Առաջարկվում է "Արարատ 73" թիմին նվիրված հուշարձանախումբ կերտել 24.06.2013

Այսօր Հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի և կուրորտների հարցերի ենթահանձնաժողովում տեղի ունեցավ նիստ, որի օրակարգում «Արարատ 73» ֆուտբոլային թիմի 40-ամյա հոբելյանի առթիվ ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիների պատրաստման և Հրազդան կենտրոնական մարզադաշտի շրջակա տարածքում տեղադրելու հարցն էր: Նախաձեռնությունը ենթահանձնաժողովի նախագահ Կառլեն Հարությունյանինն է: Նրա խոսքով` նման նախաձեռնություններ իրականացել են ԱՊՀ բազմաթիվ երկրներում: Նիստին մասնակցում էին Հանրային...

Հստակեցվել են ՀՀ նախագահի հետ հանդիպման հարցերը և որոշում է կայացվել ՀԽ անդամ Արտուշ Ղուկասյանի նամակի վերաբերյալ 21.06.2013

Հունիսի 20-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Օրակարգի առանցքում ՀՀ նախագահի հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերն էին` գազի սակագնի բարձրացման և գազամատակարարման այլընտրանքային ուղղությունների, Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի` այդ թվում նաև արտագաղթի, մշակույթի ոլորտում քաղաքականություն մշակելու, կրթության ոլորտի խնդիրների, Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին լրջորեն սպառնացող վտանգի և այլ հարցերի վերաբերյալ: Օրակարգային հարցերից էր նաև Հանրային խորհրդի...

Հանրային խորհրդում քննարկվել է գազի գինը. մասնակցել է նաև ՀԾԿՀ նախագահը 05.06.2013

Հանրային խորհրդում վերջին օրերին աշխատանքային քննարկումներ են անցկացվել գազի սակագնի բարձրացման վերաբերյալ ինչպես ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում, այնպես էլ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում: Հունիսի 5-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ Հանրային խորհրդում գազի սակագնի վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցում...

Հանրային խորհրդի պատվիրակության այցը Իրկուտսկ. ի՞նչն էր գլխավոր նպատակը 27.05.2013

Մայիսի 20-22-ը Հայաստանի Հանրային խորհրդի պատվիրակությունը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում մասնակցել է “Տնտեսական և սոցիալական խորհուրդների և քաղաքացիական հասարակության այլ կառույցների դերը ասիական ինտեգրման գործընթացում” համաժողովին, որին մասնակցել են նաև Ռուսաստանի, Ալժիրի, Չինաստանի, Լաոսի և Ուկրաինայի պատվիրակությունները: Հայկական պատվիրակության կազմում են եղել Հանրային խորհրդի անդամներ Ռուբեն Սաֆրաստյանը, Վազգեն Սաֆարյանը և...

Ուրվագծվեց ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը ներկայացվելիք հարցերի շրջանակը 17.05.2013

  Մայիսի 16-ին տեղի ունեցավ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի ժամանակ հստակեցվեց հունիս ամսին ՀՀ Նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակը: Օրակարգում ընդգրկված էր 13 հարց, որոնք վերաբերում են` գազի սակագնի բարձրացմանը, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի  հեռանկարներին, Երևանի Կենտրոնական ծածկած շուկայում ընթացող անօրինական շինարարությանը, արտագաղթի իրական պատճառներին ու քարոզչությանը, կարկուտից տուժած գյուղացիական...

Տեղի ունեցավ Հանրային խորհրդի լիագումար նիստ 25.04.2013

Սույն թվականի ապրիլի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Հանրային խորհրդի 16-րդ լիագումար նիստը, որի ընթացքում քննարկվեցին հետևյալ օրակարգային հարցերը. 1. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հեռանկարների մասին 2. Զինանշանագիտության հարցերով հասարակական խորհուրդ ստեղծելու մասին 3. ՀՀ արոտավայրերի օգտագործման մասին 4. Հեռահաղորդակցման ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկությունների մասին 5. ՄԱԿ-ի եվրոպական որոշ գրասենյակներ Թուրքիա տեղափոխելու և դրա հետևանքների մասին: Նիստը վարում էր Հանրային...