Ցավակցագիր Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ 02.08.2013

Խոր վշտով տեղեկացանք Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված դերասան, հայ կինոյի ու թատրոնի փայլուն ներկայացուցիչ Ազատ Գասպարյանի մահվան մասին: Նրա կերտած վառ կերպարները երբեք չեն ջնջվի ժողովրդի հիշողությունից, իսկ նրա անունը հավերժ կմնա հայ կինոյի ու թատրոնի պատմության ամենալուսավոր էջերում: ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից վշտակցում եմ մեծանուն դերասանի ընտանիքին, հարազատներն, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին: ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան  

Հանրային խորհուրդը ցավակցել է Մարկ Սաղաթելյանի հարազատներին 01.08.2013

Մեծ ափսոսանքով ու ցավով տեղեկացա երիտասարդ, տաղանդավոր ու սիրված շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան մասին: Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում նրա հարազատներին, ընկերներին ու երկրպագուներին:   ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանի հայտարարությունը 31.07.2013

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության հարգելի՛ անդամներ: Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարում մեծ է ձեր դերակատարումը՝ հանրության տարբեր շերտերի աջակցությամբ: Այդ պայքարն արդարացված էր, և մենք ողջունում ենք հաղթանակը: Այժմ ժամանակն է մտածելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի տրանսպորտը, որպեսզի հասանելի լինի և բավարարի մեր քաղաքացիների պահանջներին: Հանրային խորհուրդն այդ ուղղությամբ շարունակելու է աշխատանքներ իրականացնել՝ հիմնվելով հանրության և մասնագետների...

Մի խումբ գիտնականներ Հանրային խորհրդի նախագահի հետ քննարկել են գիտության ոլորտի խնդիրները 18.07.2013

Այսօր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունեց մի խումբ գիտնականների, որոնց հետ քննարկվեցին գիտության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Հիշելով խորհրդային տարիներին գիտության զարգացման աննախադեպ աճը, երբ Հայաստանը բարձրակարգ գիտնականների թվով առաջնային տեղեր էր զբաղեցնում աշխարհում՝ գիտնականներն անդրադարձան ներկայիս իրողությունը և փաստեցին, որ Հայաստանում գիտությունը ծերանում է, քանի որ տարեց գիտնականներին փոխարինողներ չկան, իսկ եղածներն էլ նախընտրում են մեկնել արտերկիր:...

Ս.Թ. ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԱԿԱՐԳ 09.07.2013

Ս.Թ. ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԱԿԱՐԳ - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը: - ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ելույթը ՀՀ Հանրային խորհրդի գործունեության ամփոփ ներկայացման և քննարկվող հարցերի մասին` այդ թվում. • արտագաղթ. իրական պատճառներն ու քարոզչությունը, հեռուստաեթերի բարեփոխումները, • ՀՀ Սահմանադրության մեջ և ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակահարմարությունը 1. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ...

Կաշվի վերամշակման, արտահանման և կաշվե իրերի արտադրության զարգացման հարցը` Հանրային խորհրդում 28.06.2013

Հանրային խորհուրդը որոշ ժամանակ առաջ ՀՀ կառավարություն էր դիմել` կաշվի հումքը Թուրքիա արտահանելու և այնտեղ վերամշակելու հարցի վերաբերյալ` առաջարկելով միջոցներ ձեռնարկել հումքի մի մասի վերամշակմանմ գործընթացը տեղում կազմակերպելու և ոլորտը զարգացնելու ուղղությամբ: Կառավարությունը Հանրային խորհրդի նամակը հասցեագրել էր էկոնոմիկայի նախարարություն, որտեղ հարցն ուսումնասիրվել էր և առաջարկվել կազմակերպել համատեղ քննարկում` ոլորտի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Հունիսի 28-ին Հանրային խորհրդում...