Հանրային խորհուրդը ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության անմեղ զոհերի հուշակոթողին 24.04.2013

Այսօր` ապրիլի 24-ին, ՀՀ հանրային խորհրդի անդամները, հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների նախագահներն ու անդամները ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Հանրային խորհրդի կողմից ծաղկեպսակ դրվեց հուշակոթողին: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց Ցեղասպանության միջազգային ճանաչումը` նշելով, որ դա պետք է ոչ միայն հայ ժողովրդին, այլ առավել ևս` աշխարհին....

Հայտարարություն 23.04.2013

Ս.թ. ապրիլի 24-ին ՀԽ անդամները, հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների նախագահները՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հանրային խորհրդի հանձնաժողովներում ու ենթահանձնաժողովներում ընդգրկված բոլոր անդամները ցանկության դեպքում կարող են միանալ խմբին, որն առավոտյան ժամը 08:30-ին՝ Կիևյան կամրջի վերջնամասում գտնվող «Հավանա» ռեստորանի մոտից շարժվելու է դեպի...

Հանրային խորհրդում քննարկվել են քաղավիացիայի, գյուղատնտեսության, նոր երկաթգծի կառուցման և այլ հարցեր 19.04.2013

Ապրիլի 18-ին տեղի ունեցավ ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարում էր ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: ՀԽ նախագահը Հանրային խորհրդի անդամներին նախ ներկայացրեց ՀՀ Նախագահի հրամանագիրը՝ ըստ որի, հիմք ընդունելով "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, հաշվի առնելով Հանրային խորհրդի անդամների լիազորությունները 2013 թ. հունիսի 2-ին դադարելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ ՀԽ կարգավիճակը սահմանվելու է օրենքով, ՀԽ գործունեությունը երկարաձգվելու է ևս 6 ամսով՝...

ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովում քննարկել են Հայաստանի քաղավիացիայի խնդիրները 04.04.2013

Ապրիլի 3-ին ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ էին հանդիպել Հայկական ազգային ավիափոխադրող "Արմավիա" ընկերության օդաչուներ՝ ներկայացնելով իրենց մտահոգությունը "Արմավիա"-ի ներկա իրավիճակի վերաբերյալ և քննարկելով դրա հետևանքները օդաչուների հետագա գործունեության վրա: ՀԽ նախագահն առաջարկել էր "Արմավիա" ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի, հայ օդաչուների խնդիրների և ընդհանրապես Հայաստանի քաղավիացիայի ապագայի վերաբերյալ կազմակերպել քննարկում՝...

Հանրային խորհրդում քննարկվեցին տաքսի ծառայության ոլորտում առաջարկվող օրենսդրական փոփոխությունները 06.03.2013

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի մարտի 6-ի ընդլայնված նիստի օրակարգում ՀՀ կառավարության աշխատակազմի "Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն"-ի կողմից ներկայացված տաքսի ծառայության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնության քննարկումն էր: Քննարկմանը մասնակցում էին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, "Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն"-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը, կենտրոնի իրավաբան Գեղամ Գևորգյանը, Առողջապահության...

ՀԽ փոքր խորհրդի նիստում քննարկվեցին ՀՀ նախագահական ընտրություններն և հետընտրական զարգացումները 06.03.2013

Մարտի 6-ին տեղի ունեցավ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարում էր խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հանրային խորհրդի անդամ, պատմաբան Բաբկեն Հարությունյանի հիշատակը: Նիստի օրակարգային հարցերի հետ մեկտեղ քննարկվեցին նախագահական վերջին ընտրություններն ու հետընտրական զարգացումները, որոնց վերաբերյալ որոշվեց պատրաստել եզրակացություն և քննարկել այն Հանրային խորհրդի առաջիկա լիագումար նիստի ընթացքում: Քննարկվեց նաև Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի...