: